USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Ուրբաթ, 11 2026թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Հայկ Սարգսյանը հենց 2018թ-ից է օլիգարխ դառնալու հավակնություններ ունեցել. վարչապետը նշել է՝ ինչ է տեղի ունեցել
2026-09-11 13:41:00
Տպել Տպել

Հայկ Սարգսյանը հենց 2018թ-ից է օլիգարխ դառնալու հավակնություններ ունեցել. վարչապետը նշել է՝ ինչ է տեղի ունեցել


«Հայկ Սարգսյանի հայտարարությունների մասով քրեական գործ է հարուցվել։ Լավ կլինի, որ այդպիսի հայտարարություններից հետո ինչ-որ մեկը հայտնվի բանտում: Ո՞վ... ով մեղավոր է, ինձ չի հետաքրքրում՝ ով»:

Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանի՝ վերջին հարցազրույցի ընթացքում հնչեցրած մտքերին ու հայտարարություններին՝ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա հայտնել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում Հայկ Սարգսյանի հետ հարաբերությունները լարվել են ոչ թե իր բարձրաձայնած հարցերի, այլ բազմաթիվ այլ պատճառներով:
«Ես իրեն ճանաչում եմ երեխա ժամանակներից, բայց նաև պիտի ասեմ, որ այդ դիրքավորումը քաղաքականության մեջ իմ տեսած ամենաանազնիվ դրսևորումներից մեկն է։ ՔՊ-ում նրա հետ հարաբերությունները լարվել են այն պատճառով, որ իր հետ կապված եղել են բացահայտումներ, որոնք հիմա հաստատված են օրինական ուժի մեջ մտած դատավճիռներով:
Լարվել է նրանից, երբ ավազի հանքերի ապօրինի շահագործման թեմա է բարձրացվել, պարզվել է, որ կա՛մ ինքը, կա՛մ իր հետ փոխկապակցված մարդիկ եղել են ներգրավված, պարզվել է, որ ապօրինի պետհամարանիշերով է շրջել։
Իմ սիրելի գործընկերը հենց 2018թ.-ից օլիգարխ դառնալու հավակնություններ է ունեցել»,- հայտարարել է Փաշինյանը։
Նա խոսել է նաև մի շարք բացահայտումների մասին, որոնցով անցնում է Հայկ Սարգսյանը։ Վարչապետը հայտնել է, թե անգամ Սևանի ափին Սարգսյանը ապօրինի գործունեություն է ծավալած եղել, իսկ օնլայն խաղատների մասին նախագծերը հենց իր սեփական օրակարգն են, ոչ թե Հայկ Սարգսյանի կամ այլ մարդու:
«Դրանք իմ օրակարգն են, իսկ Հայկ Սարգսյանի հայտարարությունների մասով քրեական գործ է հարուցվել»,- ասել է վարչապետը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Այս նյութը դիտել են - 54 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook