USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Ուրբաթ, 19 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գործակալությունը հանդես է եկել Լեռնային Ղարաբայի շուրջ հայտարարությամբ
2016-04-12 11:03:00
Տպել Տպել

ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի կողմից հրապարակված հայտարարությունը տեղեկացնում է, որ Լեռնային Ղարաբաղում վերջին մարտերի արդյունքում մի քանի հարյուր մարդ, հիմնականում կանայք, երեխաներ ու մեծահասակ մարդիկ են լքել իրենց բնկավայրերը։ Հանձնակատարն այնուհետեւ կոչ է անում ՝՝բոլոր կողմերին ապահովել նրանց իրավունքների պաշտպանությունը՛՛։

Հայտարարության մեջ ասված է, որ երբ 1994 թվականին կնքվեց՝՝անջատողական այս պատերազմում հրադադար՛՛, ավելի քան մեկ միլիոն մարդ արդեն տեղահանված էր, որոնցից մի քանի հարյուր հազարը սպասում են խնդրի կարգավորմանը։

՝՝ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարն անհանգստացած է հակամարտության վերսկսման փաստով, որի արդյունքում մի քանի տասնյակ մարդ է սպանվել, մեծաթիվ քաղաքացիներ նորից ստիպված են եղել լքել իրենց տները՛՛։ Հայտարարության մեջ ասված է նաեւ, որ նրանց մի մասը վերջին երկու տասնամյակի ընթացքում մի քանի անգամ են հեռացել իրենց տներից։

Հայտարարության մեջ ասված է, թե մարդկանց մի մասը հեռացել է դեպի Լեռնային Ղարաբաղի ավելի ապահով բնակավայրեր, կամ Հայաստան, ոմանք էլ՝ դեպի Ադրբեջանի ավելի ապահով վայրեր։

Գերագույն հանձնակատարը ՝՝կոչ է անում բոլոր կողմերին՛՛ հարգել դեպի ավելի ապահով վայրեր տեղափոխվելու մարդկանց իրավունքը ու ցուցաբերել նրանց անհրաժեշտ պաշտպանություն։

ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գործակալությունն իր օժանդակությունն է առաջարկում Հայաստանի ու Ադրբեջանի կառավարություններին՝ նոր տեղահանված անձանց կարիքները հոգալու համար։ Այն նաեւ խնդրում է երկու երկրների իշխանություններին տալ այս անձանց հանդիպելու հնարավորություն։

Այս նյութը դիտել են - 1792 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook