USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Ուրբաթ, 26 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Սպիտակի երկրաշարժից տուժածների օգնությամբ ԱՄՆ-ում նոր բացահայտում են արել
2016-02-11 09:07:00
Տպել Տպել

1988-ի Սպիտակի երկրաշարժից տուժածների մասնակցությամբ Միացյալ Նահանգներում անցած հետազոտությունը կարող է լուրջ առաջընթաց արձանագրել հետտրավմատիկ խանգարումների բուժման հարցում: հետտրավմատիկ խանգարումները ծանր հոգեբանական ստրեսի միջով անցած մարդկանց մոտ հանդիպող հիվանդություն է:

Այն հանդիպում է բռնությունների կամ բնական աղետների զոհերի, ինչպես նաեւ՝ պատերազմի միջով անցած զինվորականների եւ քաղաքացիական անձանց մոտ: Արդյունքում, հիվանդությամբ տառապող անձը հիվանդությունն առաջացրած իրադարձությունից տասնամյակներ անց դեռ շարունակում է հոգեբանական ստրես վերապրել:

Այսօր Աֆղանստանից եւ Իրաքից Միացյալ Նահանգներ վերադարձած զինվորականների մի մասը տառապում է հետտրավմատիկ սինդրոմից: Գիտնականների խոսքով, այս հիվանդությունն ավանդական ընկճախտ կամ հոգեկան խանգարում չէ: Հոգեբանների խոսքով, այս հիվանդության հետ կապված բազմաթիվ հարցեր մինչ օրս առեղծված էին մնում:

Հարավային Կալիֆորնիայի համալսարանի մի շարք գիտնականներ հետազոտել են 1988-ին Սպիտակի երկրաշարժից տուժած մի խումբ մարդկանց՝ փորձելով գենետիկ մակարդակով տարբերություններ գտնել հետտրավմատիկ սինդրոմով տառապող եւ չտառապող,աղետի գոտուց դուրս եկածների միջեւ:

Հետազոտման արդյունքներն անսպասելի էին նույնիսկ գիտնականների համար: Պարզվել է, որ ուղեղի աշխատանքի համար պատասխանատու երկու գեներ կարող են հետտրավմատիկ սինդրոմի հակում ստեղծել: Այսպես, այդ երկու գեների որոշակի ձեւն ունեցող մարդիկ ոչ մի կերպ չեն կարողացել մոռանալ անցյալում իրենց հետ տեղի ունեցած հոգեբանական ծանր ստրեսը:

Գիտնականների խոսքով, արդյունքները թույլ կտան լուրջ առաջընթաց արձանագրել հետտրավմատիկ սինդրոմի բուժման հարցում ու օգնել դրա դրանից տառապող անձանց վերջապես մոռանալ անցյալի ծանր փարձությունները եւ վայելել լիարժեք կյանք:

Այս նյութը դիտել են - 1625 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook