USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Շաբաթ, 04 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Նաև այսպիսին է նորօրյա դպրոցականը. «Տիկի՛ն Պողոսյան, այսօր շատ գեղեցիկ եք»
2016-11-26 13:18:00
Տպել Տպել

Դպրոցական կյանքը հետաքրքիր է, դեռահաս է կողքիդ, ամեն մեկը յուրովի մի նոր աշխարհ, անբացատրելի մի լայն հորիզոն, որի կենտրոնում կանգնած ես դու, և պիտի կարողանաս ճիշտ «խաղալ», հակառակ դեպքում կորցնում ես անունդ, որ «մանկավարժ» է կոչվում: Հանկարծակի անակնկալը երբեմն մատուցվում է այնտեղից, որտեղից ընդհանրապես չես սպասում: Մի փոքրիկ խոսք, վերաբերմունք, և ահա շրջադարձ է տեղի ունենում սրտումդ, մի այլ հայացքով ես նայում քո դիմաց կանգնած դեռահասին:
Մինչ դասարան մտնելս` շատ մոտիկ ինձ ուղղված հարց է հնչում, նայում եմ կողքիս կանգնած աշակերտին: Նա մեղմ ժպիտով, նաև իմ հարցական հայացքը նկատելով` կրկնում է իր կողմից` ինձ համար շատ անսովոր հնչող հարցը. «Ինչպե՞ս եք, տիկի՛ն Պողոսյան»:
Այդ աշակերտը, որ վերջին օրերին անընդհատ հանդիմանությունների էր արժանանում` դասերին անպատրաստ ներկայանալու համար, կարծես անակնկալի է բերում ինձ այս հանկարծակի հարցումով: Ինձանից անկախ ժպտում եմ, իսկ դասին նրա վեր բարձրացրած ձեռքն եմ նկատում: Մի քանի սխալ մտքեր, ինքն իրեն մեղադրող խոսքեր, որ լավ չի սովորել դասը, նաև նորից մոռացել է գրել տնային աշխատանքը, և անորոշության մեջ հայտնված ուսուցչուհիս...Նույնիսկ չգիտեի անգամ` ինչ գնահատել...
Դասամիջոցին նորից հայտնվում է կողքիս, հիշեցնում ինձ, որ հարցերից մեկին պատասխանել էր: Կարծես պարտքի զգացողությամբ, որ ինձանից համարձակվել էր որպիսություն հարցնել, նայում եմ նրա` դրական գնահատական ստանալու ցանկությամբ լի հայացքին, գլխով հաստատում, որ լավ սովորի, հետո նորից հարցնելու եմ:
Նրա ուրախ տրամադրությամբ համակված, որ դասամատյանում «անբավարար» չեմ գնահատել, հաջորդ դասաժամին մտնում եմ մեկ ուրիշ դասարան: Իմ ամենօրյա բարևին հետևում է աշակերտուհիներից մեկի համարձակ արտահայտությունը. «Տիկի՛ն Պողոսյան, այսօր շատ գեղեցիկ եք»: Շվարած նայում եմ նրան... Շուտով ընթերցում են տնային առաջադրանքները, իր ուսուցչուհու «գեղեցկությունը» նկատող աշակերտուհին չէր գրել, բայց կենսուրախ ժպիտ կար դեմքին: Այս անգամ «պարտքի զգացողությունը» թույլ չի տալիս ինձ զիջել, և շուտով նա դասարանում գլխահակ գրում էր իր տնային առաջադրանքը:

Սովորաբար մեր ավանդական հասարակության մեջ միշտ էլ կարևոր գործոն է համարվել մանկավարժական փորձը: Իսկ ո՞վ ուներ փորձ` մեծահասակը, ով քսան-երեսուն տարի անընդմեջ նույն աշխատանքն էր կատարում: Նա առավելություն էր ստանում երիտասարդ մանկավարժի կողքին, հետևաբար, առաջ կարևոր էր փորձը, իսկ փորձ ուներ ավագ սերունդը: Այսօր փորձին գալիս է փոխարինելու ճկունությունը, փոփոխություններին համընթաց գնալը: Այսօր սերունդների հարաբերություններում փորձի իշխանությանը գալիս է փոխարինելու գիտելիքների, հմտությունների, ճկունության իշխանությունը…Հետևաբար բոլոր մանկավարժներս էլ, անկախ տարիների փորձից, մեր ինքնակատարելագործմամբ, ինքնազարգացման միջոցով ամեն օր պետք է դառնանք լավը, ավելի ճկուն և հնարամիտ, որ կարողանանք ազնիվ ու արդար լինել դեռահասի հետ ունեցած հարաբերություններում:
Պողոսյան Նատաշա

Այս նյութը դիտել են - 1816 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook