USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Շաբաթ, 04 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Ուզում եմ հայտնի երգչուհի դառնալ
2016-11-25 09:24:00
Տպել Տպել

«Ես 12-րդ հումանիտար դասարանի աշակերտուհի եմ: Սովորական մի արցախուհի: Վերաբերվում եմ Արցախին այնպես, ինչպես բոլորն իրենց կրծքում գտնվող սրտին:

Ապրում եմ Մարտակերտում, բայց վախը սրտումս: Քնում եմ` ամեն օր մտածելով, որ մեր անրախում հարևանը կարող է պատերազմ սկսի: Այս ամենն ինձ մտահոգում է, շատ անհանգստացնում: Բայց ես, ինչպես մնացած բոլոր մարդիկ, նույնպես ունեմ սրտումս պահած երազանք և ուզում եմ երկինքը խաղաղ լինի, իրականացնեմ երազանքս:

Ուզում եմ երգչուհի դառնալ, հուսով եմ, որ մի օր հայտնի կդառնամ «Աննա Խաչատրյան –Annie» երգչուհու անունով»:
Մոր պատմածով պապը երաժշտության մարդ էր և երազում էր թոռներից մեկը դառնար երաժիշտ ու արդարացներ նրա սպասելիքները: «Շնորհակալ եմ իմ պապից, որովհետև նրա շնորհիվ եմ դաստիարակվել երգչուհու ներքնաշխարհով: Ես երգել սկսել եմ դեռ յոթ տարեկանից: Մասնակցել եմ բազմաթիվ մցույթների, գրավել տարբեր հորիզոնականներ:
Ավարտել եմ երաժշտական դպրոցը: 2012 թ.-ին մասնակցել եմ Գյումրիի «Երգի մրցույթ» փառատոնին, արժանացել դիպլոմի` որպես հոգևոր մրցույթի լավագույն կատարող: 2013 թ.-ին Ստեփանակերտում մասնակցել եմ մի նոր մրցույթի, հանրապետությունում գրավել առաջին հորիզոնականը: Որպես լավագույն կատարող` 2013-ին մեկնեցի Հունաստան` այնտեղ կայանալիք միջոցառմանը մասնակցելու: Լինելով լավագույնը` նույնիսկ իմ մասին գրվեց Հունաստանի ազգային թերթում»:
Եվ ես հիշում եմ, որ տարիներ առաջ` դեռ հարևանությամբ ապրելիս, մի տոնական օրվա միջոցառման ժամանակ` մեծերիս հորդորներից հետո, նա երգեց: Բոլորս հիացած էինք, իսկ հայրիկը չէր ուզում դուստրը երգչուհի դառնա: Եվ ես համոզում էի նրան, որ պետք չէ արգելել, երգելու տաղանդով օժտված այս փոքրիկ գեղեցկուհին տարիներ հետո ամենուր կհնչեցնի մեր բնակավայրի անունը:
Նա մեր դպրոցի բոլոր միջոցառումների զարդն է, ու նրա կատարումներով այդ երգերն ամեն անգամ իրենց մեղեդայնությամբ ծաղկեցնում, նորովի գույներ են հաղորդում շրջապատին: Իր երգելու հնչերանգով, խոսքերով, իմաստով ու էությամբ նա տարբերվում է մյուսներից ու միշտ էլ արժանանում բարձր գնահատանքի:
Այդ կատարումները հոգեվիճակի ազդեցության ոլորտ ունեն, որ երբեմն արձագանքում են նրա ապրումներին, ազդում մեր տրամադրության վրա, հաղորդում մեզ մի նոր զգացողություն: Երբեմն իմ դասերին էլ հասանելի են դառնում մեզ նրա երգի շատ կամաց ու մեղմ ելևէջները, վայելում ենք այն` չցանկանալով անգամ ընդհատել նրան: Ու նրա երգի այդ հմայիչ մեղեդիներին է հյուսվում բոլորիս երազանքը, որ մի օր նա հայտնի դառնա ու ամենուր հնչեցնի նաև մեր դպրոցի անունը:
Նատաշա Պողոսյան

Այս նյութը դիտել են - 4472 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook