USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Ուրբաթ, 30 Հոկտեմբերի 2020թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն
Facebook twitter Youtube
Search
am en
2020-10-25 13:17:00 Նոր հրադադար Նոր հրադադար ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Ազգիս զինվորներն այս փոքր երկրի մեծ թագավորներն են
2016-11-24 12:46:00
Տպել Տպել

Նայում եմ այս լուսանկարին, այդ վարդի կոկոնի նման ինքն էլ չբացված ու շատ սիրուն է: Երբեմն մտքերով ես նրա հետ եմ, նրա անցյալի այն ուրախ և տխուր օրերի... Այժմ էլ նա միշտ հարափոփոխ մտքերի մեջ է, իսկ ես փորձում եմ նրան հասկանալ: Երբեմն դեմքին ժպիտն է շողշողում, երբեմն անտես, մի անհայտ թախիծ պատում է հոգին, լինում են պահեր, նա անպատրաստ է դասերին, կամ էլ երբեմն ինքն է ցանկություն հայտնում դաս պատմելու: Հաճախակի դիտողություն եմ անում, երբ անուշադիր է նա, բայց ինչո՞ւ ներողամիտ եմ ես և միշտ էլ ուզում եմ նրան հասկանալ:Իմ հոգում էլ արձագանք են տալիս օրեր առաջ գրած նրա խոսքերը, որ տխուր են, թախծոտ. «Խավար է ու մութ, լռություն անգութ, ես կրկին մենակ ու նորից արթուն: Էջերն եմ թերթում այն հին գրքերի, որոնք բազմիցս վերընթերցել եմ, բայց հիմա միայն շրջում եմ, անցնում, որ շնչեմ փոքր-ինչ օդն այն օրերի, որ չեն կրկնվի երբևէ կյանքում»:

Այս օրերին ես 12-րդ հումանիտար դասարանում էի...Գրականության դաս էր...Իմ աշակերտուհին` Լիլիթ Հովսեփյանը, ասաց, որ սիրում է այդ բանաստեղծին և կլանում էր ամեն մի բառս, հայացքը հառած ինձ` նա սուզվել էր Սևակի ստեղծագործությունների մեջ: Հաջորդ օրը նա հանգիստ ու համաչափ ռիթմով ասմունքում էր ու «գերազանց» գնահատվեց: Եվ բոլորիս կողմից սիրված բանաստեղծն այդ օրը տարավ նրան ստեղծագործելու. «Գիշերը մղձավանջի մեջ աչքիս առջև կարմիր տառերով Սևակի տողերն էին երևում. «Մենք սպանվեցինք մեր հայրենիքում, Բայց հայրենիքը մեր մեջ չսպանվեց»:
Երկար եմ մտածել, թե ինչ տողեր կարող եմ գրել մեր զինվորների մասին, ինչպես շնորհակալ լինեմ տուն, ընտանիք, սիրելի մարդիկ և նույնիսկ երեխաներ թողած ու սահմանում կանգնած տղաներին: Բայց քանի մենք չենք ունենում ծառայող մեկին, այնքան սրտացավ և ուշադիր չենք լինում բանակում կատարվող իրադարձություններին: Հարազատ եղբայրներս ծառայում են, և ես շատ հպարտ եմ, որ նրանք հայոց բանակում են: Աստծո օրհնությամբ ուզում եմ բոլորը ողջ-առողջ վերադառնան տուն, որպեսզի յուրաքանչյուր ծնող մեծ հպարտությամբ գրկի իր քաջ զավակին...
Հոգումս լցված բառերն ու արցունքները շատ են, զգացմունքներս էլ` տարբեր ու իրար խառնված: Ծառայել է հայրս, հորեղբայրս, ծառայում են իմ թագավոր եղբայրները, ու դեռ հայրենիքի վերջնական խաղաղության համար ծառայելու է մի ողջ հայ ազգ: Ազգիս հայ զինվորները, բոլոր այն տղամարդիկ, որ ծառայում են հայրենիքին, այս փոքր երկրի մեծ թագավորներն են: Իմ համար դժվար չէ թողնել ու հեռանալ իմ ցեխոտ ու փոշոտ ծննդավայրից, սակայն հոգուս ամենանուրբ թելերով կապված եմ իմ Մարտակերտին: Յուրաքանչյուր արցախցի հերոս է, որ ապրում է այստեղ` գիտակցելով, որ կարող է պատերազմ լինի: Իսկ այն ողբ, լաց ու դժբախտություն է իր հետ բերում: Թող ոչ մի հայորդու արյուն չթափվի, չեմ ուզում աշխարհում լինեն պատերազմներ»:
Որքա~ն լավ եմ հասկանում իմ աշակերտուհու անհանգիստ ապրումները, որ անձնական են ու անանձնական: Քրոջ սրտի տվայտանք, խաղաղ կյանքի մի ճամփա, որ բոլորիս երազանքն է դարձել:
Նատաշա Պողոսյան Արցախի վաստակավոր մանկավարժ, Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ դպրոց

Այս նյութը դիտել են - 1485 անգամ
Թողնել մեկնաբանություն
2019-05-08 14:39:00 Սահմանին   եմ
Սահմանին եմ
2019-05-08 09:30:00 Ես ու իմ հայրենիքը
Ես ու իմ հայրենիքը
Բոլորը ›››
Հարցում

Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ Ոստիկանական համակարգի աշխատանքը

Նշեք 1 պատասխան:

  • Լավ (256-ձայն)
  • Վատ (170-ձայն)
  • Շատ Վատ (1198-ձայն)
Ajax Loader
Facebook