USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Չորեքշաբթի, 01 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Մի՛ հեռացեք հայրենիքից
2016-10-13 09:34:00
Տպել Տպել

Արտագաղթի թեման մտահոգիչ էր և արդիական, ուստի 12-րդ դասարանում յուրաքանչյուրն իր տեսակետն արտահայտեց:
Որքան զարմանալի, նույնքան հետաքրքիր էին նրանց մեկնաբանությունները, թե ինչու են մարդիկ թողնում իրենց տուն ու տեղը և արտագաղթում, մի բան, որ դարձել է չարիք թե՛հայրենիքը լքողների և թե՛այստեղ ապրողների համար:
Արտահայտած կարծիքները տարբեր էին, մեկը մյուսից մտահոգիչ, որ մտածելու տեղիք են տալիս բոլորիս.
«Մի՛ հավատացեք, երբ ասում են, որ արտագաղթի հիմնական պատճառը սոցիալական բարդ կացությունն է, անշուշտ այդ պայմաններն իրենց դերն են խաղում, բայց մշտապես հայրենիքից հեռացող հազարավոր մարդկանց ճնշող մեծամասնությունը` գիտակցված թե անգիտակից, հեռանում են հավատի բացակայության պատճառով, վաղվա օրվա հանդեպ ունեցած կորսված հավատի համար» (Սաիյան Դիանա):
«Սովորաբար հայրենիքից հեռանում են աշխատանք փնտրելու նպատակով: Ոմանք` ընդմիշտ, ոմանք` ժամանակավոր: Ես չեմ ընդունում արտագաղթը, հոգիս տակնուվրա լինում, երբ մի ընտանիք լքում է հարազատ տունը: Առավելապես չեմ հասկանում նրանց, ովքեր ընդմիշտ են հեռանում իրենց հայրենիքից: Եթե բոլորը թողնեն, գնան, ապա ո՞վ պիտի ապրի այստեղ, ո՞վ պիտի պահի այս հողը, կարծում եմ պետությունը պետք է լուրջ մտածի այս հարցի շուրջ» (Կարապետյան Սյուզաննա):
«Հայոց աշխարհը չորս կողմից շրջապատված է թշնամիներով, ինչու՞ չէ, նաև ազգի ներսում կան գել-գազաններ, բայց այս խնդիրների դեմ պայքարելու փոխարեն շատերը նախընտրում են թողնել ու հեռանալ: Իրենց սրբազան ու հարազատ հողը լքողներին ուզում եմ ասել, որ արտերկրում կառուցելու և ապրելու փոխարեն ավելի լավ է ձեր ծննդավայրը շենացնեք, ձեր որդիների տունը կառուցեք հարազատ հողի վրա: «Արմատախիլ մի՛ արեք ձեր զավակներին հայրենի տնից ու հողից», իսկ օտար հողից ուզում եմ պահանջել միայն մի բան. «Մի՛կողոպտեք հայոց երկիրը` հային մեզանից խլելով» » (Բաղրյան Իննա):
«Իրոք, ճիշտ է ասված, որ մեր երկիրը միակն է, երբ պատերազմի ժամանակ ժողովուրդն օտարությունից վերադառնում է, իսկ խաղաղ ժամանակ` արտագաղթում: Որքա՜ն էլ դժվար լինի հայրենիքում ապրելը, մարդ չպետք է հեռանա իր տուն ու տեղից: Մի՞թե զինվորի համար հեշտ է սահման պահելը` իր կյանքը վտանգելով, կամ սաhմանին մոտիկ ապրող հայ գյուղացու համար մի՞թե դժվար չէ ապրելը, բայց նա չի հեռանում, մնում է իր հողին կառչած: Արդյո՞ք մեզ համար դյուրին է սահմանամերձ բնակավայրում ապրելը, երբ հասցրինք նույնիսկ պատերազմ տեսնել, բայց այստեղ հիմա էլ ապրում ենք» (Կարապետյան Արմինե):
Լռում եմ, շատ դժվար է պատերազմ տեսած ու նորից հայրենի օջախ վերադարձած դպրոցականների մոտ արդարացնել նրանց, ովքեր այս օրերին էլ արտագաղթում են` լավագույն կյանքի ակնկալիքով:

Նատաշա Պողոսյան, Արցախի վաստակավոր մանկավարժ Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի

Այս նյութը դիտել են - 2682 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook