USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Չորեքշաբթի, 01 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Այդ գիրքն ընթերցելիս տաք արցունքները գլորվում էին այտերիս...
2016-09-27 10:54:00
Տպել Տպել

Երբ մտա դասարան, աչքովս ընկավ, որ նա մտասույզ, կարծես վերացած ամեն ինչից` խորասուզված է ընթերցանության մեջ: Առաջարկեցի գիրքը մի կողմ դնել, իսկ նա վարանոտ նայեց ինձ ու նորից շարունակեց կարդալ: Ինձ թվաց` նա ուզում էր ասել, որ ինչպե՞ս կարող է իր ուսուցչուհին ընդհատել գիրք կարդացող աշակերտուհուն: Ես մտասևեռ նայեցի նրան, նա առանց գլուխը բարձրացնելու` մի քանի խոսք ասաց, որով ուսուցչուհուս հասկացնում էր, որ իրեն «չխանգարեմ», նա գիրք է ընթերցում: Մեր օրերում այնքա~ն դժվար է դպրոցականներին տանել դեպի ընթերցանություն, նույնիսկ ուրախ էի, որ գտնվել է գիրք, որից իմ աշակերտուհին չի կարողանում կտրվել: Այդ պահին իմ ծրագրային դասը նրա համար հետին պլան մղվեց, և ես չէի ուզում նրան «խանգարել»:

Նրա ձեռքին Լևոն Ադյանի «Իրիկնային աղջամուղջ» ժողովածուն էր, բայց հիշում եմ նաև նրա անհանգիստ ապրումները, երբ ամիսներ առաջ ձեռքից ձեռք անցնող «Հեռացող եզերք» վեպն ընթերցելուց հետո իմ աշակերտուհի Լիլիթ Հովսեփյանը ինձ մեկնեց թղթին հանձնված տողեր. ««Հեռացող եզերք»,-մտմտում էի ես, ու ձեռքերս մեղմորեն շոշափում էին գիրքը:

Հուզմունքը պատել էր ինձ, սիրտս թրթռում էր, շուրթերս ինքնաբերաբար ինչ-որ խոսքեր էին շշնջում: Սկսեցի կարդալ սրտի անհամբեր տրոփյունով` սպասելով վեպի ավարտին: Ես չգիտեմ ինչպես, բայց նկատեցի, որ արցունքներս երկչոտ դողում են աչքերիս մեջ ու փայլում ապակու անկենդան փայլով, ներսս մի տեսակ այրվում էր, աչքիս երևում էին անբովանդակ տեսիլներ: Խորը շունչ քաշեցի և նույնիսկ մի պահ կարծես դադարեցի շնչել, ուզում էի հասկանալ, թե ինչու այդպես...Տաք արցունքները գլորվում էին այտերիս ու դանդաղ սահում ցած:

Անհամբեր սպասում էի վերջաբանին, չնայած մի պահ, հակառակ իմ ցանկությանը, ընդհատեցի ընթերցելս և սպասեցի մեկ այլ վերջաբանի, որին սիրտս էր ուզում, որ այդպես լիներ»: 12-րդ դասարանում եմ...Նայում եմ այս շիկահեր գեղեցկուհուն, որ դասամիջոցին անգամ գիրքը ձեռքին է: Աշակերտուհիներից մեկը նրան նկարում է, իսկ ես նորից հիշում եմ անցած օրերի նրա խոսքերը «Հեռացող եզերք» վեպի հերոսների մասին. «Կներես սի՛րտ իմ, չէի ուզում քեզ նեղացնել, չէի կարծում, որ այդքան ուժգին ու խորապես կարձագանքես Ռենայի և Լեոյի սիրուն:

Ես ուզում եմ դառնալ հայտնի դերասանուհի և իմ անունը գրանցվի աշխարհի ամենահարուստ մարդկանց թոփ տասնյակում: Ես խոստանում եմ այդ վեպի հիման վրա ֆիլմ նկարահանել, ինքս լինել Ռենայի դերում և ցուցադրել այն աշխարհի տարբեր երկրներում, իսկ ամենակարևորը` ցուցադրել անվճար, որպեսզի բոլորն էլ հնարավորություն ունենան գալ ու հիանալ այս չքնաղ ստեղծագործությամբ: Ուզում եմ յուրաքանչյուր ոք տեսնի ու զգա այն, ինչ ես զգացի այս օրերին»:
Երբ նրան ասացի, որ ֆիլմ է նկարահանվում և Ռենայի դերակատարուհին արդեն գիտեն ով է, նա մի պահ վարանեց, բայց հետո ասաց, որ դա չի խանգարում իր ցանկությանը...Հուսանք, որ մի օր նրա երազանքը կկատարվի, կդառնա հայտնի դերասանուհի և ամեն մի դերում նկարահանվելիս կունենա այն մաքուր, ազնիվ ու բնական ապրումները, որ ունեցել էր այդ գիրքն ընթերցելիս:

Նատաշա Պողոսյան Արցախի վաստակավոր մանկավարժ, Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի

Այս նյութը դիտել են - 4150 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook