USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Չորեքշաբթի, 01 2026թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
«Փոքրիկ հրեշտակներ»․ Սփյուռքի սրտից դեպի հայրենիք՝ հավատքի, սիրո և հույսի ճանապարհով
2026-04-01 12:38:00
Տպել Տպել

 

Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմը, առաջնորդ բարձրաշնորհ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի ղեկավարությամբ, դարձել է այն կենդանի կամուրջը, որ միավորում է Սփյուռքի սիրտը Մայր Հայրենիքի շնչին։ Առաջնորդ Սրբազան հոր ջանքերով
թեմի գործունեությունը նման է մշտահոս աղբյուրի, որի ջրերը չեն սպառվում, այլ շարունակաբար ոռոգում են հայրենի հողն ու հոգևոր անդաստանը՝ բերելով կյանք, հույս և հոգեմտավոր վերելք։

 

Թեմի կողմից իրականացվող մարդասիրական ու բարեգործական ծրագրերը չես սահմանափակվում միայն նյութական օգնությամբ․ դրանք, առաջին հերթին, հոգևոր ծառայություն են՝ սերմանված սիրո, հավատի և ազգային պատասխանատվության բարեբեր
հողում։ Թեմի աջակցությունը սկսվում է հայրենիքի բոլոր մարզերից, հասնում մինչև Երևանի պետական համալսարան և վերանորոգվող ու նոր վեր խոյացող եկեղեցիներ, որոնց զանգերի ձայնն արձագանքում է ոչ միայն օվկիանոսից այս կողմ, այլև հայրենիքի բազմաթիվ քաղաքներում ու շրջաններում՝ հիշեցնելով, որ հայի հավատը երբեք չի լռում։ Անկեղծորեն պետք է խոստովանել, որ Հովնան Սրբազանի նվիրյալ օրինակը տարածվում է Արևմտյան թեմի բոլոր կառույցների վրա, որոնք գործում են մեկ սրտով, մեկ շնչով և մեկ հավատքով։ Նրանք կրում են նույն լույսը և այն փոխանցում են աշխարհին, մեր ժողովրդի զավակներին ու հայրենիքին։ Այս հզոր տեսիլքի կրողներից մեկն էլ «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա դպրոցն է։ Լինելով թեմի մայր շաբաթօրյա վարժարանը՝ այն դարձել է սիրո և նվիրումի կենդանի օրինակ, որն իր մեջ ներառում է 17 կրթօջախ, որտեղ սովորում է մոտավորապես 1500 աշակերտ։ Հարկ է նշել, որ հաստատությունն այն եզակի միօրյա կրթական կառույցներից է, որն Ամերիկայի Միացյալ Նահանգներում ստացել է պետական հավաստագիր՝ վկայելով իր բարձր մակարդակի, կրթական որակի և շարունակական առաջընթացի մասին։
Առաջնորդ Սրբազան հոր աջակցությամբ ու օրհնությամբ դպրոցը, իր կրթական և մշակութային առաքելությունից զատ,
իրականացնում է բազմաթիվ ծրագրեր։ Դրանցից մեկը
Առաջին կանգառը Տավուշի մարզի հերոսական Ոսկեպար գյուղն էր, որը վերջին երկու տարվա ընթացքում էլ ավելի է դատարկվել։ Թեմի առաջնորդական տեղապահ, հոգեշնորհ Տեր Սամվել վարդապետ Մխիթարյանը, առաջին դասարանցիներին, նրանց
ծնողներին ու ուսուցիչներին հանդիպեց 6–7-րդ դարերում կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցում։ Հայր Սուրբը հոգևոր-խրատական զրույցից հետո կատարեց մանուկների
օրհնության կարգ, ապա «Փոքրիկ հրեշտակների» նվերները փոխանցեց դպրոցականներին։

Հուզված էին բոլորը, իսկ աշակերտների աչքերում երևում էր լռելյայն խոստում, որ իրենք էլ ավելի լավ են սովորելու և բարձր են պահելու մեր ազգային արժանապատվությունը։
Հաջորդը Սյունիքի մարզի Խոզնավար գյուղն էր, որը նույնպես գտնվում է հայ-ադրբեջանական շփման գծի հարևանությամբ՝ Սև լճի մոտ, ուր կյանքը հիշեցնում է մոմի լույս, որը վառվում է ուժեղ քամու մեջ, բայց չի հանգչում։

Այստեղ «Փոքրիկ հրեշտակների» նվերները 1–3-րդ դասարանցիներին էր տարել Սյունյաց թեմի բարեխնամ առաջնորդ, գերաշնորհ Տեր Մակար եպիսկոպոս Հակոբյանը։
Սրբազան հայրը տեղի միջնակարգ դպրոցում հանդիպեց սաներին։ Հոգևոր զրույցի ընթացքում Մակար Սրբազանը պատմեց, թե ինչպես են «Փոքրիկ հրեշտակները» ամեն տարի կազմակերպում փառատոններ, ուր իրենց ձեռքերով պատրաստած ուտելիքների
վաճառքից հանգանակված գումարներն ուղղում են հայրենիքին։ Ապա աշակերտներին ներկայացրեց Ավագ շաբաթվա և Քրիստոսի Հարության սրբազան խորհուրդները։

Ուրախալի էր նաև այն, որ աշակերտները բոլորը անգիր գիտեին Տերունական աղոթքը և Սրբազան հոր հետ աղոթելուց հետո ստացան նրա օրհնությունն ու բերած Սամսունգ Գալաքսի հարթէկրան, բազմագործառույթ թվային սարքերը։

Նմանօրինակ անակնկալները գեղեցիկ կերպով կամրջում են Սփյուռքում և հայրենիքում ապրող հայ մանուկների սրտերը, որոնց միասնական ոգու պահպանությանն ու զորացմանն է ծառայում նաև Արևմտյան թեմը և Հայ առաքելական սուրբ եկեղեցին։ Այս
համեստ նվիրատվությունն օվկիանոսի մեջ մի կաթիլ է՝ համեմատությամբ այն հսկայածավալ օժանդակության, որ տասնամյակներ շարունակ իրականացնում է ԱՄՆ Արևմտյան թեմը։
Այս առումով առաջնորդ Հովնան Սրբազանի աշխատանքը կարելի է համեմատել ոչ թե պարզապես մեծ նվիրումի, այլ օվկիանոսի հետ՝ խոր, լայն և անսահման։ Դա օվկիանոսածավալ ծառայություն է, որտեղ յուրաքանչյուր կաթիլն աղոթք է, յուրաքանչյուր ալիքը՝ սեր, և յուրաքանչյուր շարժումը՝ նվիրում հայրենիքին, ազգին ու եկեղեցուն։
Եվ քանի դեռ կա այդ օվկիանոսը, քանի դեռ կա այդ հավատքը, այդ սերը և այդ նվիրումը՝ հայ ժողովուրդը կանգուն կմնա, ինչպես բիբլիական Արարատը, և անսասան՝ ինչպես Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ճառագող հավերժական լույսը։

 

Հովհաննես սարկավագ Գումրույան
ԱՄՆ Արևմտյան թեմի շաբաթօրյա վարժարանների հոգևոր տեսուչ,
«Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա դպրոցի տնօրեն

 

Այս նյութը դիտել են - 58 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook