USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Շաբաթ, 20 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Թերթի էջերը միայն կթերթեմ, այս օրը երբեք չեմ ուզում թերթել...
2015-12-22 20:28:00
Տպել Տպել


ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՍ ՎԵՑԵՐՈՐԴ ԴԱՍԱՐԱՆԻ` ԻՄ ԱՇԱԿԵՐՏԻ ԾՆՈՂ ԱՆԺԵԼԱ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ: 
Անսպասելի ու հիանալի անակնկալ, որ մատուցվեց ուսուցչուհուս իմ աշակերտի ծնողի կողմից: Այսօր թերթում եմ մեր <> պաշտոնաթերթի նոր հրատարակված վերջին համարը, իմ լուսանկարն եմ տեսնում... Չնայած տարիների ընթացքում թերթի էջերում միշտ էլ երևացել եմ, բայց այս մեկն ուրիշ էր` անսպասելի, ջերմ զգացողությամբ:

Ծնողի կողմից մանկավարժի բեղմնավոր աշխատանքի գնահատանք էր, ակնածանքի ու հարգանքի խոսք, գեղեցիկի, բարու, քաջության խորհուրդ կար տողերում, բարեմաղթանքի լավագույն խոսքեր...
Իսկ ես, իմ աշակերտի հարգելի՛ մայրիկ, այսօր իմ օրը չեմ ուզում թերթել, անցյալ է դառնում ապրածդ օրը, երբ այն թերթում ես...Այսօր ապրում եմ թերթի էջերով` ջերմությամբ լեցուն, հստակ խոսքերով... Նորից նայում եմ տողերին հակիրճ, քո ինձ մատուցած անակնկալից բերկրանք եմ ապրում...Թերթի էջերը միայն կթերթեմ, այս օրը երբեք չեմ ուզում թերթել:

  Նատաշա Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս նյութը դիտել են - 2631 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook