USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Շաբաթ, 27 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Մոտենում է նոր ուսումնականը, բայց կրթության ոլորտում երևույթներ կան, որ մանկավարժիս մտահոգվելու առիթ են տալիս...
2016-08-18 10:40:00
Տպել Տպել

Մանկավարժի  մտահոգություն...

1. Էլեկտրոնային մատյանները մտան դպրոց, որը բավականին դժգոհության առիթ հանդիսացավ: Ուսուցիչը գնահատում է աշակերտին դպրոցի դասամատյանում, աշակերտի օրագրում, իր մոտ նշում է այդ օրվա յուրաքանչյուր աշակերտի գնահատական, որ հետո այն մտցնի էլեկտրոնային մատյան: Ամեն մի աշակերտի գնահատական օրվա ընթացում չորս անգամ նշանակվում է: Այն նպատակ ուներ ծնողներին իրազեկելու իրենց երեխաների գնահատականների մասին, այսօրվա դրությամբ շատ քիչ ծնողներ են հետաքրքրվում այդ հարցով, առավելապես Արցախում, երբ շատ ընտանիքներում հացի խնդիր կա և բոլորիս համար մեր գլխավերևում խաղաղ երկինք ունենալու մեծ մտահոգություն:

2. Հետաքրքիր է՝ ինչպիսին կլինեն դասագրքերը: Հանրակրթական դպրոցների ծրագրերի գերբեռնվածությունից ազատվելու համար սկսեցին թեթևացնել դրանք, արդյունքում հայոց լեզվի և գրականության դասագրքերից անհիմն ձևով, ամենևին էլ տեղին չկատարված թեմաներ կրճատվեցին: Կարելի է ասել՝ բեռնաթափումն այնքան էլ տեղին չէր: Առավել զարմանալին այն էր, որ դպրոցական ծրագրով կրճատված թեման երբեմն դառնում էր ընդունելության քննության հարց:

3. Մի՞թե  «Իմ ընկեր  Նեսոյի» ժամանակները եկել են... Պետական և մասնավոր դպրոցների հարցում այսօր տեսնում եմ, որ այն սոցիալական շերտավորման է տանում, չմոռանանք, որ շրջապատում երեխաներ կան նյութական անբարենպաստ պայմաններում ապրող, որոնք նույնիսկ ընտանիքի սոցիալական հարց են լուծում և չեն կարողանում սեպտեմբերի մեկին դպրոց հաճախել: Սա ամենացավոտ հարցն է, որը շատ ժամանակ անտեսվում է: Որքա՜ն ցանկալի կլիներ, որ ժամանակի ընթացքում հավասարվեին բոլոր երեխաների իրավունքները, կամ մասնավոր դպրոցներում ընդգրկվեին առանձնահատուկ ստեղծագործական ունակություններով օժտված երեխաներ, ու տարբերակված ուսուցումը միայն մեծահարուստների երեխաների համար չլիներ:

4. Չեմ ուզում նորից կրկնած լինել թեստային սխալ համակարգի մասին, որը բազմիցս շոշափել եմ: Բայց ասեմ, որ շատ ժամանակ խուսափում եմ նման առաջադրանքներից և նախընտրում եմ տվյալ թեման ուսումնասիրելուց հետո յուրաքանչյուր դասարանում հանձնարարել հարցարանային գրավոր աշխատանք, որով ստուգվում է աշակերտների իմացությունը շատ ավելի ճիշտ ճանապարհով, քան թեստերն են, որոնց թվային տարբերակներից որևէ մեկը պատահականորեն նշելու դեպքում էլ կարող է զուգադիպել ճիշտ պատասխանին: Կամ պակաս նկատելի չէ, թե ինչպես են մեր աշակերտները այդ հարցում այնքան գերհմտացած, որ ինչքան էլ վերահսկողությունը խիստ լինի, էլի կարողանում են միմյանց փոխանցել պատասխանը:

5. Երբեմն լսում եմ, որ թվանշային գնահատումը շատ ժամանակ քննադատվում է, այն վերացնելու ճշմարիտ լինելու հանգամանքը ես կասկածի տակ եմ առնում: Ընդամենը մեկ օրինակ` ուսուցողական գրավորները միշտ ստուգվում, գնահատվում են, բայց դասամատյան չեն մտցվում, և տեսնել է պետք, թե աշակերտներն ինչպիսի թեթևությամբ, նույնիսկ կասեի` անհոգությամբ են գրում այդ գրավորները` ի տարբերություն թեմատիկ, այսինքն ` ստուգողական գրավորների, որոնց գնահատականները մտնում են դասամատյան: Էլ չեմ պատկերացնում, թե ինչպիսին կլինի վիճակը, եթե աշակերտները չգնահատվեն:

Նատաշա Պողոսյան
Արցախի վաստակավոր մանկավարժ
Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ դպրոցի
Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի

Այս նյութը դիտել են - 6806 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook