USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
, 28 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
ԵՐԱՆԻ՜ ԹԵ ԲՈԼՈՐՍ ԱՅՍՊԵՍ ՍԻՐԵԻՆՔ ՄԻՄՅԱՆՑ...
2016-08-13 01:03:00
Տպել Տպել

Նայում եմ նկարին, 11-րդ դասարան փոխադրված իմ աշակերտուհին է՝ Նարինե Գրիգորյանը… Հիշում եմ նրան դպրոցական նստարանին, երբ մտնելով դասարան՝ հանկարծակիի եկա՝ ինձ ուղղված նրա անկեղծ խոսքերից. «Տիկի՛ն Պողոսյան, ես Ձեզ սիրում եմ…»: Այդ օրն ինքնաբուխ եկած տողերն ինձ մոտ մի փոքրիկ մանրապատում պիտի ձևավորեին՝ իմ ժպտադեմ աշակերտուհու սիրունիկ կերպարով: Այն ուսուցչուհուս կողմից իմ աշակերտուհուն և ընդհանրապես, մարդուն ու կյանքին ուղղված սիրո արտահայտություն էր… Երանի՜ թե բոլորս այսպես սիրեինք միմյանց:

«Զարմանալի՞ չէ, երբ դասարանում, հանկարծ մեկը, հենց նստած տեղից, ինձ մեղմ ժպտում է ու այսպես ասում. «Ես Ձեզ սիրում եմ...»: Նայում եմ նրան, կարծես անվարան փորձում եմ ճշտել, թե ում է սիրում, ու նորից ահա նա ինձ է նայում, ապա կրկնում. «Ես Ձեզ եմ սիրում…»: Սիրուն աղջիկ է, անչափ սիրունիկ, երկար մազերով, թովիչ ժպիտով, որ նայում է ինձ և ուրախ ժպտում: Ու երբ հարցնում եմ. «Այդ երբվանի՞ ց է, որ ինձ սիրում ես, կամ ինչու՞ հիմա դու այդ հիշեցիր...»: Հանկարծ տեղերից խոսքեր են հնչում. «Նա միշտ է ասում, որ սիրում է Ձեզ»: Պարզվում է, որ նա երգել էլ գիտի, ու որոշում եմ մի երգ էլ լսել...Եվ այսպես սիրված ու այսպես երգի հնչյունների տակ ես վայելում եմ նրա սերը պարզ: Անկեղծ է, վճիտ, ինչպես աղբյուրի զիլ կարկաչյունը, բայց ապշում եմ ես, երբ շուտով մեկն այն համարձակներից հարցնում է ինձ. «Սիրե՞լ եք արդյոք Դուք ինչ-որ մեկին»:

Շիկնում եմ մի պահ, բայց չեմ էլ ուզում ես նրան սաստել, ժպտում եմ հանկարծ, նույնիսկ հաստատում. «Ինչպե՞ս չսիրեմ, երբ կյանքը սեր է, իսկ ես այդ սիրո ափերին կանգնած, իմ երազներում նավարկում եմ լուռ, երբեմն նույնիսկ անուրջներում իմ անտես եմ դառնում մի անիրական անգոյության մեջ: Ծաղիկն էլ սեր է, երբ հանկարծ հայտնվում, լուսե ծիծաղով նայում է դեմքիդ ու մեղմ շշնջում, մեկ բառն էլ սեր է, երբ ասում են քեզ սիրուն նազանքով, հոգու ջերմությամբ, միայն թե ասեն….«Ես քեզ սիրում եմ»,-կրկնում եմ հանկարծ խոսքերը նրա, ու ես էլ զգում, որ սիրում եմ ես, երբ կյանքը կողքիս, բոլորին տրված, ժպտում է հանկարծ լուսե նազանքով…»

   Նատաշա Պողոսյան                                                                                     Արցախի վաստակավոր մանկավարժ, Մարտակերտի Վլադիմիր Բալայանի

       անվան միջնակարգ դպրոցի  հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի

Այս նյութը դիտել են - 5806 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook