USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Շաբաթ, 04 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Թեստային սխալ համակա՞րգ, թե՞ գրագետի ու անգրագետի պայքար
2016-07-03 09:11:00
Տպել Տպել

Չնայած ավարտվել են քննությունները, բայց որպես մանկավարժ՝ նորից մնում եմ իմ կարծիքին և չեմ խուսափում ասել, որ հանրակրթական դպրոցում ամենասարսափելի երևույթը թեստային համակարգն է, որն արտասահմանից հասավ այստեղ` իբրև կոռուպցիայի դեմ ուղղված մարտահրավեր, բայց մեզ համար դարձավ այն չար աղետ, որը մտավ կրթության ոլորտը, և այսօր էլ այդ վնասները բացեիբաց բոլորս տեսնում ենք, որից ազատվելու համար մեր ոլորտի գերատեսչությունները, կարծում եմ, անելիքներ շատ ունեն:

Ասեմ, որ այն այսօր վերածվել է բիզնեսի աղբյուրի` ամեն տարի մասնակի փոփոխություններով ընդունելության քննությունների համար հրատարակվող շտեմարաններով: Մեր առջև նստած ամենաթույլ կարողությունների տեր աշակերտներն ընդունվում են բարձրագույն ուսումնական հաստատություններ, ծնողների համար էլ պարտադիր պայման է դարձել՝ իրենց երեխաներին տեսնել բարձրագույնում «սովորելիս»:

Եվ այդքանը գալիս է թեստային սխալ համակարգից, երբ պատահում է, որ ամենաթույլ աշակերտն իր հնարամտության շնորհիվ այստեղից-այնտեղից օգտվում է, ճիշտ նշումներ կատարում ու ավելի բարձր միավորներ վաստակում: Ամեն տարի լինում են այդպիսի դեպքեր, ուղղակի այդ պահին հիասթափվում ես, որ այդ ցավալի երևույթի ականատեսն ես: Նման դեպքերում այդպիսի հաջողակներից ոմանք նույնիսկ ամաչում են նայել ուսուցչին` կարծես մեղավորության զգացում ունենալով, բայց լինում են նաև այնպիսինները, որոնց գոհունակություն արտահայտող հայացքները կարծես հասկացնում են մեզ, որ տեսնու՞մ եք, առանց սովորելու կարելի է բարձր գնահատական վաստակել: Հասկանալի է, որ այդպես էլ բուհն են ավարտելու, և դրա արդյունքում տարբեր ոլորտների խոտանը պատրաստ է, որը կարծում եմ զարմանալի չպիտի լինի բոլորիս համար:

Չգիտեմ` ինչու է ինձ թվում, որ ամեն անգամ, կարծես սպասելով հարմար պահի, մանկավարժները շատ հեշտությամբ ցեխոտվում են հրապարակավ: Զարմանալի է սա այն առումով, որ այդ նույն երևույթն առկա է տարբեր ոլորտներում: Այս որակազրկումը կարելի է նկատել նաև այն մարդկանց մասնագիտությունների հանդեպ, որոնցից կախված է մարդու կյանքը, կամ նրանց նկատմամբ, ովքեր իրավունքի պահապաններ են կոչվում և այսպես շարունակ: Սա համատարած երևույթ է, ամենուր կարելի է տեսնել այդ երկու ծայրահեղությունը, գրագետի ու անգրագետի պայքարը միշտ էլ խորքային թեմա է, այն միշտ էլ եղել է և շարունակական բնույթ ունի այսօր էլ:

Հավասարաչափ ողբերգական է, երբ շրջապատում առնչվում ենք ոչ միայն վայ ուսուցիչների, այլև այդ նույն հատկանիշն իր վրա կրող տնտեսագետի, բժշկի, լրագրողի, ոստիկանի, իրավաբանի և տարբեր այլ մասնագիտությունների տեր մարդկանց, քանի որ դպրոցն ավարտած յուրաքանչյուր շրջանավարտ բուհ է ընդունվում և մի քանի տարի հետո հայտնվում այդ ոլորտներում: Հետևաբար յուրաքանչյուր ոք, անկախ նրա մասնագիտությունից, պետք է պատվով կատարի իրեն վերապահված գործը, համոզված եմ, որ այդ դեպքում մասնագիտական իմացության արդյունքում ամեն մեկն էլ իր բարձունքում կմնա: Սա թերևս մեր օրերում ամենաճիշտ մոտեցումը կլիներ, առավելապես խոսքս վերաբերում է ուսուցիչներին, այլապես մանկավարժության և իր մասնագիտության մեջ թերացող ուսուցիչը հարգանք չի վայելի:

Նատաշա Պողոսյան

Արցախի վաստակավոր մանկավարժ,

Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ դպրոցի

հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի

Այս նյութը դիտել են - 1726 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook