USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Շաբաթ, 04 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Տարագիր հայուհու տարեդարձ, որ իմաստավորվել, դարձրել էր հայրենիք…VIDEO
2016-05-20 09:00:00
Տպել Տպել

Այս հաղորդաշարում Արցախի  պատերազմական օրերի  վերքերի լուսաբանումն  է, որ ուղիղ եթերով  հեռարձակվել է  Լոս Անջելեսից:  Հոգիդ  փառավորվում է, երբ   մեր փոքրիկ լեռնաշխարհի  սարսափելի օրերին հայությունը  համախմբվել  էր մի գաղափարի շուրջ:  Այստեղ   հայրենի եզերքի կարոտով ապրող  բանաստեղծուհու  ռուսախոս  գրիչն է  թևածում, մի  մարդասեր  անձնավորություն, ում խոսքում հարազատ հայերենի հնչողությունն է:  

Նելլի Ավակովնա, բանաստեղծուհի, ով փրկվել էր   Սումգայիթյան ոճրագործությունից  ու  տարիներ առաջ   բնակություն հաստատել  հեռավոր  Լոս  Անջելեսում,  ում ծննդյան  տարեդարձն էր այդ օրը`  շնորհավորական բազմաթիվ   բարեմաղթանքներով…  Անհատականություն, որ չցանկացավ  այդ հիշարժան օրը    մենակ երևալ այս հաղորդաշարում, նա իր շուրջը  համախմբեց  հրաշալի մարդկանց`  իրենց խոսքով, արտահայտած կարծիքներով, բազում մտահոգություններով…Եվ   այդ ամենի անունը  Արցախ  էր, հայրենի եզերք, ուր կարոտ կար, սեր  ու անանցանելի  սպիացած ու նորացված վերքեր:   

Այստեղ  ռուսագիր   բանաստեղծուհու մտորումներին  զուգահեռվում է   հայրենիքին զինվորագրված Ազգային հերոս  նվիրյալի խոսքը…Բոլորիս կողմից  ճանաչված,   անցած դարավերջի  գեհենից  փրկված   արձակագիր գրողի  խոսքում  Հեռացող  եզերքին>>  զուգահեռված   դիվանագիտական  ասելիքի խորություն կա,    առաջնագծում զոհված  կամավորական առաջամարտիկի  որդեկորույս  հոր  կսկիծ  ու հպարտություն,  լրագրության մեջ  իր  ճշմարտացի  ասելիքով, նկարահանումներով  հայտնի  անհատականություն, հոգեբանի  ու  քաղաքագետի արտահայտած  մտքեր, դրանց զուգահեռվում է  Արցախում ապրող  քաղաքագետի  իմաստալից  վերլուծականը, երևում է  օտար ափերում  ապրող  հայկական համայնքի և  հայրենիքի հոգսերով մտահոգ մարդը…

Այստեղ  մարդասեր բանաստեղծուհուն իր ծննդյան  օրը  ուղիղ եթերով   շրջապատել էին տարբեր եզերքներում  ապրող  մարդիկ, ովքեր մտահոգված էին Արցախի մի բուռ ժողովրդի  ճակատագրով:  Սա  անսովոր տարեդարձ  է, որտեղ  մի  ամբողջ աստղաբույլ աշխարհին  ի ցույց է դրել     հայի  մարդասիրությունն ու հավերժական ոգին`  ի հակադրություն  ադրբեջանական կեղծ  ու ստահոդ գաղափարախոսությանը: 

Անվերջ կարելի է թվարկել  արցախյան մեր սարսափելի օրերի  արձագանքն արտահայտող  այս հաղորդաշարի մասին,  որի առանցքում  սահմանային առաջնագծում  հերոսացած   նորօրյա  հայ  զինվորն է`  իր    անմահ  սխրանքներով:  Այն պետք  է ամբողջանար  հաղորդավարուհու  անկաշկանդ  խոսքով, որի կողքին իր բարեգործությամբ պետք  է վեհանար  անհատականություն,  ում շնորհիվ հեռարձակվել էր այս հաղորդումը:                                             Անսահման կարոտ  կա այստեղ, որ  տարագիր հայուհու  տարեդարձը  իմաստավորել ու  դարձրել էր հայրենիք:

Նատաշա Պողոսյան

Արցախի վաստակավոր մանկավարժ, Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի

 

Այս նյութը դիտել են - 2341 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook