USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Չորեքշաբթի, 28 Հոկտեմբերի 2020թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն
Facebook twitter Youtube
Search
am en
2020-10-25 13:17:00 Նոր հրադադար Նոր հրադադար ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
ԵՐԲ ԴՊՐՈՑԻ ԶԱՆԳԸ ԼՌԵԼ ԷՐ, ԵՍ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀԱՄԱԶԳԵՍՏՈՎ ԳՆԱՑԻ ԶՈՐԱՄԱՍ
2016-05-15 10:49:00
Տպել Տպել

Պատերազմական օրերի բնակավայրիս հրետակոծության դադարից հետո դպրոց էի հաճախում մտքերով ծանրաբեռնված…Խաղաղ օրերի աղմուկ-աղաղակով լեցուն դպրոցի բակում քար լռություն էր, բայց ո՞վ էր տեսել դպրոց, որ զանգ ունի, իսկ այդ զանգն էլ լռել էր այդ օրերին ու այդպես լռված և մի կողմ քաշված` էլ ձայն չէր հանում…Զանգը լռել էր, իսկ ես չեմ լռում, ուզում եմ այսպես լռված զանգերը հավերժ զրնգան, զանգի ղողանջը հասնի ամենուր, ու նորից աղմկոտ մի նոր կյանք լինի...
Եվ լռված զանգը հանկարծ հնչեց: 10-րդ դասարանում եմ: Միայն մեկ աշակերտ երկու տասնյակից: Հարությունյան Հարություն, բարձրահասակ, գեղեցկադեմ մի պատանի…Ապրիլյան տառապալից օրերից հետո նրան չէի տեսել: Անակնկալ հանդիպումը մի նոր զգացողություն է բերում իր հետ: Մոռանում եմ մի պահ տարանջատող սահմանը, մեղմորեն, անսահման սիրով բացում եմ խաղաքարտերը ապրած սարսափելի օրերի, ապա ուշադիր լսում եմ նրան. «Միշտ էլ տան մեծերն ինձ պատմում էին Արցախյան պատերազմի մասին, իսկ ես չլսելու էի տալիս կամ արհամարհում էի նրանց ասածները` մտածելով, որ վախենալու բան չկա: Բայց այդ օրերին սեփական աչքերովս տեսա, որ դա ամենասարսափելի իրավիճակն է մարդու կյանքում: Ինչու՞ եմ այսքանն ասում, որովհետև ես տեսա պատերազմը, այն ինձ շատ մոտիկ էր` կողքիս…»:
Նա հուզմունքով պատմում էր աչքով տեսածը, բայց երբեմն կրկնում` ԵՍ ԱՍՏԾՈ ՊԱՀԱԾՆ ԵՄ: Հոգիս տակնուվրա է լինում, բայց արտաքուստ հանգիստ եմ երևում ու նրան առաջարկում եմ. «Գրի՛ր, գրի՛ր ապրածդ սարսափի մասին, գրի՛ր պատերազմի մասին, որ կողքիդ էր, քո ցավոտ հոգուց գրի՛ր, որ փրկվել ես, գրի՛ր, որ չես ուզում էլ պատերազմ լինի, այն չարիք է, որ մարդկանց կյանքեր է խլում»:
Ես անհանգիստ մտորումների մեջ եմ, իսկ նրա ձեռքի գրիչը շարժվում է տետրի տողերով: Շուտով այն հանձնում է ինձ, հայացքս լուռ հառում եմ տողերին. «Իմ կարծիքով, ես Աստծո պահածն եմ, որովհետև երբ քեզանից տասը մետր, գուցե նաև քիչ հեռավորության վրա պայթում է երեք արկ, և դու մնում ես կենդանի, ուրեմն Աստծո մատը խառն է այստեղ: Աչքիս առջև տուն ավերվեց, մի տուն, որտեղ այդ պահին կարող էի լինել ես կամ մեկ ուրիշը: Այդ պահին ինձ թվաց աշխարհը փլվեց, կարծես ամենուր տիրում էր քաոս, հիշում եմ, որ մայրս գրկել էր ինձ, նա դողում էր ամբողջ մարմնով և արտասվում: Հայրս մեզ տեղափոխեց մոտակա գյուղը, բայց այնտեղ երկար չկարողացա մնալ: Նորից վերադարձա հարազատ Մարտակերտը և որոշեցի ինչ-որ բանով օգտակար լինել: Իսկ դրա համար ամենից առաջ հարկավոր էր հագնել զինվորական համազգեստ...Եվ շուտով հայրիկիս համազգեստը իմ հագին էր»:
Նա խռովված հոգով գրածն ինձ հանձնեց, այդ պահին դասարան մտած ուսուցչուհիներից մեկը, ի զարմանք ինձ, ասաց, որ հիացած է` մեր աշակերտը բավականին օգնել է զինվորականներին: Ապշած նայում եմ նրան, ապա փորձում իր շարադրանքում տողեր գտնել այդ մասին, բայց չեմ տեսնում...Նորից առաջարկում եմ, որ ավելացնի տողեր, բայց նաև քարացած եմ, այս ի՞նչ համեստություն է, որ նա չի ուզում այդ մասին գրել: Րոպեներ անց ընթերցում եմ ավելացված տողերը. «Քառօրյա պատերազմի ծանր օրերին հայրս զենք –զինամթերքի պահեստից կամավորականներին զենքով ապահովում էր, ես էլ, հակառակ հորս կամքին, զինվորական համազգեստով ներկայացա այնտեղ և որոշեցի օգտակար լինել: Այսպես մի քանի օրով դարձա զինվոր: Ովքեր զորամասում ինձ չէին ճանաչում, հրամաններ էին տալիս, իսկ ես դրանք կատարում էի մեծ սիրով»:
Հպարտությամբ նայում եմ նրան, հանկարծ անկեղծ սիրով ժպտում եմ, բայց հիշում նաև ամիսներ առաջ նրա գրած շարադրության տողերը. «Երբ անցած օրերին թեժ մարտեր էին ընթանում սահմանի մոտ, ես արդեն, կարելի է ասել, պատրաստվում էի մարտի գնալ: Բայց հիմա էլ, երբ խաղաղ է մի քիչ, մայրս ամեն գիշեր նստում է պատուհանի մոտ ու անկախ նրանից` կրակոց կա թե ոչ, սկսում է արտասվել: Երևի նրա համար, որ ինքը տեսել է այդ սարսափելի պատերազմը և չի ուզում, որ մենք էլ դրա միջով անցնենք»:
Թախիծը ծորում է հոգուցս, որ նոր սերունդն էլ տեսավ այս սարսափելի պատերազմը, իսկ նա մեղմիվ ժպտալով ավելացնում է. «Զինվորական կյանքն ինձ դուր եկավ, հիմա մտածում եմ, որ դպրոցն ավարտելուց հետո կյանքս բանակի հետ կապեմ»:  

Նատաշա Պողոսյան
Արցախի վաստակավոր մանկավարժ,
Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ դպրոցի
հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի

Այս նյութը դիտել են - 2042 անգամ
Թողնել մեկնաբանություն
2019-05-08 14:39:00 Սահմանին   եմ
Սահմանին եմ
2019-05-08 09:30:00 Ես ու իմ հայրենիքը
Ես ու իմ հայրենիքը
Բոլորը ›››
Հարցում

Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ Ոստիկանական համակարգի աշխատանքը

Նշեք 1 պատասխան:

  • Լավ (256-ձայն)
  • Վատ (170-ձայն)
  • Շատ Վատ (1197-ձայն)
Ajax Loader
Facebook