USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 02 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
ԳՈՎԱՍԱՆԱԳԻՐ, ՈՐԻ ՎՐԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԵՏՔԵՐ ԿԱՆ…
2016-04-17 14:14:00
Տպել Տպել

Այս օրերի` մեր դպրոցական կյանքի լավագույն լուրն է, որ լսեցի այսօր: Ապրիլի 16-ին 11-րդ դասարանի իմ աշակերտ Դավիթ Հարությունյանը մասնակցեց Հայաստանի առարկայական օլիմպիադայի հայոց լեզվի եզրափակիչ փուլին…
Չնայած սպասելիքներ չունեինք` մեր զգացած այս օրերի սարսափելի ապրումների պատճառով, բայց իմ աշակերտի այսօրվա հեռախոսազանգն ինձ անչափ ուրախացրեց…Նա արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության կողմից գովասանագրի…Ցավ զգացի, երբ իմացա կյանքի ոլորապտույտ ճանապարհներին նրա գրած շարադրության մասին. այն մեր վերջին պատերազմական ծանր ապրումների արտահայտությունն էր:
Մեր աշակերտներն էլ պատերազմ տեսան…Ապրիլի 2-ի առավոտյան նա զանգեց ինձ, ուզում էր իմանալ, թե այն պահին, երբ մեր քաղաքն արկակոծվում էր, իր ուսուցչուհին որտեղ է… Անհանգիստ ապրումներս մի կողմ թողեցի, խոսեցի առանց հուզումների ու շատ մտերմորեն, այդ պահին մտքովս անգամ չէր անցնում, որ ստիպված պիտի լինեինք թողնել մեր բնակավայրը: Երկրորդ հեռախոազանգը երկար չուշացավ…Ես արդեն այստեղից ոչ շատ հեռու գյուղում էի, իսկ նա ընտանիքով մեկ ուրիշ վայրում էր ապաստան գտել: Արցախյան ազատամարտի երկար ճանապարհ անցած հայրիկն էլ մնացել էր առաջնագծում, իսկ մայրիկը ջանք չէր խնայում, որ որդին մասնակցեր Հայաստանի առարկայական օլիմպիադայի եզրափակիչ փուլին:

Մենք այդ օրերին մոռացանք ամեն ինչ, նորից դպրոցական կյանքին անցնելը մեզ համար մի հրաշալի երազանք էր դարձել: Դեռ խաղաղ օրերին նախատեսել էինք նորից վերանայել անցած դասանյութերը, բայց այդպես էլ չհասցրինք… Այս օրերին Երևանում լինելով` նա նորից ինձ հիշեցրեց, որ տեսած ու զգացած ապրումների ալեկոծությունը թույլ չտվեցին նրան նորից գիրք բացելու, բայց հաստատակամ մասնակցեց հայոց լեզվի օլիմպիադային` համոզված, որ կկարողանա արդարացնել բոլորիս հույսերը:

Այսօր հեռախոսի մյուս կողմում լսվող նրա ձայնին ի պատասխան` ես փոխանցեցի իմ սերն ու քնքշանքը, իմ սրտից բխած շնորհավորանքը, իմ բոլոր համբույրները հղեցի նրան, որ կարողացել է այս ցավատանջ ապրումներից հետո գնդակոծված մեր բնակավայրի դպրոցի անունը հնչեցնել այնտեղ, մի դպրոց, որ այս օրերին հազիվ Քառօրյա այս դաժան պատերազմի պատճառած ավերածությունների հետքերն է վերացրել իրենից ու նորից դռները բացել, ստրատրոփ սպասում է դպրոցականներին: 

Նատաշա Պողոսյան
 

Արցախի վաստակավոր մանկավարժ,


Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ դպրոցի 


հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի 

Այս նյութը դիտել են - 2099 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook