USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Ուրբաթ, 29 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Իմ երազանքն է` ես ծովափին, վարդն էլ` իմ ձեռքին…
2016-03-18 12:55:00
Տպել Տպել

Մի սիրուն կապույտ երազանք…

Նա շատ լռակյաց է, հազվադեպ է խոսում, երբեմն ուրախանում եմ, երբ արտահայտվում է թեպետ մեկ բառով...

Միշտ էլ ուշադրությանս կենտրոնում է, երբեմն ինձ թվում է` նա երազանքների մեջ է, կլանված լսում է ինձ, նույնիսկ, ի զարմանք շատերիս, հիացմունք արտահայտող խոսքը նա օրեր առաջ ինձ էր բաշխել. «Ձեր դասերին ես ինձ մեծացած եմ զգում..»:

Այդ օրվանից զգում էի, որ ընկալունակությունը շատ սուր է այս աղջնակի, ուղղակի ամաչում է արտահայտվել: Եվ ես սկսեցի նրան «խոսեցնել», կարծես ուզում էի բառեր կորզել նրանից և օր օրի համոզվում էի, որ ասելիք ուներ, բայց չէր համարձակվում բարձրաձայնել: Ես նրան առաջարկեցի` եթե ամաչում է` ի տես բոլորի ինչ-որ բան ասել, ապա թող գրի, ես այն կկարդամ...

Եվ շուտով իմ ձեռքին հայտնվեցին այդ լռակյաց աշակերտուհու գրած տողերը. «Շուրջս տարբեր գույներ են, այն տեսնում եմ բոլորի հագուստների վրա, նույնիսկ մարդու մաշկն էլ տարբեր գույների է լինում, անգամ նրանց աչքերի գույներն էլ տարբեր են, ծաղիկներն էլ բազում գույներ ունեն, բայց ես սիրում եմ կապույտ գույնը և ուզում եմ իմ ձեռքին ունենալ մի կապույտ վարդ:

Ես ուզում եմ կապույտ վարդ, որովհետև երբ նայում եմ լուսավոր օրվա երկնի կապույտին, ուզում եմ թևեր առնել ու թռչել վերև ու այնտեղից տեսնել երկիրը մեր: Ուզում եմ այդ կապույտ վարդը ձեռքիս նստել ծովափին, այն էլ կապույտ է, և ինձ թվում է` հոգիս էլ կապույտ է և շատ է հանգիստ, երբ ես նստած եմ հենց ծովի ափին: Ես ծովափին, վարդն էլ իմ ձեռքին` վարդի բույրն եմ ուզում զգալ ու նաև լսել այդ ծովի ձայնը...Իմ երազանքն է այդ կապույտ գույնը...»/Ավետիսյան Ալինա, 7-րդ դասարան/:

Տողերն ընթերցում եմ, մի քիչ կասկածամիտ նայում աշակերտներին, հարցս գուցե զարմանալի էր, բայց առաջարկում եմ կապույտ վարդ գտնել, որ նվիրենք կապույտ երազանքների մեջ թևածող իմ լռակյաց աշակերտուհուն:

Նա զարմանում է, արդյո՞ք այսքան շուտ երազանքներն իրագործվում են, ու ես հաստատուն ասում եմ նրան, որ իր խոսքերը կկարդան ոմանք, ովքեր ապրում են երկնքին մոտիկ և կամ ծովի մոտ հեռու-հեռավոր ափերում անգամ, իսկ կապույտ վարդը մենք էլ կգտնենք, միայն թե հանկարծ այդ երազանքն անկատար չմնա իր

Նատաշա Պողոսյան

Արցախի վաստակավոր մանկավարժ

Այս նյութը դիտել են - 2462 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook