USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Ուրբաթ, 19 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾ ԶԻՆՎՈՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ...
2016-02-09 12:12:00
Տպել Տպել

Տողերը շարված տպատառերով նա ուղարկեց ինձ, որ նայեմ ու կարծիք հայտնեմ իր ստեղծագործական շարադրանքի մասին: Ընթերցում եմ, և ես էլ նրա հետ զգում մի անսահման անհանգստություն.
«Սարսուռ զգացի, անսահման դող: Եվ ես ոչինչ չեմ ուզում իմանալ այս քարե հուշարձանի մասին: Միայն մտածում եմ, որ քո աչքերի արևը եթե տաքացներ ինձ, իմ ամեն մի միտքը ճախրանք կդառնար…Ես կթռչեի բարձր, տանիքներից, գմբեթներից ավելի վեր, անձրևի ամենաառաջին կաթիլից էլ վեր: Ես չեմ ուզում քո մասին անցյալով հիշել, դու կաս, ես գիտեմ` դու իմ հոգում ես, իմ մտքի մեջ, ուրեմն դեռ ապրում ես հեռու-հեռվում` սարերից այն կողմ, բայց նաև` շատ մոտիկ...» /Հակոբյան Լուսինե, 10-րդ դասարան/:


Ես ուղղում եմ մի քանի կետադրական սխալներ, ապա առաջարկում շարունակել զրուցել անհայտ կորած զինվորի հետ: Շուտով եղած մտքերին ավելանում են նոր մտքեր.
«Երբ դու վերադառնաս, յասամանագույն գմբեթով տաճար կկառուցեմ քեզ համար, որպեսզի Աստծուն շնորհակալություն հայտնեմ այդ շնորհի համար, և մանրավաճառ դարձած` կգոռամ փողոցներում ու կավետեմ մարդկանց քո գալուստն այն օրվա հիշողությամբ, երբ նկարում էիր աշխարհը, որի հասարակածը քո հայրենիքն էր, իսկ ես քեզ էի տալիս ներկերը: Հայրենիք, որը կորցրել էինք, և այն վերստին հարություն առավ քո և քո գաղափարակիցների շնորհիվ: Հայրենիք, որում բարձրյալը կավից արարում է կյանք, երազանք և ի կատար ածում հրաշքներ»:
Ես հիացած եմ, զգում եմ, որ մտքի թռիչք կա այստեղ, նաև մեծ հավատ, որ անհայտ կորած զինվորը տարիներ անց կարող է վերադառնա.


«Մտա տուն, բացեցի գիրքը… Ես դեռ պահել եմ գրքի արանքում քո չորացրած թիթեռնիկներին ու կպահեմ մինչև քո գալստյան մասին ավետիս ստանալը: Ես կխոսեմ այս չորացած թիթեռնիկների հետ, մինչ դու գաս...»:

Ընթերցում եմ իմ աշակերտուհու գրած հաջորդ տողերը, և ես ինքս էլ սկսում եմ հավատալ հրաշքների, որ չպետք է կորցնել հույսը, նորից պետք է գտնել կորցրած երազը, նորից պետք է սպասել ու հավատալ, որ մի օր կվերադառնա ՆԱ...Նաև հավատում եմ, որ այս մտքերով շուտով կձևավորվի մի գեղեցիկ ստեղծագործություն, որը կկարողանամ ներկայացնել շարադրությունների մրցույթին:

 

Նատաշա Պողոսյանի Ֆեյսբուքյան էջից

Այս նյութը դիտել են - 1805 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook