USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
, 24 2019թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Մենք էլ այդ գրքի «հերոսներից» ենք
2018-12-19 10:50:00
Տպել Տպել

Մշակույթի տան բեմում հաճախակի եմ տեսնում նրանց տարբեր միջոցառումներ վարելիս: Մարինե Հարությունյանը մեր դպրոցի շրջանավարտն է, նրա դասղեկն եմ եղել, դասավանդող ուսուցչուհին: Այժմ Արցախի պետական համալսարանի բանասիրականն ավարտել, սովորում է մագիստրատուրայում, նաև աշխատում է Մարտակերտի երիտասարդության և մշակույթի կենտրոնում: Անցած օրերից դպրոցական կյանքի համատեղ հիշողություններ ունենք, այս անգամ էլ շնորհանդեսի օրը սիրով ընկալեցի նրա և Գոռ Ավագիմյանի շնորհավորանքի խոսքը իմ գրքի հրատակության կապակցությամբ:

Գոռը իմ աշակերտն է, ով սովորում է 12-րդ դասարանում: Նա աշխատանք ունի դասերից հետո երիտասարդության և մշակույթի կենտրոնում, որտեղ իր կոկիկ ու գեղեցիկ կեցվածքով, նաև խոսքի խրոխտ ու հնչեղ ձայնով բազում միջոցառումներ է վարել, դարձել հանդիսատեսի սիրելին: Թերևս Մարինեի ու Գոռի կերպարները նաև տեսանելի դարձան ընթերցողին իմ նոր հրատարակված գրքի էջերում, ովքեր մտերմորեն հանձն առան շնորհանդեսը վարելու իրենց պատրաստակամությունը: Նրանց հնչեցրած խոսքը լավագույնս ընկալեցի շնորհակալական զգացումով, որը հարմար գտա նաև տեսանելի դարձնել հերթական օրագրային գրառմանս տեսքով: Գոհացուցիչ էր նաև երիտասարդության և մշակույթի տան տնօրենի և մյուս աշխատողների ուշադիր և նույնքան պատրաստակամ վերաբերմունքը մեզ օգնելու առումով, որ նկատելի էր բոլորիս կողմից:
«Շնորհավորում ենք ուսուցչի, մանկավարժի, հոգեբանի, դաստիարակի, մոր, տատիկի, պարզ ու արդարամիտ տիկնոջ՝ Նատաշա Պողոսյանին՝ «Մանկավարժի օրագիր» գրքի 2-րդ մասի լույսընծայման կապակցությամբ: Մենք՝ որպես այս գրքի գործող «հերոսներից», երախտագիտություն ենք հայտնում տիկին Պողոսյանին՝ մեզ ընձեռած նման հնարավորության և ուշադրության համար: Այսօր մեծարում ենք նրան, ով իր սեփական օրինակով սովորեցնում է ճանաչել կեղծն ու շիտակը, գեղեցիկն ու ազնիվը, սովորեցնում է զարմանալ, ամենակարևորը՝ սովորեցնում է սովորել: Մեծարման այս ցերեկույթը առանց երկբայելու պետք է սկսեն մանկավարժի սաները, քանզի յուրաքանչյուր ուսուցչի ամենամեծ գովեստն ու վաստակը հենց իր աշակերտներն են:

Հետաքրքիր որոնումներ ունի տիկին Պողոսյանը, և գտած ամեն պատկեր ինքնաճանաչման ենթատեսք ունի: Տիկին Պողոսյանն ինքնատիպ մանկավարժ է, հետաքրքիր մարդ: Նրա ամեն մի գրառման մեջ մի յուրահատուկ հայտ կա, որտեղ բարձրացվում են խնդիրներ, որոնվում լուծումներ, տալիս սպառիչ պատասխաններ: Պատահական չէ այս կյանքում ոչինչ: Երևի Աստված հենց ինքն է ցանկացել, որ տիկին Պողոսյանն ապրի ու ստեղծագործի հենց Մարտակերտում, այստեղ՝ սահմանին: Պատերազմող Մարտակերտից նա խաղաղության կոչ է հղում ամբողջ աշխարհին: Իր ստեղծագործություններում, տարբեր նյութերում արծարծում է սահմանապահ քաղաքում ապրողներիս կյանքն ու կենցաղը, որ այստեղ էլ կյանք կա, որ այստեղ էլ ապրում են մարդիկ և որ այստեղ էլ պիտի ապրենք»:
Նրբին զգացողությամբ ու շնորհակալությամբ եմ ընկալում նրանց՝ ինձ ուղղված տողերը, նաև ուզում լրացնել այս վերջին միտքը, որ սա այն հայրենիքն է, որի ամեն մի խաղաղ օրը յուրովի տարբերվում է մյուսներից, այստեղ ապրողներիս կյանքն էլ հերոսացման օրինակ է, երբ հաստատակամորեն կարողանում ենք դիմադարձել բոլոր վտանգներին, մեր նորօրյա կյանքով աշխարհին երևում անպարտելի ոգով, ազգային դիմագծով, սերնդի լավատեսությամբ:
Նատաշա Պողոսյան

Այս նյութը դիտել են - 4486 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Հարցում

Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ Ոստիկանական համակարգի աշխատանքը

Նշեք 1 պատասխան:

  • Լավ (211-ձայն)
  • Վատ (146-ձայն)
  • Շատ Վատ (1123-ձայն)
Ajax Loader
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook