USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 13 Դեկտեմբերի 2018թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Շնորհակալություն մեր մասին գրած Ձեր ամեն մի տողի համար
2018-11-28 10:32:00
Տպել Տպել

Իններորդցիներից յուրաքանչյուրը յուրովի տարբեր են, նաև իրար նման՝ իրենց մտքերով, անկեղծությամբ, շնորհակալական խոսքերով, հիացական զգացողությամբ, ունեցած ապրումներով, որ հույզերի ամբողջություն է դառնում, ինձ էլ տանում մեկ ուրիշ աշխարհ, որ մաքուր է, գեղեցիկ՝ երբեմն իրական աշխարհի անհանգիստ կյանքից հեռու...Ընթերցեցի սիրով ու նորից ցանկացա այն տեսանելի դարձնել:

Միրզոյան Աննա - Գիրքը միշտ էլ եղել ու մնում է գալիք սերունդների դաստիարակության և կրթության լավագույն միջոցը: Երբ գրքեր էի ընթերցում, միշտ մտքով ինձ պատկերացնում էի այդ հերոսների փոխարեն, ի՞նչ իմանայի, որ կգա ժամանակ, և ես էլ կդառնամ իմ ուսուցչուհու գրքի հերոսը:
Դուք, իմ սիրելի՛ ուսուցչուհի, Ձեր մեծ վաստակն ու ներդրումն ունեք այդ նվիրական գործում: Մասնագիտության բերումով շատերն են ուսուցիչ, բայց շատ քչերին է հաջողվում լինել մանկավարժ: Իմ հարգարժա՛ն ուսուցչուհի, քանի~ սերունդներ եք դաստիարակել ու ճանապարհել դեպի մեծ կյանք: Ես համոզված եմ, որ Ձեր տված գիտելիքներն ու խրատները միշտ մեր կյանքում լինելու են որպես վառ փարոսներ: Ինձ թվում է՝ Դուք Ձեր ձեռքին ունեք կախարդական փայտիկ, և իմ երազներից մեկը իրականություն եք դարձրել: Դա շատ մեծ պարգև է Ձեր կողմից: Իմ երախտագիտությունը Ձեզ, իմ սիրելի՛ ուսուցչուհի:
Իսրայելյան Միլանա - Երբ առաջին օրերին թերթեցի ուսուցչուհուս «Մանկավարժի օրագիր» գիրքը, մտածեցի, թե ինչքան դժվար, բայց և պատվաբեր է նրա կատարած աշխատանքը։ Նաև մտածեցի, որ նա արժանի է գրող կոչվելու, քանի որ նրա գրածները մեծ ուշադրության են արժանանում շատերի կողմից։
Ես՝ որպես դպրոցական, բարի նախանձով եմ ընթերցում Ձեր գրածները, տիկի՛ն Պողոսյան: Նաև շատ կուզեի, որ Ձեզ նման խելացի լինեի, բայց իզուր են իմ փայփայած երազանքները, գրող լինելը Ձեզ է սազական։ Ձեզ ավելի մեծ հաջողություն եմ ցանկանում, իմ ուսուցչուհի՛: Թող Ձեր տքնաջան աշխատանքն արժանվույնս գնահատվի։ Խոստանում եմ դառնալ խելացի աշակերտուհի, գուցե ես էլ ուրիշ բնագավառում հաջողության հասնեմ, իսկ Ձեզ, տիկի՛ն Պողոսյան, ցանկանում եմ նոր հաջողություններ, բեղմնավոր աշխատանք Ձեր ստեղծագործական կյանքում:
Գալստյան Մանանա - «Մանկավարժի օրագիրը» առաջին հայացքից թվում է՝ սովորական գիրք է մնացած գրքերի նման: Սակայն հենց առաջին էջից հասկանում ես, որ սա սովորական գիրք չէ, ո՛չ վեպ է, ո՛չ էլ երկերի ժողովածու, այլ մի ուրիշ ժանրի գիրք է։ Սա բացահայտում է դպրոցական կյանքի աշակերտ և ուսուցիչ փոխհարաբերությունը։ Սրտի թրթիռ ես ապրում հենց այն մտքից, որ այս գրքի հեղինակը քո սիրելի ուսուցչուհին է։ Չնայած նա բարկանում է երբեմն, դժգոհում մեզանից, սակայն արի ու տես, որքա~ն մայրաբար է վերաբերվում իր հոգու խորքում։ Որքա~ն գեղեցիկ է շարադրել իր մտքերը։ Ամենաչարաճճի աշակերտին ներկայացրել է այնպես, որ չնայած արարքը գեղեցիկ չէ, սակայն ընթերցելիս ներողամիտ ես լինում նրա արարքին։ Հպարտանում եմ իմ ուսուցչուհու ջերմեռանդությամբ, որ իր աշխատանքի ծանրաբեռնվածությամբ նա ժամանակ է հատկացնում իր մտքերի շարադրանքին։
Հպարտ եմ, որ Դուք կաք, և որ հենց իմ ուսուցչուհին եք, տիկի՛ն Պողոսյան։ Ձեր եռանդը միշտ թող անսպառ լինի։ Կներե՛ք, որ մի քիչ ծուլանում ենք, սակայն անչափ Ձեզ սիրում ու հարգում ենք, սիրելի՛ ուսուցչուհի։
Մալենա Մուսայելյան- Երբ խոսում էինք գրողների, գրքի հերոսների մասին, ես ընկնում էի երազանքների գիրկը: Մտքերով հայտնվում էի երևակայական աշխարհում, որտեղ իմ կարդացած գրքերի բոլոր հերոսներն էին: Իմ մտքերը խառնվում էին, ու ես անընդհատ մտածում էի, թե ինչ են արել նրանք, որ հայտնվել են գրքերի մեջ, և նրանց մասին գիտի ողջ աշխարհը: Ու անգամ չէի պատկերացնում, որ մի օր ես ինքս էլ կհայտնվեմ այդ չքնաղ աշխարհում իմ ուսուցչուհու շնորհիվ: Այսօր ես, կարելի է ասել, գրքի հերոսուհի եմ: Ու հայտնվելով այդ աշխարհում՝ ես, մինույն է, չեմ փոխվել, ու ինձ տանջում է այն նույն հարցը, թե ինչ եմ արել, որ արժանացել եմ այդ վեհ պատվին:
Տիկի՛ն Պողոսյան, ես անգամ չգիտեմ՝ ինչպես երախտապարտ լինեմ Ձեզ և Ձեր չքնաղ հոգուն, ով ամեն մի մանրուք գնահատում և լեգենդ է դարձնում: Ուղղակի շնորհակալություն Ձեզ՝ մեր մասին Ձեր գրած ամեն մի տողի համար:
Որպես նրանց դասավանդող ուսուցչուհի՝ գրի առա այս տողերը՝ իմ հաջորդ գրքի նյութերի թղթապանակում տեղավորելու՝ նորից այն համոզմունքով, որ գրքի թերթերը միշտ էլ ապրելու են՝ իրենց հիշողության մեջ պահելով անուններ ու դեմքեր... Շնորհակալությունս բոլորին, ովքեր հարգել գիտեն, գնահատել, ովքեր վաղուց դարձել են իմ գրքերում տեղ գտած իրական կերպարներ:
Նատաշա Պողոսյան

Այս նյութը դիտել են - 1036 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Հարցում

Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ Ոստիկանական համակարգի աշխատանքը

Նշեք 1 պատասխան:

  • Լավ (186-ձայն)
  • Վատ (136-ձայն)
  • Շատ Վատ (1088-ձայն)
Ajax Loader
Facebook