USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 25 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Շնորհանդեսի երկրորդ մաս: Գնահատանք և արժևորում
2017-10-02 11:15:00
Տպել Տպել

Շնորհանդեսի երկրորդ մասում բեմ հրավիրվեցին Արցախի գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանը, ով շարունակեց վարել միջոցառումը, և մի շարք գրողներ, ովքեր իրենց իսկ մասնակցությամբ ամրագրեցին Հայաստան-Արցախ-Սփյուռք անքակտելի կապը, որ նրանց միավորել էր այդ դահլիճում՝ իմ նոր ծնված գրքերի շուրջը, որոնց մասին դեռ ասելիք կար նրանց կողմից:
Գիտական և գրողական աշխարհի ճանաչված ու հարգված անհատականությունների՝ Վարդան Հակոբյանի և Սոկրատ Խանյանի ելույթներում արժևորված էր ուսուցիչը, բացահայտված գրքերի գործառական նշանակությունը, արձակագիր Լևոն Ադյանի և բանաստեղծուհի Նելլի Ավակովա Գրիգորյանի խոսքում սփյուռքահայության կարոտն էր բարձրաձայնվում, որ նրանց բերել էր Արցախ՝ մասնակցելու գրքերի շնորհանդեսի, գրքեր, որոնց ստեղծման պատմությանը վաղուց տեղյակ էին ուսուցչուհուս հետ ունեցած տարածական հարաբերություններից: Գնահատանք կար բոլորի խոսքում, ուսուցչի աշխատանքի հանդեպ դրվատանք, ընթերցողի սեղանին դրված գրքեր կային, որոնց էջերում վավերական պատմություն կար շարադրված:

Երկու գրքերի մասին գիտականորեն իր արժանվույն գնահատականի խոսքն ասաց խմբագիր Լուսինե Ղարախանյանը: Հայաստանից բանաստեղծուհի Հասմիկ Հակոբյանի, Արցախի Գր. Նարեկացու անվան համալսարանի դասախոսներ Ամալյա Գրիգորյանի և Սոնա Համբարձումյանի խոսքերում ուսուցչուհուս ստեղծագործական աշխատանքի մասին արժևորում կար:
Մարտակերտի հ. 2 հիմնական դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Սուսաննա Բալասանյանի վերլուծականը «Գրողն ու ուսուցիչը...Ժամանակի մեջ և անդին» գրքի մասին էր՝ իր արժևորող խոսքով: Տարիներ շարունակ մեր դպրոցի ծնողական կոմիտեի նախագահ, այժմ՝ շրջանավարտների ծնող Սոնա Ադամյանի ելույթով ուսուցչուհուս և աշակերտների հարաբերության փոխադարձ հասկացվածության ամուր կապն էր բարձրաձայնվում, իսկ Արցախի պետական համալսարանի բանասիրականի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի Մելինե Պետրոսյանի ելույթը «Մանկավարժի օրագիր» գրքի գեղարվեստական վերլուծությունն էր՝ իր իսկ գնահատանքով:

Ընթերցվեց Լոս Անջելեսի ամերիկյան հայկական USArmenianews.com լրատվական կայքի խմբագիր Գայանե Մանուկյանի ելույթի խոսքը, դրա հիմքում մեր համագործակցությունն էր, որի համաձայն՝ աշխարհասփյուռ հայությանը շարունակաբար ներկայացվել են Բալայանի անվան միջնակարգ դպրոցի, նրա ուսուցչական կոլեկտիվի ու աշակերտների մասին: Խմբագրակազմի կողմից ուսուցչուհուս ուղղված շնորհավորանք կար, մեծագույն գնահատանք:
Միջոցառումն ավարտվեց հանդիսատեսի բուռն ծափահարություններով, նրանց ուղղված իմ շնորհակալական խոսքով, բեմ բարձրացող հյուրերի, իմ մտերիմների, աշակերտների, նրանց ծնողների՝ ուսուցչուհուս ուղղված երախտիքի խոսքով, ինձ նվիրած բազմերանգ ծաղիկների բույլերով, նվերներով: Հպարտության զգացում կար, բերկրալից պահեր, երջանիկ ակնթարթներ, որ հավերժացան մեր համատեղ լուսանկարներում:
Նատաշա Պողոսյան

Այս նյութը դիտել են - 13645 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook