USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Չորեքշաբթի, 24 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Մի՞թե ուսուցիչն արժանի չէ շնորհակալական խոսքերի...
2017-09-11 12:28:00
Տպել Տպել

Իմ օրագրային գրառումները երբեմն ընդհատվում են, այն օրերի պոռթկացող ապրումներս իրենց տեղը երբեմն զիջում են հիասթափությանս, որ նկատում եմ շրջապատում, մարդկային անտարբերության հորձանուտում: Գեղեցիկն արարելու իմ հակումը երբեմն հակադարձվում է, ու անշնորհակալության քայլերգն է կողքիս հնչում, որ առերեսվում է ինձ ու դառնում խոցելի: Լսած կա՞ք, որ փշաքաղվում է մարդը, երբ իր դաստիարակության արդյունքում անպտուղ է դառնում նաև իր աշխատանքը, երբ կանգնում է ճշտի ու սխալի միջնակետում:
Երբեմն հարցնում եմ՝ որտեղ է սխալը, որ տարիների ընթացքում ես թույլ եմ տվել, այն սխալը, որ դարձել է ինձ մոտ գեղեցիկն արարելու ձգտում, դարձել է նպատակ, դարձել իմ օրերի ու տարիների անքնության պատճառը: Ես դողացող ձեռքեր եմ վաստակել այդ ճանապարհին, ու շարվել են տառերը, որ բառեր դառնան, ու բառի մեծ ու փոքրը նորից շտկել եմ, որ նոր միտք դառնա, խոսուն ասելիք: Ու իմ երկխոսությունը այն դեռահասների հետ էր, որ երբեմն մենախոսություն էր դառնում ու մտերմիկ զրուցում էի նրանց հետ, որ երբեմն մի նոր հույզ էր դառնում ու նոր ասելիք:
Իմ առջև նստած աշակերտներին ես նորից սովորեցնում էի այսօր այն «շնորհակալություն» բառի բարձրագույն արժեքը, որ անտեսում են երբեմն: Որտեղի՞ց է գալիս սխալը՝ ծնողների դաստիարակությա՞ն, թե՞ մանկավարժներիս անելիքի պակասն է, որի հետ առնչվում ենք շրջապատում: Մի՞թե ամեն անգամ պետք է բարձրաձայնենք, որ այդ ներգործուն շնորհակալը միայն բառ չէ բառապաշարում նստած: Ի՞նչն է խանգարում, որ մարդուն գնահատեն գոնե այդ միակ բառով, ինչու՞ է մարդը հեռանում դիմացինի մեջ լավ տեսնելու ցանկությունից, և ինչքա~ն անպատասխան հարցեր կան...
Այս կյանքում որքա~ն առատ են իմ շնորհակալությունները, որ սիրով շաղ եմ տալիս ամենուր, անգամ այն մեկ բառի համար, որ հարցնում են՝ ինչպե՞ս ես, այն ծաղկի համար, որ ինձ են ուղարկում, երբեմն ուզում եմ շնորհակալություն հայտնել այն անծանոթ մարդուն, ով կողքովս անցնելիս հանկարծ ժպտում է:
Ինչու՞ է դժգոհում աշակերտը, նաև խուսափում այդ հրաշալի «շնորհակալություն» բառից: Բանավոր ասելուց խուսափում են, երևի գրելն էլ դժվար է, բայց ո՞րն է դյուրինը...Մի՞թե դժվար չէ այն ճանապարհը, որ անցնում է ուսուցիչը, որպեսզի իր առջև նստած դպրոցականի անհատականությունն արժևորի, որպեսզի նրան նկատելի դարձնի աշխարհին...Գուցե ուսուցիչը պիտի պարտավորվա՞ծ զգա, որ իր անելիքն է դա, ու նա պիտի մեծարի, անընդհատ մեծարի իր աշակերտներին:
Ես այսօր անծանոթ երիտասարդից ստացա բազմաթիվ շնորհակալական խոսքեր: Այնքա~ն բազմերանգ դրական հույզեր բերեցին հոգուս նրա շնորհակալությունները, որ փորձեցի մոռանալ իմ շրջապատում նկատածս բացասական հույզերը: Բայց ինչու՞ շնորհակալություն չասենք լավ արարքի համար, ինչու՞ ուսուցչին չասվեն շնորհակալական խոսքեր, երբ նա իրեն նվիրել է այդ աշակերտներին ուսուցանելու և նրանց կերպարներն արժևորելու գործին:

Նատաշա Պողոսյան

Այս նյութը դիտել են - 15856 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook