USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Երեքշաբթի, 23 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Ե՞րբ ենք վերջին անգամ համտեսել ազգային ճաշատեսակներ
2017-02-17 09:27:00
Տպել Տպել


Օրեր առաջվա զրույցը, թե երբ ենք վերջին անգամ կերել խաշիլ, առիթ հանդիսացավ այսօր վայելելու հնուց եկած այդ ճաշատեսակը: Բայց նաև հիշեցի, որ անցած տարի տարբեր դասարաններում աշակերտներին ուղղված իմ հարցին, թե ինչը կդառնա թանգարանային նմուշ հիսուն տարի հետո, նրանց խոսքում խաշիլն էլ իր «արժանվույն» տեղն ուներ այդ անհետացող ճաշատեսակների մեջ:

Անցած խաղաղ օրերի մասին տան մեծերի զրու՞յցն էր նրանց հասցրել հին օրերի հիշողությունների գիրկը, թե՞ սահմանային ամենօրյա լարվածությունն էր հոգնեցրել աշակերտներին, որ նրանց մի մասին այս թեման մի նոր հետաքրքիր վերլուծությունների էր տարել:
Այդ օրը Լուսինե Հակոբյանի խոսքում հնչեց մի ճշմարտություն, որով բարձրաձայնում էր ազգայինից հեռանալու իրական փաստը. «Մի՞թե կամաց-կամաց մոռացության չեն տրվում մեր տատիկներից մեզ մնացած թոնրահացը, հին հայկական ճաշատեսակների` խաշիլի, քիլինգյոշի, կորկոտի, ածիկի, թանապուրի պատրաստելը, իլիկով և ճախարակով թել մանելը, սանդերքի օգնությամբ բրդից թելի մալանչներ ստանալը, շյուղերով փափուկ գուլպաներ գործելը, քարե երկանքով ցորեն աղալը, տնային պայմաններում գորգեր ու կարպետներ գործելը, ասեղնագործությունը, բուրդ գզելը, բահով հող փխրեցնելը, եզներով վար անելը, նույնիսկ մեր օրերում` ձեռքով լվացք անելը...:
Օրեր, ամիսներ, տարիներ և նույնիսկ դարեր են անցնելու, և մի օր այս ամենը մնալու են պատմության էջերում, ոչ ոք չի հիշելու այս ամենի մասին, քանի որ տեխնիկայի զարգացման զուգընթաց` մարդիկ ավելի շատ նստակյաց կյանքին են սովորել և նախընտրում են զբաղվեն առավել հեշտ գործերով»:
Աշակերտներ ունենք, որ երբեմն նրանց արտահայտած մեկ միտքն անգամ զարմացնում է մեզ, դասերից մի քիչ հեռացած` կարծես ոչինչ էլ չես ակնկալում նրանցից, բայց երբեմն հիանում ես նրանց վերլուծությամբ: Այդ օրը հիշողությանս մեջ դրոշմվեց Հակոբ Մամունցի արտահայտած միտքը. «Իմ կարծիքով թանգարանային նմուշ կդառնան ոչ միայն առարկաները, որոնք գոյություն ունեն մեր օրերում, այլև մի քանի բարոյական գեղեցիկ արժեքներ, օրինակ` այն, որ հիմա մեզ մոտ երեխան ավտոբուսում իր տեղը զիջում է տարեց մարդուն...»:
Այդ օրն ինձ մնում էր շնորհակալություն հայտնելու օտար ափերում ապրող իմ շատ սիրելի Գոհար Բադալյանին, ով, ինձ տրամադրելով ամերիկյան քոլեջների ընդունելության քննություններում  առաջադրված շարադրության վերնագիրը, այս թեմայով մեզ տարել 
էր լավագույն հիշողությունների գիրկը:
Նատաշա Պողոսյան

Այս նյութը դիտել են - 8149 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook