USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
, 05 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Դոնալդ Թրամփն հանրապետական թեկնածուների առաջատարն է 39 տոկոսով. հարցում
2016-02-17 19:16:00
Տպել Տպել

ԱՄՆ նախագահական ընտրությունների թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփն էլ ավելի է ամրապնդել իր առաջնորդությունը հանրապետական-մրցակիցների շրջանում` Հարավային Կարոլինա նահանգում շաբաթ կայանալիք հերթական նախնական ընտրություններին ընդառաջ:

Ինչպես հայտնում է РИА Новости-ն, հանրային հարցման վերջին տվյալների համաձայն՝ Թրամփը վայելում է հանրապետական կուսակցության կողմնակիցների 39 տոկոսի աջակցությունը: Նրա ամենամոտ հետապնդողներն են Մարկո Ռուբիոն և Թեդ Կրուզը` 19 և 18 տոկոս ձայներով համապատասխանաբար:


Փետրվարի 5-ի տվյալների համեմատ Թրամփի աջակցությունը մեծացել է 8 տոկոսով, Ռուբիոն պահպանել է դիրքերը, իսկ Կրուզը` կորցրել 4 տոկոս:


Նշվում է, որ Ֆլորիդայի նահանգապետ Ջեբ Բուշի վարկանիշը, չնայած եղբոր` ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշի կողմից ստացվող աջակցությունից, այնքան էլ բարձր չէ երկրի մասշտաբով:

Այս նյութը դիտել են - 1269 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook