- 2025-12-24 14:23:00Վաղարշապատի նախկին ղեկավարին և նրա հետ փոխկապակցված 4 անձի մեղադրանք է առաջադրվել. նախաքննությունն ավարտվել է
- 2025-12-22 01:24:00Նախկին ոստիկանապետը գողակա՞ն է դարձել.Կարեն Հեքիմյան
- 2025-11-26 02:09:00«ICE-ը ինձ առևանգեց». Հայ ընդդիմադիր գործիչը խոսում է Հենդերսոնի կալանավայրից
- 2025-11-13 00:27:00Վարդան Ղուկասյանը պատասխանում է իր համակիրների հարցերին
- 2025-11-10 14:55:00Ավտոերթ՝ «Վարդան Ղուկասյանը մենակ չէ» նշանաբանով
- 2025-10-22 21:51:00 Վարդան Ղուկասյանի հրատապ հայտարարությունը համախմբան վերաբերյալ
- 2025-10-17 18:13:00«Հենդերսոնի ICE-ի կալանավորը քաղաքական ապաստան է հայցում և դատական հայց է ներկայացրել ֆեդերալ կառավարության դեմ»
- 2025-10-01 06:28:00Վարդան Ղուկասյան, ում իսկապես սպասում է բոլորից հիասթափված ժողովուրդը
- 2025-09-08 11:05:00Վարդան Ղուկասյանը Հայաստանում ամենահեղինակավոր ընդդիմադիրն է
- 2025-08-15 23:22:00Նևադա նահանգի դեմոկրատ կոնգրեսական Սյուզի Լին տեղեկացված է Վարդան Ղուկասյանի գործի մասին․ Լաս Վեգասի «8 News Now» հեռուստակայանի անդրադարձը
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա կատարած այցին զուգահեռ որոշ պետական դեմքեր իրենց խոհերով են շտապել կիսվել հանրության հետ՝ կապված Հայաստանի ապագայի հետ: 
Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա կատարած այցին զուգահեռ որոշ պետական դեմքեր իրենց խոհերով են շտապել կիսվել հանրության հետ՝ կապված Հայաստանի ապագայի հետ:
Օրինակ՝ Արմեն Սարգսյանն, իր հոդվածում խոսելով «Չորրորդ հանրապետության» մասին, մեծապես կարևորել է Սփյուռքի դերակատարումն ապագայի Հայաստանի կերտման գործում՝ շեշտադրելով «ամբողջ աշխարհի մեր հայրենակիցների հետ փոխհարաբերությունների համակարգի արմատական վերանայման» անհրաժեշտությունը: «Երևելի հայերի պակաս չկա և չի եղել երբեք, պարզապես անհրաժեշտ է՝ դադարենք ընդամենը նրանց գոյությամբ հպարտանալ, այլ նրանց դարձնենք մեր պետական իրականության մասնիկ: Դրա համար բավական է վերացնել Հայաստանի և հայկական համայնքների միջև արհեստականորեն ստեղծված բեռլինյան պատերը (որոնք առկա են Սահմանադրության մեջ և օրենքներում)»,-մասնավորապես՝ գրել է Սարգսյանն իր հոդվածում:
Իսկ ահա Զարեհ Սինանյանն էլ ֆեյսբուքյան գրառմամբ է հանդես եկել՝ մեկնաբանելով դեմոգրաֆիական այն գերխնդիրները, որոնց այսօր բախվոււմ է Հայաստանը: «Չենք՞ ուզում երեխա ունենալ և ապրել հայրենիքում-այլազգիները դա կանեն»,-գրել է Սինանյանն, ով, ինպես հայտնի է, միառժամանակ առաջ հայտարարել էր, թե Հայաստանի դեմոգրաֆիական խնդիրների լուծման միջոց կարող է լինել ասենք արաբների վերաբնակեցումը մեր երկրում։
Հայաստանն այսօր իսկապես կանգնած է լինել-չլինելու խնդրի առաջ, ու եթե նախկինում թվում էր՝ մեր երկրի խնդիրները սկսվում ու ավարտվում են փողի պակասով, ապա այսօր պատկերը բոլորովին այլ է: Սոցիալականին գումարվել է, իսկ ավելի ճիշտ՝ դրան գերազանց էլ անվտանգային հարցն, երբ պետությունը, փաստորեն, կանգնել է ֆիզիկական չգոյության վտանգի առաջ:
Թե ինչպես եղավ այն, ինչ եղավ, հրաշալիորեն նկարագրում է նախագահ Սարգսյանն իր հոդվածում: Նոր սկիզբ ստանալու փոխարեն հայ ժողովուրդը ստացավ վերջ՝ Նիկոլ Փաշինյանի ու նրա կառավարության դեմքով՝ հակառակ համընդհանուր սպասումների:
Սփյուռքի ներուժի՝ հայոց պետականաշինության գործում ներգրավելու թեման նույնքան հին է, որքան Երրորդ հանրապետությունը: Մյուս կողմից, սակայն, մեզ այդպես էլ չի հաջողվում ստանալ այն հարցի օբյեկիվ պատասխանը, թե ինչո՞ւ այս ողջ ընթացքում այդպես էլ չգտնվեցին բանաձևեր՝ ասենք Հայաստանից անդրկովկասյան Իսրայել ստեղծելու, ինչի մասին, ըստ էության, երազում են բոլոր հայերը: Հայաստանին չհաջողվեց դառնալ համայն հայերի ուխտավայրն, իսկ նրանք, ովքեր սեփական հայրենիքի նշանակությունը փորձեցին իսկապես գնահատել, երբեմն էլ գերագնահատել, կանգնեցին կոտրված տաշտակի առաջ՝ «քցվելով», «խաբվելով»:
Այսպիսով՝ հարց է առաջանում՝ Սփյո՞ւռքն է մեղավոր ստեղծված իրավիճակի համար, թե՞ հայաստանցիները:
Իրականում այս հարցը նման է հավի ու ձվի պատմությանը և չունի միարժեք պատասխան: Գուցե մեղավոր են հանգամանքերն՝ այն հանգամանքներն ու իրավիճակները, որոնցում զուգահեռաբար գոյատևում են հայ ժողովրդի հատվածները: Այստեղ հարցն առավելապես այն է, թե պետությունն այսքան ժամանակ ի՞նչ է կարողացել անել՝ հաղթահարելու գուցե նաև այն օբյեկտիվ խոչընդոտները, որոնք թույլ չեն տվել լիարժեքորեն զարգացնելու հայաստան-Սփյուռք կապերը՝ բացառելով սուբյեկտիվ բարյերները:
Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից առաջ այսօր իշխանություն դարձած ընդդիմության գլխավոր լոզունգներից կամ խոստումներից մեկն էլ Հայաստան-Սփյուռք կապերը նոր հարթության վրա դնելն էր: Այնինչ հետո պարզվեց, որ դրանք, ինչպես և գրեթե մյուս բոլոր խոստումները, ոչ այլ ինչ էին, եթե ոչ պոպուլիստական հնարք՝ մարդկանց գայթակղելու, նրանց անիրական հույսեր ներշնչելու:
Օրինակ՝ նույն Զարեհ Սինանյանն, ով այսօր ինչ-որ ստատուսներ է գրում սոցիալական ցանցերում ու կոչ անում շատ երեխաներ ունենալ, կարո՞ղ է ձեռքը դնել սրտին ու ասել, թե ինքն անձամբ, որպես Սփյուռքով զբաղվող գլխավոր մեկն, որքա՞ն ներդրում է ունեցել Սփյուռքի հետ Հայաստանի կապերի ամրապնդման գործում:
Օրինակ՝ Սինանյանն իրեն մեղավոր համարո՞ւմ է այն բանում, որ աղետի մեջ հայտնված հայրենիքին Սփյուռքից օգնություն ուղարկված տասնյակ միլիոնավոր դոլարներն այսօր փաստացի անհետացել են, հօդս ցնդել,և ոչ ոք չի կարող երաշխավորել, որ այդ հսկայական միջոցներն ամբողջությամբ կբանեցվեն ըստ իրենց նշանակության:
Երեխա ունենալն, իհարկե, հրաշալի բան է, սակայն էական հարց է այն, թե ինչպես է ծնողն իր երեխային պահելու, լուծելու նրա սոցիալական պրոբլեմները: Ակնհայտ է, չէ՞, որ երկիրն օտարերկրացիներով բնակեցնելով չես կարող լուծել Հայաստանի վերածնման խնդիրը…
Սփյուռքի գործոնն, անկասկած, կարևոր է, բայց դրանից առավել կարևոր է այն հարցը, թե որքանո՞վ պետությանը կհաջողվի անմիջականորեն ռեալիզացնել այդ ներուժը՝ փորձելով բալանսավորել Հայաստանի ներսում ու Սփյուռքում առկա մարդկային ներուժի փոխգործակցության, փոխլրացման խնդիրը: Դրանք պետք է ոչ թե միմյանց բացառեն, այլ փոխլրացնեն. սփյուռքահայ մասնագետն առավել լավը չէ, քան հայաստանցին ու հակառակը, և հարցն այստեղ առավելապես ազգային պոտենցիալի ճիշտ գնահատման, վերաբաշխման մեջ է:
Ահա այս խնդիրն է, որ պետք է լուծեն նոր իշխանությունները: «Նիկոլի թիվն» այլևս անցյալ է, և հենց սա է, որ իր հոդվածում շեշտում է Հայաստանի նախագահը:
ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Կարեն Ավագյանը հրավիրվել է դատախազություն
Երկակի ստանդարտներ ՔՊ-ում.Արեգ Սավգուլյան
Վաղարշապատի նախկին ղեկավարին և նրա հետ փոխկապակցված 4 անձի մեղադրանք է առաջադրվել. նախաքննությունն ավարտվել է
Նախկին ոստիկանապետը գողակա՞ն է դարձել.Կարեն Հեքիմյան
Ադրբեջանական բենզինը՝ որպես ազգային ստորացում
Դատախազը դատարան է հանձնել 2009-2014թթ ընթացքում ԵՄ–ից 972 մլն դրամ հափշտակած Հ.Գ.-ի վերաբերյալ վարույթի նյութերը
ԱՄՆ-ը դադարեցրել է գրին-քարտերի խաղարկությունը
Հրաչյա Հակոբյանը դիմում է ներկայացրել Գլխավոր դատախազություն
ԱԱԾ-ն քննչական կոմիտեի շենքում ձերբակալել է Սամվել Խաչատրյանին.Քննչական կոմիտե
Ձևավորվում է Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի նոր կազմ
Երեկ կյանքիս 67 տարին լրացավ. Նատաշա Պողոսյան
Մի նոր ուղղություն է հայտնվել սոցցանցերում՝ մերկացնել քաղաքական երբեմնի գործիչներին
Ձերբակալել են «Հաղթանակ» դաշինքի անդամներին և կողմնակիցներին
Դիմակավորված անձինք մտել են Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի տուն
Անահիտ Ավանեսյանը չի՞ հասկանում, թե ինչու են իր արտաքինը թիրախավորում, թե՞ ուղղակի չի խոստովանում
Սա անպատժելիության հերթական դրսևորումն է, երբ արդարության բացակայության պայմաններում զոհվածների հարազատներին դրդում են վրեժխնդրության
Թուրք լրագրողը հաճոյախոսել է Արարատ Միրզոյանին՝ բացահայտելով նրա մասին ճշմարտությունը
Նիկոլ Փաշինյանն արդարացրել է Ալիևին
Ցավակցական խոսք
Հայաստանում «տուն կտրելը» հեշտանում է
Եթե պետությունը ղեկավարում են մարդիկ, ովքեր խաղում են դերասանի, այլ ոչ թե պետական գործչի դեր, ապա իրական թատրոնը վերածվում է ողբերգության.ճշմարտության ձայն
Ի՞նչ կապ ունի՝ ինչ են ասում Բաքվում, «կարևոր է»՝ ինչ է ասում Սուրեն Պապիկյանը
ՔԿ-ն Վեհափառի եղբորը և նրա որդուն ձերբակալելու որոշում է կայացրել՝ Հարություն Մկրտչյանի սուտ մատնության հիման վրա
Իրական սրբապղծության մասին



