USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 25 2019թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Գրքի շնորհանդես, որ լի էր նվիրումով ու մտահոգությամբ
2018-12-08 11:33:00
Տպել Տպել

«Մանկավարժի օրագիր», գրքի 2-րդ մաս, որ դարձավ առաջինի շարունակությունը՝ 2017 թվականի իմ օրագրային գրառումների հավաքածուն՝ հիմնականում մեր դպրոցի, աշակերտների և ուսուցիչների մասին հրապարակումներով, որոնք տեղադրվում են Լոս Անջելեսի USArmenianews.com լրատվական կայքի «Մանկավարժի անկյուն» բաժնում:

Շնորհանդեսի բացման խոսքն ինձ էր պատկանում, որ հնչեցրի Մարտակերտի երիտասարդության կենտրոնի բեմահարթակից: Օրերի սպասողական վիճակը, այն անհանգիստ ապրումները մոռացության տրվեցին, երբ լույսերի շողարձակումների տակ հանդիսատեսին ուղղված խոսքումս հնչեցրի անուններ, ովքեր նպաստել էին այս գրքի հրատարակությանը թե՛ ֆինանսական օժանդակությամբ, թե՛ հոգեպես ու բարոյապես ինձ ցուցաբերած աջակցությամբ:
Ինչպիսի՜ գեղեցիկ անակնկալ... Հնչեցրած խոսքս ուղղված էր Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Էդգար Հարությունյանին, այն լի էր երախտագիտությամբ դեպի լավ մարդը, ով նստած էր դահլիճում: Եվ հանկարծ դեմքս ողողվեց բազում ժպիտներով, երբ նա բարձրացավ բեմահարթակ: Թերևս պիտի ասեմ, որ այն շնորհանդեսի ամենագեղեցիկ պահերից մեկն էր՝ անկեղծությամբ լեցուն, ուրախությանս հաճելի րոպեներով, որ պետք է ուղեկցվեր միջոցառման վերջում իր տիկնոջ՝ Անժելիկայի՝ բեմահարթակ բարձրանալով ու ինձ նվիրած ծաղիկներով:

Իմ «Մանկավարժի օրագիր» գրքի երկու մասերը նվիրեցի իր մարդասիրական առաքելությամբ ճանաչված ու շատ-շատերի կողմից հարգված անհատականությանը՝ շրջվարչակազմի ղեկավարին: Նրա հակիրճ ասված, պարզ ու անմիջական խոսքերում ամեն ինչ կար: Առայսօր չեմ լսել մեկ ուրիշ պետական պաշտոնյայի անուն, ով իր իրավասությունից դուրս նաև ձեռք է մեկնում ուսուցչի գրքի հրատարակությանը: Նույնիսկ ուզում եմ բարձրացնել հարց, թե կա՞ մեկ ուրիշը, ով ոգևորող առաջարկությամբ կազդարարի իր պատրաստակամության մասին, որ կարող է ընդառաջել նաև ուրիշ դպրոցների ստեղծագործող ուսուցիչներին, որի մասին լսեցինք հենց բեմահարթակից նրա հնչեցրած խոսքում:
Ցանկալի է գտնել նաև Արցախի 45-հազարանոց ուսուցչական բանակում մեկ ուրիշ մանկավարժի, ով գրում է իր դպրոցի, իր աշակերտների, գործընկեր ուսուցիչների մասին: Ու մտահոգությունս թերևս համակարգի թերության մասին էր ահազանգում, որ համապատասխան մարմինները պարտավոր են ձեռք մեկնել ուսուցչի ստեղծագործական արարմանը, որտեղ իրական կերպարները մեր առջև նստած դեռահասներն են՝ յուրաքանչյուրը յուրովի հերոսացման օրինակ, ովքեր հայրենի հողի սիրով ապրում են սահմանամերձ բնակավայրում ու ապրիլյան պատերազմի ականատեսներ են:
Շնորհակալությունս ուղղված էր նաև մոսկվաբնակ մեր հայրենակից Սերգեյ Հովհաննիսյանին, Երևանում բնակվող Սվետլանա Օհանջանյանին, ովքեր իրենց օժանդակությունն են ցուցաբերել այս գրքի հրատարակությանը: Չմոռանանք, որ տարիների ընթացքում պետական միջոցներ են ներդրվել թե՛ ստեղծագործող գրողների լավ ու վատ գրքերի, թե՛ կրթության համակարգի պիտանի ու ոչ պիտանի մի քանի թերթանոց գրքույկների հրատարակության համար: Այո՛, տարիների ընթացքում գրքեր են հրատարակվել, որոնք ընթերցող չեն ունեցել, ու պարտադրված գնել են նրանք, ովքեր ինչ-որ ձևով կախվածության մեջ են եղել հեղինակներից:
Հնարավոր չէ իրար չհակադրել պետական իշխանավորների տարբեր կերպարների, որտեղ մի կողմում կանգնած է մարդը՝ իր իրավասությանը չվերաբերող գրքի հրատարակության պատրաստակամությամբ, մյուս կողմում իրենց իրավասությանը վերաբերող տվյալ համակարգի պատասխանատուներն են, ովքեր հրաժարվում են պետական միջոցներից աջակցել ուսուցչի գրքի հրատարակությանը: Չեմ մոռանում հիշեցնել, որ բազմիցս ականատեսն եմ դարձել պետական միջոցներով հրատարակված գրքերի, որոնց դեղնած թերթերին տարիների «ժանգն» է նստել և ընթերցողներ չեն ունեցել:
Շնորհակալական զգացողությամբ դեպի վարչակազմի ղեկավար Էդգար Հարությունյանը՝ շնորհանդեսի ժամանակ և դրանից հետո՝ մտերմիկ միջավայրում, այս մտահոգության ահազանգը հնչեցրի՝ ցանկանալով լավ մարդու լավ արարքը տեսանելի դարձնել նաև իրավասու կառույցների պաշտոնյաներին, որ չպետք է աչքաթող անել ուսուցչի կատարած գործը, երբ այն միայն նվիրում է, գրքի նվիրում ընթերցողներին, երբ այդ գրքում դեռահասներ են, երբ այդ գիրքը մեր օրերում գրքից հեռացած սերունդն է հետաքրքրությամբ ընթերցում:
Նատաշա Պողոսյան

Այս նյութը դիտել են - 6369 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Հարցում

Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ Ոստիկանական համակարգի աշխատանքը

Նշեք 1 պատասխան:

  • Լավ (214-ձայն)
  • Վատ (146-ձայն)
  • Շատ Վատ (1129-ձայն)
Ajax Loader
Facebook