- 2025-06-16 12:24:00Անդրանիկ Քոչարյանն այևս համակիրներ չունի խմբակցությունում, մնացել է միայնակ. «Ժողովուրդ»
- 2025-05-20 15:01:00Ռուսաստանաբնակ թամադա Էդգար Համբարձումյանն ընդամենը 24 ժամ ժամանակ ունի
- 2025-05-20 11:36:00Պարզվում է, որ այդ մեղադրանքներն իրականության հետ աղերս չունեն և արատավորել են լրագրողի և նրա մոր պատիվն ու արժանապատվությունը.Փաստաբան
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Փետրվարի 1-ին, առավոտյան ժամը 7-ին, «Զվարթնոց» օդանավակայանում մոտեցանք «Աէրոֆլոտ» ավիոընկերության 1867N Երևան-Մոսկվա-Լոս Անջելես չվերթը ամրագրող պատուհանին: Առաջին պահից, ինձ սպասարկող անձը, տեսնելով ամերիկյան անձնագիրս, փորձեց ինձ գցել իր «թակարդը»: Նա օդանավի երկու տոմսի տեղերն էլ տարբեր տեղեր հատկացրեց, այն դեպքում, երբ մայրիկիս տոմսը վատառողջ լինելու պատճառով, ի սկզբանե, ետուդարձը պատվիրված էր հաշմանդամության սայլակի ծառայությամբ: Հասարակ տրամաբանություն էր, որ վատառողջ ուղևորին օգնողը՝ նրա կողքին պետք է նստեր:
1867N Երևան-Մոսկվա-Լոս Անջելես չվերթը օդանավակայանում ամրագրող երիտասարդին խնդրեցի, որ տոմսերը կողք կողքի լինեն, որովհետև ես չէի ուզում երկարատև թռիչքի ընթացքում վատառողջ վիճակում գտնվող մայրիկիս մենակ թողնել: Իմ խնդրանքին, նա պատասխանեց, «...որ եթե ուզում եք միասին նստել օդանավում, ապա պետք է $50 դոլար վճարեք յուրաքանչյուր տոմսի համար և կնստեք օդանավի առաջին շարքերում»: Փաստորեն օդանավի առաջին շարքերի նստատեղերը լրացուցիչ վաճառում էր $50 դոլարով՝ յուրաքանչյուր տոմսի համար:
Ես հրաժարվեցի օգտվելու երիտասարդ աշխատակցի «մատուցած ծառայությունից», իսկ նա մեզ «պատժեց» տարբեր տեղեր հատկացնելով, դեռ ավելին՝ անգամ տոմսում նախօրոք պատվիրված հաշմանդամության սայլակի ծառայությունն էլ չտրամադրեց, ասելով «...դե մոտիկա քայլելու տեղը, մի կերպ գնացեք»:
Հայաստանից մենք տխուր դեպքից էինք հետ վերադառնում Լոս Անջելես, ու բնականաբար, տրամադրություն չունեի նրան իր պահվածքի համարժեք պատասխանը տալու:
Մեզ ճանապարհողներին հրաժեշտ տալով ՝ ներս մտանք: Անցագրային կետ դեռ չհասած, ստուգման կետում, մի նոր հիասթափություն էլ ապրեցինք: Աշխատակցուհին շատ կոպիտ պահանջեց հանել կրկնակոշիկներս, այն դեպքում, երբ ոչ մեկից չէին պահանջում հանել, իսկ մի աշխատակցուհի էլ մունաթով էր խոսում մայրիկիս հետ: Դա արդեն չափն անցնել էր: Պահանջեցի այդ բաժնի օրվա պատասխանատուին: Մոտեցավ ինձ մի երիտասարդ, ով առանց ներկայանալու փորձեց բացատրել կոշիկ հանելու այն «օրենքը», երբ աչքներիս դեմ, այդ օրենքը չէր կիրառվում մյուս ուղևորների նկատմամբ: Երիտասարդի ազգանունը, եթե չեմ սխալվում, կամ Բագինյան էր, կամ էլ Բաղինյան, դա էլ լսեցի, երբ նույն մունաթով աշխատակցուհին կանչեց վերջինիս ասելով «...հլը արի ըստեղ Բագինյան, հետդ խոսալու բան ունի էս աղջիկը»:
Մի խոսքով, վիրավորված օդանավակայանի հիշյալ բաժնի աշխատակիցների ցածր սպասարկումից՝ մտանք օդանավ: Փառք Աստծո, օդանավի ռուս ուղեկցորդուհին կարգավորեց մեր տեղերը, և մենք բարեհաջող հասանք Լոս Անջելես:
Այդ օրվանից անընդհատ մտածում եմ, ինչո՞ւ են օդանավակայանի աշխատակիցները չարությամբ լցված ամերիկյան անձնագիր ունեցող ուղևորների նկատմամբ, և որն է նրանց ոչ ադեկվատ պահվածքը աշխատանքային ժամին:
Հ.Գ. Մեզանից շատ-շատերը բացասական են արտահայտվում Հանրապետության նախագահի, իշխող կառավարության վերաբերյալ: Այս դեպքում, ո՞րն է նրանց թերացումը, երբ «Զվարթնոց» օդանավակայանի հիշյալ աշխատակիցները իրենց պարտականությունները բարեխիղճ չեն կատարում:
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանը մեր երկրի առաջին պատկերն է, որտեղից և սկսվում է Հայաստանի մասին օտարին ամեն ինչ պատմելը՝ իրենց ողջույնով, իրենց ժպիտով ու բարի խոսքերով:
Ավելացնեմ, որ օդանավակայանի շենքը գեղեցիկ էր, իսկ սպասարկումը որոշ բաժիններում ՝ ցածր:
Հուսանք, որ օդանավակայանի որոշ աշխատակիցների ոչ ադեկվատ պահվածքը, ներքին կարգով օդանավի նստատեղի համար լրացուցիչ գումար պահանջելը, նախօրոք տոմսի մեջ պատվիրված հաշմանդամության սայլակն օդանավակայանում դեպի թռիչքագոտի չտրամադրելը , կարծում եմ, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ղեկավարության ուշադրության կիզակետում կլինեն:
Գայանե Մանուկյան
ԱՄՆ

Նոր շինծու քրգործեր. Ադրբեջանը Սամվել Կարապետյանի, Դավիթ Գալստյանի և Արա Աբրահամյանի նկատմամբ հայտարարել է հետախուզում

Այսօր աշխարհն իր լույսերից մեկն էլ կորցրեց…

Խոր վշտով տեղեկացնում ենք...

Այսօր բառերը խեղդվում են կոկորդում…

ԽԱՂԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ, ՄԻՆՉ ԵՐԿԻՐԸ ԴԱՏԱՐԿՎՈՒՄ Է …

Երջանկահիշատակ Սերգեյ Գրիգորյանի լուսավոր հիշատակին

Կրակnցներ Ավանի բացօթյա շուկայի տարածքում, վիրավnրներ կան, այդ թվում՝ 76-ամյա կին

Խոսքի ուժը կարող է սպանել, կարող է ապրեցնել, կարող է հրաշքներ գործել...

«Նիկոլական գաղափարների հիվանդություններով տառապողներին թույլ չեմ տալու մտնել եկեղեցի». Տեր Փառեն քահանա Պետրոսյան

Սարդարապատով անցած երկիրը, խաղաղության կեղծ քողի տակ, թշնամու պահանջներին հլու-հնազանդ, դեպի ու՞ր են տանում.Նատաշա Պողոսյան

Շնորհավոր Մայիսի 28

Նժդեհի լռության մեջ խոսում էր երկաթը, Մովսեսի խոսքի մեջ՝ լռությունն էր խոսում.Արիս Քարամյան

«Հիմա էդ էքստրասենսները չեն ամաչո՞ւմ»․ Փայլակ Ֆահրադյան

Բարի ե՛րթ ձեզ, երջանկություն և նորանոր բարձունքների նվաճում. Լևոն Բաղդասարյան

Կանաչ ճանապարհ բոլոր շրջանավարտներին, որ վերևից ճառագող լույսը միշտ լինի նրանց ուղեկից

Ռուսաստանաբնակ թամադա Էդգար Համբարձումյանն ընդամենը 24 ժամ ժամանակ ունի

Պարզվում է, որ այդ մեղադրանքներն իրականության հետ աղերս չունեն և արատավորել են լրագրողի և նրա մոր պատիվն ու արժանապատվությունը.Փաստաբան

Ռոբերտ Քոչարյանը հստակեցրեց ցավալի իրավիճակից ելքը. ո՞րն է նախապայմանը

Ուտել-թռնելը Դինուլիկի մոտ չի ստացվելու

Ռոբերտ Քոչարյան, Հայաստան դաշինք

Արտուշ պապի շարունակությունը

ՀՀ ներպետական օրենքով այն քրեորեն հետապնդելի արարք չէ, բայց․․․Հայտնի փաստաբանը ֆաշիզմի քարոզչության հետքերով

Լոռու մարզում կատարված 29-ամյա երիտասարդի սպանությունը բացահայտվեց թարմ հետքերով. կան ձերբակալվածներ

ԼՊԻՐՇ ՈՒ ԱՆԱՄՈԹ.Hraparak


