- 2019-02-14 12:59:00Փաստաբան Ալեքսանդր Սիրունյանին զրկել լիցենզիայից՝ Ռոբերտ Քոչարյանին հայհոյելու համար. «Հրապարակ»
- 2019-02-13 09:25:00Ստորագրահավաք՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի. Lurer
- 2019-01-26 00:50:00Հայկազ Մակարյանն և իր թիմը սպառնում են սատկացնել լրագրողին և նրա հարազատներին (ապացուցողական սքրինշոթեր)

































Կյանքի անխախտ օրենքին համահունչ ստեղծագործում ու արարում ենք, և արարումը դառնում է կենսակերպ, ոգի, մտածողություն, վարք, տեսլական: Յուրաքանչյուր սերնդի հետ մենք փորձում ենք կապել իր որոնած ու նախասիրած կամուրջը, նրանցից յուրաքանչյուրի հետ նորովի ենք հատում ճանապարհը՝ մերթ համաչափ, մերթ վայրիվերումներով, որը դառնում է ստեղծագործական որոնումների ու ինքնահաստատման ուղի:
Մեկիկ-մեկիկ ճանաչում ու մտերմանում ես ու նորոգվում են ապրումներդ, հույզերդ ու մտքերդ նրանց յուրաքանչյուրի հետ համատեղ ճանապարհում: Ամեն տարի, ամեն օր ու ժամ նորովի եմ ընկալում, ու այդ նորն ամեն օր բեկվում է իմ միջով՝ մի օր հեղեղ ու փոթորիկ, մի օր հանդարտ ու խաղաղ օր: Խաղաղ օրն էլ, միևնույն է, մտահոգ եմ ու կքում եմ խոհերիս տակ: Ուզում եմ փախչել հակասական դիպվածներից, մարդկանց պայմանականություններից ու պատեհապաշտությունից, ուզում եմ մնալ ես ու իմ օրագիրը:
Մանկավարժի իմ օրագրային գրառումների արդյունքում խայտաբղետ մի խճանկար է՝ բարձր արժեքների սերմանում և կողքին ակամայից սերտաճող գաճաճ արժեքներ, ողջամտություն և դրան անհարիր աբսուրդ, մարտիրոսված ու ոգեղենացած հերոսներ և մեր աչքի առաջ ընկնող կերպարներ…Որտե՞ղ ենք գնում… Ի՞նչ ենք անում փրկելու համար արյան գնով ձեռք բերածը…Ինչպե՞ս ենք ընկալում և իմաստավորում օրվա խորհուրդը, ինչպե՞ս ենք ապրում Աստծո տված ամեն օրը՝ ավերու՞մ, թե՞ կառուցում ենք այն:
Անհարմար եմ զգում, երբ իմ օրագրային գրառումների նյութը դառնում է որևէ բացասական դեպք կամ կերպար, այնուհանդերձ, ուսուցչի կամ աշակերտի բերանով արտածված ամեն մի գրառում այստեղ սեփական անձնագրի գոյության հաստատում է, որի ակունքները հասնում են մինչև նախնյաց հիշողության հոգևոր բովանդակություն: Այո՛, առանց նախնյաց հետ հոգևոր կապի, առանց հայրենիքը սիրելու և նրա նկատմամբ հոգատարություն տածելու, չկա ու չի կարող լինել վերածնունդ: Խոսքը նախ և առաջ մտածողության ու հոգու վերածննդի մասին է: Այսօրվա բարդ ու խրթին ժամանակներում ծանրացել է մեր հայ մայրերիս ու մանկավարժներիս գործը: Բայց մենք կրում ենք 5-րդ դարի փափկասուն հայ տիկնանց ոգին, որոնք այսօր երևակվում են նոր դրսևորումներով:
Այո՛: Մենք փորձության ու յուրատեսակ ստուգատեսի ժամանակներ ենք ապրում: Եվ պատվով պետք է անցնենք այդ ստուգատեսը: Ու այն անհաղթահարելի պտույտ չպետք է դառնա հատկապես մեզ՝ մանկավարժներիս համար: Ես և իմ օրագիրը: Ամենօրյա տքնաջան աշխատանքներով փորձել եմ ուրվագծել ինչ-ինչ արժեքային համակարգի չափանիշներ՝ խզում չստեղծելով նոր սերնդի ու իրականության միջև, չմոնտաժելով առանձին հատվածական դրվագներ: Մանկավարժի գործունեության կանոնավոր շարունակություն. սա էր մանկավարժի իմ օրագրային գրառումների վերջին հանգրվանը և ոչ թե քննադատության աշխուժությունը:
Լուիս Քերոլի «Ալիսը հրաշքների աշխարհում» հեքիաթում բանալին անհետանում է, իսկ ես գտել եմ աշխարհը և ինքներս մեզ փոխելու բանալին. դա ճիշտն ու լավը ստեղծելու նվիրումն ու հավատամքն է, ճշտին ու ճշմարտությանը հավատարիմ լինելը, ճշտի սկզբունքով աշխարհը նվաճելը, աշխարհին տալն ու վերցնելը....
Անվախճան է մանկավարժի հույսս… Մնամ Ձեր
ՆԱՏԱՇԱ ՊՈՂՈՍՅԱՆ

Մեծ խոնարհումս քեզ... Աստված օրհնի առաքելությունդ

Երբևէ չեմ ափսոսացել, որ անարդարներին «ապտակել եմ», երես առածներին՝ սաստել

Ինձ ուղղված նամակ՝ ուսուցչի աշխատանքի բարձր գնահատանքով

Ականատես ենք ուսուցիչների որակավորման տարակարգերի անհասանելիությանը

«Մանկավարժի օրագիրը» հայրենիքը պահելու կոչ է

Հավերժացած պահերի հիշողությամբ

Մենք էլ այդ գրքի «հերոսներից» ենք

Մեզ մատնացու՛յց արեք մարդու, ով դպրոցական կյանք է անմահացրել

«Մանկավարժի օրագիրը» սրտի խոսք է, անկեղծ նվիրում

Հպարտ եմ, որ Ձեզ հետ աշխատում եմ նույն դպրոցում, քայլում նույն ճանապարհով

Նրա աշխատանքային կենսագրությունը նվիրում է իր գործին

Իմ դասղեկական 9-րդ ա դասարանցիները

Միայն արևն իր մեջ կրող մարդը կարող էր այսպիսի գիրք գրել

Գրքի շնորհանդես, որ լի էր նվիրումով ու մտահոգությամբ

Շնորհակալություն մեր մասին գրած Ձեր ամեն մի տողի համար

«Մանկավարժի օրագիրը» մեր երազանքների վառ արտահայտումն է

Ինչքա՜ն կարևոր է այս աշխարհում մարդ լինելու գործոնը

Այն կյանքիս անցնելիք ճանապարհներին անխոս ուղեկցելու է ինձ

Դեռահասի անկեղծ խոսքեր

Նվիրում ու խոսքեր երախտիքի

Կյանքում ինձ համար մի նպատակ էլ ավելացավ

Հարցազրույց, որ շարունակություն ունի

Հարցազրույց «Ողջույն Արցախ» հեռուստանախագծով

Մի փոքր անդրադարձ Հայաստանի և Արցախի դպրոցների միջև






