USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Չորեքշաբթի, 03 2021թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Մեր օրերում «թանկ հաճույք» է գիրք հրատարակելը
2018-07-05 09:49:00
Տպել Տպել

Ուզում եմ հաղթահարել իմ ներսում ծնված այն ամաչելու զգացումը, որ այս օրերին ուղեկցում է ինձ: Երբևէ չեմ պատկերացրել, որ կհայտնվեմ այնպիսի իրավիճակում, երբ գիրք հրատարակելու համար կխնդրեմ աջակցություն:

Ուսուցչուհու մասնագիտությանս զուգահեռ՝ ձգտում եմ իմ աշխատանքի տեսանելիությամբ մարդասիրաբար այս ձևով իմ ներդրումը կատարել մեր հողի, մեր երկրի հանդեպ, բայց միշտ էլ օրերի, ամիսների հեռվից եկող այն արձագանքն եմ լսում, որ պետական միջոցներ կան, ուղղակի ո՛չ գիրք նվիրելու «մարմաջով տարված» ուսուցչուհուս համար:
Այդ վիրավորանքը չափազանց ծանր տարա...Այո՛, վիրավորական էր, երբ մայրաքաղաքում պետական պաշտոնյայի մոտ ընդունելության գնացի, բայց հիասթափված դուրս եկա ու ձգտեցի համակերպվել, որ այս երկրի պետական միջոցներն իմ գրքերի հրատարակությանը հասանելի չեն: Բայց երախտագիտությամբ հիշեցի մի ազնիվ անհատականության՝ նախարար Սլավա Ասրյանին, ով տարիներ առաջ իմ առաջին գրքի հրատարակությունն իրականացրեց Արցախի կրթության և գիտության նախարարության ֆինանսական օժանդակությամբ: Երկրորդ գիրքս հրատարակվեց լոսանջելեսաբնակ բանաստեղծուհի, մեր համերկրացի Նելլի Ավակովա Գրիգորյանի հովանավորությամբ: Հաջորդ գիրքը հրատարակեցի իմ համեստ աշխատավարձով, նույնիսկ շատ ավելի ոգևորված էի, որ նյութապես ինձ վնասել էի, բայց լավ գործի համար է, երբ նվիրում եմ սրտանց, մեծ սիրով:
Այս օրերին իմ «Մանկավարժի օրագիր» գրքի 2-րդ մասի հրատարակությանն աջակցել է Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Էդգար Հարությունյանը, ով վաղուց իր մարդասիրության տարածքներն ընդլայնել, դեռևս ամիսներ առաջ էր խոստացել ինձ օգնել: Ես ուղղակի զարմանում եմ, որ նա հասցնում է նկատել բոլորին, հիանում եմ, երախտագիտությամբ լցվում, երբ նա ցուցաբերած օժանդակությամբ բացեց իմ առջև փակված դռները, որոնք իմ գիրք հրատարակելու ճանապարհին ինձ անհասանելի էին դարձել:
Ինչպե՞ս չնկատեմ այն գեղեցիկը, որ տեսնում եմ շրջապատում, որի համար շնորհակալ եմ շատ, չնայած ամաչելու զգացումն ինձ ուղեկցում է, երբ մոսկվաբնակ Սերգեյ Հովհաննիսյանը՝ մեր համերկրացի թոշակառու անհատականությունն է իր միջոցներից աջակցություն ցուցաբերում իմ գիրք հրատարակելուն, ով իմ բոլոր հրապարակումների առաջին ընթերցողներից է:
Այդ գրքերը հրատարակվում են նվիրելու համար: Նվիրում եմ բոլոր նրանց, ովքեր այդ գրքերում կան՝ որպես կերպարներ: Նվիրում եմ աշակերտներին, ուսուցիչներին, իմ մտերիմներին, ինձ ծանոթ և անծանոթ ընթերցասերների: Թումանյանական լավ գործի անմահության գաղափարը միշտ ինձ հետ է, ու մանկավարժիս գիրք հրատարակելու նպատակը թերևս տեսանելի է, որ մեր բնակավայրը, մեր դպրոցը, աշակերտները, ուսուցիչները, անցած օրերի շրջանավարտները դարձել են այս վերջին տարիներին իմ գրքերի հերոսները, ովքեր իրական են, իմ կողքին, ինձ հետ զրույցներում, դասագործընթացում, անգամ դասամիջոցի այն հինգրոպեանոց ընդմիջումներում...
Ես չեմ կարողանում անտեսել այն աշակերտին, ով դժվարանում է խոսել, բայց գեղեցիկ նկարելու շնորհ ունի, չեմ կարող չնկատել այն աշակերտին, ով երգելու տաղանդով հիացնում է մեզ, չնայած հեռացած է գրքից: Հնարավոր չէ անտեսել դասարանի վերջին նստարանին գլխահակ նստած աշակերտին, ով դաս չի սովորում, բայց հարազատի կորուստ ունի հոգում:
Չեմ կարող իմ գրիչը պարապության մատնել, երբ սիրում եմ իմ մասնագիտությունը ու այդ սիրով ձգտում վեր հանել այն գեղեցիկը, որ նկատում եմ իմ շրջապատում: Հնարավոր չէ չարձագանքել բազմաթիվ շրջանավարտների դժբախտ կորստյանը, ովքեր հեռացել են կյանքից, բայց թողել մեզ մոտ անցած օրերի հիշողություն: Չեմ կարող չտեսնել այն բոլոր ուսուցիչների վիշտը, ովքեր այս հողին իրենց կյանքը նվիրաբերած հարազատների կորուստ ունեն: Հեռվից տեսնում եմ նաև սփյուռքում ապրող համերկրացիներիս, ովքեր սրտատրոփ սպասում են իմ հրապարակումներին, որ իրենց կարոտը մանկավարժի իմ ամենօրյա գրառումներից առնեն:
Արդեն իմ «Մանկավարժի օրագրի» 2-րդ մասի բոլոր նյութերը խմբագրված, հանձնված են հրատարակչությանը: Այս մարդասիրական բարի գործի արդյունքում գրքի թերթերում հավերժանում են դեմքեր ու դեպքեր, տեսանելի է դառնում իմ հայրենի քաղաքը՝ սահմանամերձ Մարտակերտը, որ երկու պատերազմի բովով անցել, խաղաղ օրերի լուսաբացների երազանքով շարունակում է ապրել: Հուսանք դեռ աջակցողներ կլինեն մեր հայրենակիցներից, ովքեր իրենց մասնակցությամբ կօժանդակեն այս գրքի 250 օրինակի հրատարակությանը, իսկ վերջում ներդրած գումարների մասին անուն առ անուն կհրապարակեմ: Այս պահի դրությամբ 120 գրքի արժեքն ապահովված է:
Նատաշա Պողոսյան

Այս նյութը դիտել են - 20463 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Հարցում

Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ Ոստիկանական համակարգի աշխատանքը

Նշեք 1 պատասխան:

  • Լավ (256-ձայն)
  • Վատ (173-ձայն)
  • Շատ Վատ (1216-ձայն)
Ajax Loader
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook