USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Երեքշաբթի, 16 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Կցանկանայի Արցախիս մասին ֆիլմ նկարահանել, որ երկիրս ունի անսիրտ թշնամիներ
2017-12-07 10:35:00
Տպել Տպել

Երբեմն ալեկոծվում է հոգիս, որ իմ առջև նստած դեռահասների խոսքերն եմ ընթերցում կամ լսում նրանց, բայց նաև հիանում եմ, որ իրենց ապագան հայրենիքում են տեսնում, հարազատ Արցախում: Մտորումներս տասնմեկերորդցի Մերի Հակոբյանի հետ են, ով շատ-շատերի նման մեծ երազանքներ ունի: Արցախի մասին ֆիլմ նկարահանելը նրա գերագույն նպատակն է, որ ինքն էլ աշխարհին տեսանելի դարձնի, թե երկիրը մեր ինչպիսի անսիրտ թշնամիներ ունի:

«Սա 21-րդ դարն է: Նոր միջավայր, նոր տեխնիկա, նոր երիտասարդութուն: Ես նույնպես պատկանում եմ 21-րդ դարի երիտասարդությանը: Եվ ինչպես իմ շրջապատի մյուս աղջիկներն ու տղաները, ես էլ, ապագայի հետ կապված, ունեմ իմ սպասելիքները, նպատակներն ու երազանքները:
Նախ՝ սկսեմ նրանից, թե ինչպիսին եմ տեսնում իմ երկիրն ու ազգը մոտ ապագայում: Երկիրս՝ ավելի կանաչապատ և գեղեցիկ, հոյակապ դաշտերով ու այգիներով, առատ սրճարաններով և այլ հետաքրքիր կառույցներով, որտեղ կարող ես ժամանակ անցկացնել ընկերներիդ կամ ընտանիքիդ անդամների հետ: Ազգն իմ ավելի հյուրասեր ու ընկերասեր եմ տեսնում, ազնիվ, խաղաղ ու ջերմ հարաբերություններով: Ինչպես յուրաքանչյուր հայ` ես նույնպես ցանկանում եմ, որ մեր երկրում տիրի խաղաղություն, ու մարդիկ հեռու լինեն դժբախտություններից և ապրեն շատ հանգիստ ու անհոգ:
Իսկ այժմ անցնեմ իմ անձնական կյանքին: Ինչպե՞ս եմ պատկերացնում իմ ապագան: Մեկ տարուց հետո ավարտում եմ դպրոցս, կստանամ ավարտական վկայական: Ցանկալի է՝ ընդունվեմ Երևանի պետական թատերական ինստիտուտ, ուզում եմ դառնալ որակավորված և գնահատված դերասանուհի: Մի քանի տարի անց, երբ կհարմարվեմ իմ նոր միջավայրին, կիրականացնեմ մյուս երազանքս` ճամփորդության կգնամ մի քանի երկրներ: Եվ ամենագլխավոր երազանքս է` դառնալ կինոռեժիսոր:
Ես պատկերացնում եմ, որ ապագայում կգա մի օր, երբ կունենամ իմ սեփական ստուդիան, իմ սեփական աշխատող աձնակազմը և նրանց հետ կնկարահանեմ ֆիլմեր: Կցանկանայի Արցախիս մասին մի փոքրիկ ֆիլմ նկարահանել, որ երկիրս ունի անսիրտ թշնամիներ: Այդ ֆիլմում կերևար իմ ստեղծագործ ժողովուրդը, նաև Արցախյան հին ու նոր պատերազմները կերևային: Ուզում եմ հասանելի լինի շատերին, որ իմ սերունդը տեսավ ապրիլյան քառօրյան, տեսավ, թե ինչպես են տասնութ տարեկան տղաները սահման պաշտպանում, ինչպես են կամավորագրվում մեծահասակները, որ լինեն զինվորների կողքին...
Ահա սրանք են իմ երազանքները: Հուսով եմ՝ որոշ չափով կիրականացվեն սպասելիքներս: Ես չեմ պատկերացնում կյանքս այլ երկրում, ուր էլ գնամ, վերջին հենակետս կլինի Արցախը»:
Մերի Հակոբյանի տաղանդը բազմիցս տեսել եմ հայկական ժողովրդական պարի արվեստում, հավատացած եմ, որ նպատակասլաց լինելու դեպքում նա կիրականացնի իր երազանքները: Այս պահին, երբ ուզում եմ նրա մասին այս նյութը հրապարակային դարձնել, միաժամանակ հիշում եմ օրեր առաջ նրա՝ ինձ ուղղած տողերը. «Խորապես մարդկային մարդ, մարդ, ով գիտի սիրել, ապրել, հասկանալ դիմացինին ու ինքն իրեն, մարդ, ով արժանի է մեծագույն երջանկության ու սիրո: Եղե՛ք ու մնացե՛ք այնպիսին, ինչպիսին կաք, տիկի՛ն Պողոսյան»:
Նատաշա Պողոսյան

Այս նյութը դիտել են - 13782 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook