- 2025-08-15 23:22:00Նևադա նահանգի դեմոկրատ կոնգրեսական Սյուզի Լին տեղեկացված է Վարդան Ղուկասյանի գործի մասին․ Լաս Վեգասի «8 News Now» հեռուստակայանի անդրադարձը
- 2025-08-05 00:19:00Փաստաբան, մարդ, խորհրդանիշ. Լևոն Բաղդասարյանը դարձավ 60 տարեկան
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Նրանք, ովքեր հետևում են ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործունեությանը , վստահորեն կարող են վկայել , որ Հայաստանի պետական կառավարման համակարգում նրա պես երկրորդն ուղղակի գոյություն չունի ու դժվար էլ երբևիցե գոյություն ունենա :
Ոստիկանապետի ելույթներից ստեղծվում է այնպիսի տպավորություն, ասես գործ ունես ոչ թե ոստիկանի , այլ ` դերասանի կամ արտիստի հետ :
Իհարկե, Գասպարյանի այդ տաղանդը միգուցե այնքան էլ դատապարտելի չլիներ , եթե դրա հետ մեկտեղ խոսքերին հետևեին համապատասխան գործերը , սակայն կյանքն է ցույց տալիս , որ ոստիկանապետի խոսքերի ու գործերի միջև առկա տարբերությունը ժամանակի ընթացքում միայն խորանում է:
Այս մարդը մի բան ասում է , մեկ այլ բան` անում :
Հուլիսի 14-ին, ինչպես արդեն հայտնի է, Վ. Գասպարյանը խորհրդակցություն էր անցկացրել բարձրաստիճան ոստիկանների մասնակցությամբ` հանդես գալով իրեն վաղուց հարազատ դարձած կոչերով ու նույնիսկ սպառնալիքներ հնչեցրել, թե, եթե, համապատասխան ժամկետներում ոստիկանության համակարգում գործունեություն ծավալողները չբարեփոխվեն, ստիպված են լինելու հրաժեշտ տալ համակարգին:
Մի խոսքով`ամեն բան, ինչպես միշտ:
Սպառնալիքներ հնչեցնելուց զատ,սակայն, Գասպարյանն, ըստ երևույթին, ինքնագովազդվելու մղումից ելած, չէր մոռացել նաև ոստիկանական համակարգի որոշ օղակների գովեստով հանդես գալ` փառաբանելով դրանց : Այնինչ` իրականում, համոզվելու համար, որ Գասպարյանի պնդումները բացարձակապես ոչ մի աղերս չունեն իրականության հետ, հարկավոր է ընդամենը մի փոքր մոտիկից ուսումնասիրել` ասենք, նույն կիբերհանցագործությունների բաժնի կամ էլ թե անձնագրային ու վիզաների վարչության աշխատելաոճը:
Ներքին զորքերում, որոնցով Գասպարյանը հատկապես պարծեցել էր, ընդհանրապես գովելու բան չկա` եթե անկեղծ...
Հետևաբար` հարց է առաջանում` հատկապես ի՞նչն էր ստիպել Վլադիմիր Գասպարյանին նման ցնծությամբ լցվել:
Ենթադրելի է ` ոստիկանական ֆեյքերն են Գասպարյանի հրճվանքի աղբյուրը , որոնց քայքայիչ աշխատանքն , ինչ խոսք , անհնար է չնկատել :
Իսկ միգուցե, ասենք, Անձնագրային և վիզաների վարչության յուրատեսակ աշխատելաո՞ճն է ուրախացրել Գասպարյանին , երբ դրա պետը ` Բիչախչյանը , միառժամանակ առաջ ձեռնամուխ էր եղել կոնկրետ իմ անձնագրային տվյալների ` ոստիկանական ֆեյքերի միջոցով հանրայնացմանը :
Գուցե Գասպարյանն իր բավարարվածությունն էր հայտնում իր ենթականերին հենց միայն նրա համար , որ նրանք մեծից փոքր ընդամենը մեկ բանո՞վ են զբաղված ` շեֆին սոցցանցերում ռեկլամելով :Ստացվեց ճիշտ հակառակը՝ խորհրդականից սկսած մինչև փոխգնդապետ խայտառակեցին ու խայտառակում են ամբողջ համակարգը: Ապացույցը՝ ամբողջ համացանցը:
Այդ առումով , ինչ խոսք , գովերգվելու արժանի են անխտիր բոլորը: Հանցագործ ֆեյքերի պակաս այս համակարգում ուղղակի գոյություն չունի : Իհարկե , ոստիկանապետի ելույթի էությունը միանգամայն հասկանալի էր : Մարդն իբր նուրբ ձևերով փորձում էր գովերգել իր կողմից ղեկավարվող համակարգն ու գլուխ գովալ , թե հենց ինքն է կանգնած այս « ծաղկուն » համակարգի հիմքում :
Նկատենք , սակայն , որ ոստիկանապետն իր ելույթն ու խոսքն այնպես էր կառուցել , որ այդպես էլ ի վիճակի չէր եղել լսողին համոզել :
Ընդհանուր առմամբ անգրագետ ելույթ էր ու ոչ համոզիչ : Տեսնես մի ռեֆերենտ չկա՞ր ` նորմալ « սփիչ » գրեր ոստիկանապետի համար , այնպիսին , որով Գասպարյանի խոսքն ավելի համոզիչ կհնչեր , իսկ շոուն էլ ստացված կհամարվեր.. Կամ՝ լավ չէր լինի, որ խորհրդականի հաստիք չունենար, փոխարենը՝ ունենար արհեստավարժ ռեֆերենտ:
Ինչ վերաբերում է Վովա Գասպարյանի այն մտքին , թե ոստիկանները պետք է իրականացնեն նաև հստակ սոցիալական գործառույթներ , ապա պետք է այդ առումով նկատենք , որ ոստիկանների բուն գործառույթը ոչ թե սոցիալական , այլ իրավական հարթությունում է , ու նախքան այլոց թերությունները մատնանշելը, այլ գերատեսչությունների ղեկավարներին «գնդակ» նետելը, նրանց աշխատանքը թերագնահատելը շատ ավելի ճիշտ կլիներ , որ Վլադիմիր Գասպարյանը իրենց համակարգի խայտառակ, բարձիթողի վիճակի մասին խոսի:
Ա՛յ ընկեր , գյուղն ուր` ոստիկանն ուր … Միգուցե հողի մշակությամբ էլ զբաղվեին , կամ ասենք գոմաղբ վառելով … շատ հետաքրքիր բան կստացվեր ` իսկական թամաշի բուն :
Գայանե Մանուկյան

Մեկնարկեց սփյուռքի ամենահեղինակավոր միօրյա վարժարանի՝ «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա մայր դպրոցի նոր տարեշրջանը

Նևադա նահանգի դեմոկրատ կոնգրեսական Սյուզի Լին տեղեկացված է Վարդան Ղուկասյանի գործի մասին․ Լաս Վեգասի «8 News Now» հեռուստակայանի անդրադարձը

ԵՐԿԻՐ ԱՌԱՆՑ ԸՆԴԻՄՈՒԹՅԱՆ.

Հայերենի ուսուցիչների ամենամյա հավաք

«Global Icon Award (Music)-2025»-ը շնորհվել է վիրտուոզ քանոնահարուհի Մարիաննա Գևորգյանին

Լրացավ ԱՄՆ Արևմտյան թեմի բարեխնամ առաջնորդ, գերաշնորհ Տ․ Հովնան արք․ Տերտերյանի քահանայական օծման և ձեռնադրության 45-ամյակը

Ազգայնականության պատրանքը Հայաստանում (Կամ Ինչու «ազգային արժեքների» մասին խոսող հասարակությունը չունի ազգային ուղեգիծ).Արիս Քարամյան

Աշխարհահռչակ «DOLBY» համերգասրահում «Գևորգյան» պարային ակադեմիան նշեց իր հիմնադրման 30-ամյակը

ԱՄՆ-ում բացահայտվել է հայկական մաֆիա․ միլիոնավոր գողություններ, սպանության փորձեր և առևանգումներ

«Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա մայր դպրոցը նշեց իր 25-ամյա հոբելյանը

Նոր հորիզոններ՝ հայ-ամերիկյան առևտրատնտեսական հարաբերություններում. ինչի՞ մասին էր հայ-ամերիկյան բիզնես կամուրջ համաժողովը

Գագիկ Բադալյան և Հովհաննես Շահբազյան «Որտեղ գտնեմ քեզ»

«Անդրեն ունի սրտի խնդիրներ, եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ դրանից չեք երջանկանալու». Արա Ղազարյան

Բացառիկ համերգ ու խաղարկություն «Academy LA»-ում. մի՛ կորցրեք այս հնարավորությունը

Վիրտուալ աշխարհը բոլորովին այլ է՝ խաբուսիկ ու դերասանական.Հայկուշ Նազինյան

Լաս Վեգասի հայտնի հեռուստաընկերությունը կրկին անդրադարձ է կատարել Վարդան Ղուկասյանի դատական գործին

Լաս Վեգասի հայտնի KLAS 8 News հեռուստակայանի արձագանքը Վարդան Ղուկասյանի մասին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Առաջնորդ Հովնան սրբազանի այցելությունը «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա մայր դպրոց

Կալիֆորնիայի հարավում նոր անտառային հրդեհ է բռնկվել

Թրամփն ու իր կինը մինչև ուղղաթիռ ճանապարհեցին Ջո Բայդենին ու նրա կնոջը

«Ազատություն» ռադիոկայանի Գյումրիի թղթակիցն իր ռեպորտաժում ապատեղեկատվություն է տարածել. Վարդան Ղուկասյանի մասին

Գոնե երկու բառով ցավակցիր. Ռոբերտ Մարգարյան

Լոս Անջելեսի ողբերգական ահռելի հրդեհները իրականության թաքնված բազում շերտեր են բացահայտել