- 2025-08-15 23:22:00Նևադա նահանգի դեմոկրատ կոնգրեսական Սյուզի Լին տեղեկացված է Վարդան Ղուկասյանի գործի մասին․ Լաս Վեգասի «8 News Now» հեռուստակայանի անդրադարձը
- 2025-08-05 00:19:00Փաստաբան, մարդ, խորհրդանիշ. Լևոն Բաղդասարյանը դարձավ 60 տարեկան
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Հավատարիմ մնալով ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղության պահպանման սկզբունքներին` Միացյալ Նահանգները հակամարտության կողմերից եւ ոչ մեկին զենք երբեւէ չի վաճառել: ԱՄՆ-ի հայ համայնքի երկու ազդեցիկ կազմակերպությունները, Ամերիկայի հայ դատի գրասենյակը եւ Ամերիկայի հայկական համագումարը կարծում են, որ Վաշինգտոնի դիրքորոշումն այս հարցում անփոփոխ է մնալու, սակայն, մտահոգված են Ադրբեջանի կողմից սպառազինությունների ձեռքբերման փաստով:
«Տարիներ շարունակ մեր մտահոգություններն ենք արտահայտել Ադրբեջանի կողմից ռազմական ծախսերի աճի կապակցությամբ, ինչպես նաեւ Ռուսաստանից սպառազինությունների գնումների կապակցությամբ», - ասում է Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայըն Արդունին:
Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայըն Արդունիի խոսքով, միջազգային հանրությունը եւ առաջին հերթին` Միացյալ Նահանգները պետք է գործադրի բոլոր ջանքերը՝ տարածաշրջանում խաղաղության հաստատման համար.
«Մենք լիովին հավատացած ենք, որ Միացյալ Նահանգները ապագայում նույնպես ոչ մի դեպքում չպետք է զենք վաճառի Ադրբեջանին»:
Վերջին 15 տարիների ընթացքում Միացյալ Նահանգները Հայաստանին եւ Ադրբեջանին հավասար չափով սահմանափակ ռազմական օգնություն է հատկացրել՝ զինծառայողների վերապատրաստման եւ կապի միջոցների ձեռքբերման համար: Ամերիկայի հայկական համայնքը սակայն մտադիր է պահանջել սեփական կառավարությունից, որպեսզի այն սառեցնի Ադրբեջանին ուղղվող նաեւ այդ սահմանափակ հատկացումները:
Վաշինգտոնի հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի կարծիքով, Ադրբեջանին հատկացվող ամերիկյան օգնությունը կարող է կանխվել մի քանի եղանակով, այդ թվում, ԱՄՆ-ի օրենսդիր եւ գործադիր իշխանությունների հետ աշխատանքի արդյունքում: Դրանից բացի, Համբարյանը հիշատակում է այսպես կոչված «Լեհիի օրենքը», որի համաձայն, ԱՄՆ-ի կողմից օգնություն ստացող ցանկացած հաստատություն, որը մարդու իրավունքների կոշտ խախտումներ է կատարում, զրկվում է այդ օգնությունը երբեւէ ստանալու հնարավորությունից:
«Մեր կարծիքով, կան բավարար հիմքեր, որպեսզի մեր կառավարությունը հետաքննություն նախաձեռնի, պարզելու, թե արդյոք Ադրբեջանը խախտել է «Լեհիի օրենքը», - նշում է Համբարյանը:
Արամ Համբարյանի կարծիքով, հավասարակշռություն ապահովելու համար ժամանակն է եկել, որպեսզի ԱՄՆ-ի կառավարությունը ոչ միայն արգելի ցանկացած տեսակի օգնություն Ադրբեջանին, այլեւ՝ ռազմական աջակցություն տրամադրի հայկական կողմին.
«Մեզ անհրաժեշտ է համոզված լինել, որ տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունն այնպիսին է, որ Ադրբեջանը չի մտածի, թե կարող է ուժով հարցը լուծել», - նշում է Համբարյանը:
Անհրաժեշտ է հիշեցնել, որ ադրբեջանական կողմը հերքում է հայկական կողմի մեղադրանքները եւ իր հերթին մեղադրանքներ ներկայացնում:
Այս հարցում Միացյալ Նահանգների պաշտոնական դիրքորոշումը ղարաբաղյան խնդիրը բացարձակապես խաղաղ եղանակով կարգավորելու անհրաժեշտությունն է:

Մեկնարկեց սփյուռքի ամենահեղինակավոր միօրյա վարժարանի՝ «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա մայր դպրոցի նոր տարեշրջանը

Նևադա նահանգի դեմոկրատ կոնգրեսական Սյուզի Լին տեղեկացված է Վարդան Ղուկասյանի գործի մասին․ Լաս Վեգասի «8 News Now» հեռուստակայանի անդրադարձը

ԵՐԿԻՐ ԱՌԱՆՑ ԸՆԴԻՄՈՒԹՅԱՆ.

Հայերենի ուսուցիչների ամենամյա հավաք

«Global Icon Award (Music)-2025»-ը շնորհվել է վիրտուոզ քանոնահարուհի Մարիաննա Գևորգյանին

Լրացավ ԱՄՆ Արևմտյան թեմի բարեխնամ առաջնորդ, գերաշնորհ Տ․ Հովնան արք․ Տերտերյանի քահանայական օծման և ձեռնադրության 45-ամյակը

Ազգայնականության պատրանքը Հայաստանում (Կամ Ինչու «ազգային արժեքների» մասին խոսող հասարակությունը չունի ազգային ուղեգիծ).Արիս Քարամյան

Աշխարհահռչակ «DOLBY» համերգասրահում «Գևորգյան» պարային ակադեմիան նշեց իր հիմնադրման 30-ամյակը

ԱՄՆ-ում բացահայտվել է հայկական մաֆիա․ միլիոնավոր գողություններ, սպանության փորձեր և առևանգումներ

«Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա մայր դպրոցը նշեց իր 25-ամյա հոբելյանը

Նոր հորիզոններ՝ հայ-ամերիկյան առևտրատնտեսական հարաբերություններում. ինչի՞ մասին էր հայ-ամերիկյան բիզնես կամուրջ համաժողովը

Գագիկ Բադալյան և Հովհաննես Շահբազյան «Որտեղ գտնեմ քեզ»

«Անդրեն ունի սրտի խնդիրներ, եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ դրանից չեք երջանկանալու». Արա Ղազարյան

Բացառիկ համերգ ու խաղարկություն «Academy LA»-ում. մի՛ կորցրեք այս հնարավորությունը

Վիրտուալ աշխարհը բոլորովին այլ է՝ խաբուսիկ ու դերասանական.Հայկուշ Նազինյան

Լաս Վեգասի հայտնի հեռուստաընկերությունը կրկին անդրադարձ է կատարել Վարդան Ղուկասյանի դատական գործին

Լաս Վեգասի հայտնի KLAS 8 News հեռուստակայանի արձագանքը Վարդան Ղուկասյանի մասին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Առաջնորդ Հովնան սրբազանի այցելությունը «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա մայր դպրոց

Կալիֆորնիայի հարավում նոր անտառային հրդեհ է բռնկվել

Թրամփն ու իր կինը մինչև ուղղաթիռ ճանապարհեցին Ջո Բայդենին ու նրա կնոջը

«Ազատություն» ռադիոկայանի Գյումրիի թղթակիցն իր ռեպորտաժում ապատեղեկատվություն է տարածել. Վարդան Ղուկասյանի մասին

Գոնե երկու բառով ցավակցիր. Ռոբերտ Մարգարյան

Լոս Անջելեսի ողբերգական ահռելի հրդեհները իրականության թաքնված բազում շերտեր են բացահայտել