USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Շաբաթ, 20 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Իմ հեքիաթային ճանապարհը
2017-11-12 21:09:00
Տպել Տպել

Որքա՜ն անմիջական էին նրա տողերը, իրական, որ մի պահ ես նրան պատկերացրի գրադարանի ճանապարհին: Եվ որքա՜ն հարազատ է ինձ այդ ճանապարհը...Այդտեղով քանի՜-քանի անգամ եմ գնացել մեր քաղաքի կենտրոնական գրադարանը, նստել իմ դպրոցական տարիների այն մտերմիկ անկյունում, թերթել բազմաթիվ գրքեր, զրուցել գրադարանի աշխատողների հետ...

11-րդ ա դասարանի աշակերտուհի Լուիզա Մամունցի տողերն եմ ընթերցում ու տպագիր շարվածքիս մեջ փորձում եմ նաև ինձ տեսնել տարիների հեռվից ու նոր օրերում գրադարանի ճանապարհին: Անհագուրդ ծարավ կար գրքերի հանդեպ ու ինչպիսի՜ անկուշտ հայացքով էինք կլանում գրքերի տողերը:
«Ցանկանու՞մ ես գիրք ընթերցել, օգտվի՛ր գրադարանից... Բայց ինչու՞ օգտվել գրադարանից և ոչ համացանցից: Մտորումների առիթը, իհարկե, առկա է: Եվ այսպես՝ արձակուրդային օրերին օգտվեցի գրադարանից, քանզի ժամանակս բավարարում էր: Այն ճանապարհը, որը տանում էր ինձ դեպի գրքերի աշխարհը, թեկուզ ամենօրյա, բայց ինձ համար այդժամ հեքիաթային էր:
Տունդարձի ճամփին շտապում եմ: Շտապում եմ վաղ հասնել, քանզի թերթածս էջերում ուշագրավ տողերի եմ հանդիպել: Շտապում եմ ամբողջությամբ կարդալ... Եվ ահա արձակուրդային վերջին օրերն են: Շուտով դպրոց, կրկին դասեր, նոր հանձնարարություններ...Կարդացածս գրքի բովանդակությունը պիտի շարադրեի:
Ի՞նչ անեմ...Դասերս այնքան շատ են, ես ինչպե՞ս հասնեմ գրադարան: Ձեռքիս տակ գիրք չունենալ, էլ չեմ կարող, ինձ պետք են այն տողերը, որոնք շարադրանքիցս անպակաս պիտի լինեն: Համացանցում գրքի էլեկտրոնային տարբերակն է: Ընդամենը վայրկյաններ, և գիրքն իմ առջև է: Կարող եմ «թերթել», ցանկացածս տողերը գտնել:
Ասածս ի՞նչ է...Երբ ինձ հապշտապ գիրք էր անհրաժեշտ, ես չվազեցի գրադարան, ընտրեցի հեշտ ուղին՝ գրքի էլեկտրոնային տարբերակը, որը կարծես ավելի հասանելի է դարձել, քան գիրք ձեռք բերելը: Բայց ի՞նչ արած, երբ այդ ձևով իմ հեքիաթային ճանապարհը չանցա...»:
Հեքիաթային ճանապարհ...Հրաշալի է հնչում: Մանկական անհոգ օրերի մեղեդին եմ լսում, և վաղուց, շատ վաղուց մոռացության տրված հուշեր են արթնանում, ու նորից գրադարան տանող ճանապարհին եմ: Այդտեղից հայացքս հառում եմ այն մացառապատ ճանապարհին, որ մեր հին բնակելի տան ավերակներն է տանում, որտեղ պատերազմն իր հետքերն է թողել...
Լռություն է այնտեղ, մարդկություն չկա, բայց այն իմ հին ճանապարհն էր, գրադարան տանող իմ ճանապարհը, որ հեքիաթային էր, անհոգ, գրքերի հերոսների կյանքին շաղախված՝ նրանց հետ արտասվելիս, նրանց նման հուզված, երբեմն ծիծաղկոտ և ուրախ: Անցյալ են դարձել այդ հին օրերը, փոշոտված գրքերի նման փոշի է նստել օրերի վրա, իսկ հիշողությանս մեջ իմ հայրական տնից գրադարան տանող այն օրերի հեքիաթային ճանապարհն է...
Նատաշա Պողոսյան

Այս նյութը դիտել են - 15871 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook