USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Ուրբաթ, 20 2018թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Դեռահասի հարցում. «Ավելի հաճելի է շփվել մարդկա՞նց, թե՞ ռոբոտների հետ»
2017-11-11 10:50:00
Տպել Տպել


11-րդ գ դասարանում Տաթևիկ Ղահրամանյանի պատրաստակամ հայացքը՝ տնային հանձնարարությունը կարդալու ցանկությամբ էր համակված, որի առաջին իսկ տողերն ինձ անակնկալի բերեցին: Սպասողական վիճակում էի, իսկ նա ընթերցում էր իր գրածը մեղմ, հոգեպարար ձայնով՝ կարծես ուզում էր թմբիրից հանել այն զգայացունցը, որն իր տեղը զիջել էր վաղուց նորին, որ սառն է, առանց ջերմության:

«Հարցս ուղղված է բոլորին. «Ավելի հաճելի է շփվել մարդկա՞նց հետ, թե՞ ռոբոտների»: Կասեք՝ անհեթեթ հարց է, բայց այստեղ իրականում ոչ մի արտասովոր բան չկա: Ժամանակակից տեխնոլոգիաներն այնքան են զարգացած, որ հավատացե՛ք, երբեմն մարդկանց ու ռոբոտների հետ շփման մեջ զանազանություն կարող է չնկատվել: Նրանք էլ մարդկանց պես խելացի են, ընկալում են տարբեր ինֆորմացիաներ, կարողանում են արձագանքել, շարժվում են, բայց մի՞թե դրանք ունեն ջերմություն, մի՞թե կզգանք այն, ինչ զգում ենք մարդկանց հետ շփվելիս: Իհարկե, ո՛չ:
Նույն ձևով էլ տպագիր գրքերն ու էլեկտրոնային տարբերակներն են: Այն հոգեպարար զգացումը, որ կզգանք գիրք ընթերցելիս, երբևէ չենք կարող զգալ էլեկտրոնայինով ընթերցելիս: Գրքի մեջ կենդանություն կա, շունչ, այնտեղ թափառող մի ոգի կա, որ անընդհատ մեզ հետ է, որ երբեմն հակադրվում է մեզ, երբեմն՝ համաձայնվում... Իսկ էլեկտրոնային տարբերակով կարծես ինչ-որ բան խանգարում է՝ նույն ջերմ շփումը ստեղծելու համար: Միգուցե էկրա՞նն է պատճառը կամ գուցե ճառագայթնե՞րն են խանգարում այդ ջերմ շփմանը, բայց սա դեռ հարցի տեսանելի մասն է:
Էլեկտրոնային տարբերակով կարո՞ղ եք թերթել գիրքը, կարո՞ղ եք արագ ետ ու առաջ տանել ու փակ աչքերով անգամ գտնել քեզ անհրաժեշտ տողերը: Գիրքը լոկ թղթերի կանոնավոր համակցություն չէ, այն հոգի ունի, շունչ, լեզու: Այո՛, այն խոսել գիտի, բայց նրա ձայնը ոչ բոլորին է հասու: Եվ անգամ կարելի է գրքերի ձայնի հերցը սահմանել, մի ուժգնություն, որ լոկ թվերով չես կարող տալ, բայց կա այդ ձայնի ուժգնությունը, որը, ցավոք, չի ընկալվում այնպես, ինչպես մարդը չի ընկալում անդրաձայները:
Գիրքը մի աշխարհ է, որտեղ ներթափանցելու համար ո՛չ ժամանակը, ո՛չ էլ տարածությունը չեն կարող խթան լինել: Այն թղթից է, թուղթն էլ՝ փայտից, բայց ո՞ր փայտը կարող է արցունքներ քամել մեր աչքերից, փորփրել մեր հոգին, կայծեր բռնկել մեր մեջ: Ինչքա~ն զորեղ է գիրքը, երբ ստիպում է մարդուն դրսևորել իր բոլոր զգացումները, մինչ մարդիկ ի զորու չեն ստիպել մեկը մյուսին դրանք արտահայտել: Մարդը կարո՞ղ է միաժամանակ ժպտալ ու ակնածել, լացել ու զայրանալ, ըմբոստանալ և դողալ, իսկ գիրքը կարող է, նույնիսկ երբեմն մոռանում ենք, որ հենց մարդիկ են գրել գրքերը, որոնք դարձել են հոգու թարգմաններ:
Մի՞թե կարելի է անտարբերությամբ նայել սեղանին դրված որևէ գրքի, առավել ևս՝ արհամարհանքով կամ դժկամությամբ: Ես մարդկանց ճանաչում եմ գրքերի հանդեպ ունեցած վերաբերմունքից: Եթե ակնածում են գրքով, ապա որքան ակնածելի են իրենք, իսկ երբ գնահատում են, ապա մեղք է՝ չգնահատել այդպիսի մարդկանց: Միգուցե մարդկային շփումն արդեն իսկ փոխարինվել է էլեկտրոնայինո՞վ, բայց երբեք գիրքը չեմ փոխարինի էլեկտրոնային տարբերակով: Ես ջերմ շփման կողմնակից եմ, ամենից առաջ կարևորում եմ մարդկայինը և մարդկանց չեմ փոխարինի անգամ ամենախելացի ռոբոտների հետ: Աշխարհի բոլոր «ամենա- ամենաները»՝ սերը, ընկերությունը, անկեղծությունը, ընտանիքը, վստահությունը վերացական գոյականներ են, մինչ գիրքը ինձ համար ամենաշոշափելի «ամենա-ամենան» է»: /Տաթևիկ Ղահրամանյան/
Հպարտությամբ է լցվում հոգիս դեպի իմ աշակերտուհին, ում համար գիրքը «ամենա-ամենան է», ու այդ իսկ հպարտությամբ այս շարադրանքը տեսանելի դարձրի՝ հաշվի առնելով, որ այս օրերին քննարկման է դրված հարց, որը տարակարծությունների առիթ է տվել:
Նատաշա Պողոսյան

Այս նյութը դիտել են - 14553 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Հարցում

Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ Ոստիկանական համակարգի աշխատանքը

Նշեք 1 պատասխան:

  • Լավ (109-ձայն)
  • Վատ (97-ձայն)
  • Շատ Վատ (967-ձայն)
Ajax Loader
Facebook