- 2018-04-18 15:25:00ԱՄՆ կտրուկ նախազգուշացումը՝ Վլադիմիր Գասպարյանին
- 2018-04-16 11:59:00 Ոստիկանները մորը եւ մանկահասակ երեխային բռնի ուժով հեռացնում են Մաշտոցի պողոտայից Factor
- 2018-04-16 01:53:00Գայթակղություն՝ Վլադիմիր Գասպարյանի համար






























Արմավիրի հ. 6 հիմնական դպրոցի կեսդարյա հոբելյանական տարին է, ու ես՝ որպես Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ դպրոցի ուսուցչուհի, չկարողացա այդ դպրոցի տոնական օրվա ուրախ տրամադրությանը չարձագանքել: Մարդիկ կլինեն իմ շրջապատում, որ իմ խղճի մտոք գրված այս տողերին քամահրանքով կարձագանքեն, բայց գիտեմ, որ շատ-շատերի դրական արձագանքներին կարժանանամ, այդ թվում՝ ինձ հոգեհարազատ դարձած այդ մանկավարժական կոլեկտիվի անդամների կողմից, որոնց մասին շատ բարձր գնահատանքով գիտեմ այդ դպրոցի ուսուցչուհի, նաև իմ համերկրացի, ինձ հարազատ մարդու՝ Ալվինա Անաստասյանի միջոցով:
Մի քանի օր առաջ՝ դպրոցի հոբելյանական տոնական տրամադրության օրը, ես առնչվեցի կյանքի հերթական անարդարություններին ու չկարողացա այդ օրն արձագանքել մանկավարժական կոլեկտիվին՝ հանձին դպրոցի տնօրեն Հասմիկ Գասպարյանի, որոնցից շատերին հեռվից հեռու ճանաչում ու հարգում եմ՝ թե՛ որպես ֆեյսբուքյան տարածքում իմ նյութերի ընթերցողների, և թե՛ որպես իմ հեռավոր գործընկերների: Այս նկարների ու տոնական տրամադրության համատեղումն այն վառ ապացույցն են, որ այդ դպրոցում կա միասնականություն, իսկ համերաշխությունը, մեկը մյուսին անշահախնդիր նվիրվածությունն արգասաբերության աղբյուր են դառնում, թևավորում մարդուն, որ յուրաքանչյուրը յուրովի կարողանա իր ասպարեզում թևերը փռի նոր աշխատանքային վերելքների հասնելու ճանապարհին:
50 տարին դա քիչ չէ մի դպրոցի համար, որը տարբեր սերնդի ուսուցիչների հերթափոխ է տեսել, սերունդներ կրթել ու դաստիարակել և բազում ձեռքբերումներ արձանագրել: Այդ տարիներն իրենց մեջ մտերմություն են ձևավորել գործընկեր մանկավարժների, ուսուցիչների ու աշակերտների, նրանց ծնողների միջև, որ դարձել է փոխադարձ հասկացվածությամբ համակցված մի կառույց, հարազատ օջախ՝ իր լուսավոր հայացքն ուղղած գալիքին:
Եթե ինձանից հարցնելու լինեին, թե ընդհանրապես ինչ բարեմաղթանք կուղղեիր մարդկանց, ապա իմ լավագույն օրհնանքներով ու ցանկություններով միմյանց սիրելու աստվածաշնչյան պատգամի կողքին թև կառներ մեծագույն խորհուրդս ուսուցիչներին. «Ժպտացե՛ք թև առած թռչունի սլացքով, երբ սավառնելու սովոր է, ժպտացե՛ք անգամ թռիչք կանգնեցնելու մարմաջով տառապողների վրա, որոնց համար այդ թռիչքը մղձավանջ է դարձել, ժպտացե՛ք ձեր առջև նստած աշակերտներին, որ սիրում են ձեզ, թև՛ տվեք նրանց, որ նրանք էլ սավառնեն, երբ թռչելու սովոր չեն դեռ»:
Ու խորհուրդս, թև առած իմ շնորհավորանքներով, փոխանցում եմ Ձեզ, իմ շատ հարգելի՛ գործընկերներ: Սիրով ու փոխհասկացվածությամբ ամրակայված կրթօջախի մանկավարժական կոլեկտիվին շնորհավորում եմ՝ հարազատ դպրոցի կեսդարյա հոբելյանական օրվա կապակցությամբ, ցանկանում անձնական ու անանձնական երազանքների իրականացում, ուսումնադաստիարակչական գործընթացում ստեղծագործական նորանոր վերելքներ... Շնորհավորաքներս նաև ձեր բոլոր դպրոցականներին, որ ձեր առջև են նստած, բոլոր նրանց, ովքեր, դաս առած այդ կրթօջախից, կյանք են մտել՝ ուսուցչի պատվաբեր անունը իրենց հետ: Թող արգասաբեր լինի ձեր անցնելիք ճանապարհը, որով հայոց երկրի լուսավոր ապագան է կերտվում:
Նատաշա Պողոսյան

Վարդան Մինասյանի անվան հիմնական դպրոցում

Շարադրություն, որ ճանապարհ հարթեց դեպի Հայաստան

Մանկավարժի՝ իմ արտահայտած պարզ ճշմարտությանն ընդդիմացողներին

Խաղաղ երկինք, առեղծվածային տիեզերք

Այստեղ հերոս են նրանք, ովքեր ամուր հավատով հավիտենական խաղաղության են սպասում

Նոր Այգեստանի միջնակարգ դպրոցում

ԱԺ մուտք գործող բոլոր մեքենաները կանգնեցնում են, ստուգում մեքենայի նստատեղերը, բեռնախցիկը .«Ժողովուրդ»

Այս կյանքում նահանջն ինձ համար չէ

Գռեհիկ բառերի գործածությունը հարիր է գռեհիկներին

Ուսուցիչը պետք է մանկավարժական կենսագրություն ունենա

«Ռուսական խոսքի օրերը» մեր դպրոցում

Համբուրեցի նրան, ով հուզվել գիտի, նաև՝ արտասվել

Մանկավարժի օրագիր, որ գրվում է հոգու և սրտի մղումով՝ առանց որևէ շահի

Հուշ-ցերեկույթ՝ նվիրված զոհված ազատամարտիկի ծննդյան օրվան

Հատված դեռահասի օրագրից

Երբ մտերմիկ միջավայրն էլ դառնում է դաստիարակության միջոց

Համերգ՝ Արցախի կամավորների միության նախաձեռնությամբ

Օբյեկտիվ վարժանք՝ նվիրված Քաղպաշտպանության միջազգային օրվան

Կրկին դու ես հյուրս, իմ մայրենի՛

Հասկանանք դեռահասին, երբ խորհրդի կարիք ունի

Նվիրումի շարքն ավելացնենք ու պահպանենք մեր սրբասուրբ լեզուն

Հուշ-միջոցառում՝ ազատամարտի նվիրյալ Վլադիմիր Բալայանի ծննդյան 60-ամյակին

Անակնկալ հրաշալի հայուհուն

Նրանք չեն ուզում Սփյուռքի հայերը մոռանան հայերենը


