USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Ուրբաթ, 26 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Օտար ավանդույթ, որ խաթարում է ուսուցիչ-աշակերտ հարաբերությունը
2017-10-31 09:58:00
Տպել Տպել


Հելոուին, որի մասին մի քանի անգամ արձագանքել եմ, քանի որ այն վերջին տարիներին մուտք է գործել նաև մեր դպրոցը, իսկ դպրոցից դուրս այդ օրը մեր դպրոցականները կորցնում են նաև իրենց հոգին: Այն տոնում են հոկտեմբերի 31-ին, ու մանկավարժիս թվում է` մենք այդ օրը կորցնում ենք մեկ տարվա ընթացքում մեր ուսուցանած դաստիարակության պտուղները: Եթե իմանայի` դա միայն քաղցրավենիք խնդրելու սովորույթ է, երբ երեխաները հագնում են կտորից դիմակներ և մի դռնից մյուսը քայլելով, խնդրում հյուրասիրություն, ապա ես երբևէ բացասական հնչողություն չէի տա դրան, որը ցավալի է նաև այն առումով, երբ մեր ազգայինը չլինելով` շատ դյուրին ձևով երեխաների կողմից հաճելիորեն ընդօրինակվում է:
Ես գիտեմ, որ մեզ համար օտար սովորությունը շատ գեղեցիկ ձևով վայելում են այն միջավայրում, ովքեր գիտեն այդ միջոցառման «համն ու հոտը», այն մեզ մոտ խեղաթյուրվում է, ու արդյունքում մենք դրա հանդեպ բացասական վերաբերմունք ենք ցուցաբերում:
Հենց այսօր բազմիցս իմ դուռը բախել են, բացում եմ, դիմակներով երեսները ծածկած երեխաներ են, ինձ տեսնելով՝ փախան: Ու դա կրկնվեց մի քանի անգամ: Եվ ես որոշեցի դուռը չբացել: Բայց նորից ուժեղ թակոցներ, թվում է՝ դիտավորյալ են ուժեղ հարվածում, այնպես, որ տպավորություն է ստեղծվում, թե այդ պահին ուզում են դուռը տեղից պոկել:
Անցած տարի մեկ այլ պատկեր էր: Այդ օրը մեր տան դուռը ծեծեցին: Երեխաների ձայներ լսելով` թոռնիկս իսկույն դուռը բացեց: Սարսափահար հետ քաշվեց, ես էլ մնացի քարացած դռան շեմին: Քսանից ավելի խայտաբղետ գույներով դեմքները անճանաչելիորեն ներկված` դեռահաս երեխաներ են կանգնած մեր առջև... Գուցե ձայներից հասկանայի` ովքեր են, բայց լռված կանգնած են, միայն հայացքներով ցույց են տալիս ձեռքների պարկերը, որ ուտելիք լցնեմ մեջը:
Դա խնդրանք չէր, այլ լուռ պահանջ, որ ի կատար ածվեց իմ կողմից մեր տան բերք ու բարիքով, քաղցրավենիքով: Մոտ կես ժամ հետո շենքի մուտքում ուժեղ ձայներ եմ լսում: Մեկ այլ խումբ է. սրանք որոշել են հինգերորդ հարկից սկսել «բերքահավաքը», բայց վերևի հարկերի անլույս մուտքերում իրար կորցրած` միմյանց հրմշտում են, գոռգոռում...
Ու այսպես մարդկային դեմքները կորցրած մեր երեխաները, գայլերի ոհմակների նման վայնասուն բարձրացնելով, համարյա հարձակվում էին բնակարանատերերի վրա, բայց ոչ թե խնդրում, այլ պահանջում էին ամեն ինչ բերել, միայն թե լցվեր այդ անկուշտ պարկը: Հաջորդ օրը ես դպրոցի տարբեր դասարաններում անհույս հայացքով փնտրում էի նրանց, ուզում էի գոնե գտնել այն հոգիները կորցրած անճանաչելի մարդուկներին, որոնց պարկը լցնելուց հետո գիշերվա կեսին նախատինքով համարյա վռնդել էի թաղամասից:
Դպրոցի պատերի ներսում անմեղության քողով պատված նրանց դեմքերին էի նայում` չհավատալով անգամ, որ այս երեխաներն ընդունակ են նման արարքի: Բայց ամիսներ անց այդ օրվա մասին պիտի խոսեին, որ այդ «տոնական խրախճալից գիշերը» մարդկային գեղեցիկ հոգիները կորցրած անկուշտների նկատմամբ ամենաառատաձեռնն իրենց ուսուցչուհին է եղել:
Նատաշա Պողոսյան

Այս նյութը դիտել են - 11858 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook