USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Ուրբաթ, 29 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Անտարբեր չլինենք, հիշենք նահատակներին
2017-10-26 10:11:00
Տպել Տպել

Հերոսական ճանապարհ անցած նահատակներին հիշենք, որ երկար մարտական ուղի են անցել, ձուլվել այս հողին՝ չմտածելով անգամ, որ ապրողները պարտադրված են իրենց հիշելու: «Պարտադրված» բառն եմ գործածում, բայց պարտադրում են հոգով տկարներին, որ չգիտեն կորստյան գինն ու անմահների անցած այն փշոտ ճանապարհը, որ ուղեծիր է դարձել ապրողներիս համար:
Երբեմն ուզում եմ հարցնել՝ հիշու՞մ եք նրանց, որ չկան մեր կողքին, նրանց, որ մաքառումների երկար ուղի են անցել ու ձուլվել հողին: Հողն էլ տնքում է ցավից, բայց մեր կողքին ապրող մարդիկ երբեմն չեն գիտակցում, որ նահատակների հիշատակը հարգելը ապրողներիս հոգու կանչը պիտի դառնա, մեր խիղճը, որ կարողանանք պարզերես քայլել այս ցավատանջ հողի վրա:
Ու այդ իսկ հիշողության արթնացումով եմ ուզում շարադրել մտքերս դպրոցում կազմակերպված միջոցառման մասին, որտեղ նահատակ ազատամարտիկ Դավիթ Պետրոսյան կար, ծննդյան տարեդարձ, հիշատակ կար, քար լռություն, հանդիսատեսի լուռ հայացք... Նրա ընտանիքի՝ Անժելայի և երեխաների խոր կսկիծը կար այնտեղ, աշակերտների խոսք, որ թախծոտ երգերի ելևէջումներով էին, երբեմն՝ ոգեղեն, երբեմն՝ մեղրածոր, երբեմն՝ կարկաչուն, որ տարան հանդիսատեսին դեպի սահմանները, դեպի խրամատում կանգնած զինվորը, որ հայրենիք է պաշտպանում անգամ իր կյանքի գնով:

Ասմունքող աշակերտների մեջ շփոթված դպրոցական կար, որ մոռացության տվեց տողերը: Միջոցառման ավարտին բեմ բարձրացած ուսուցչուհիս առաջարկեց իր աշակերտին արտասանի Դավիթ Պետրոսյանին նվիրված բանաստեղծությունը: Արցունքոտված աչքերը սրբեց ու բեմահարթակի մեջտեղում շատ ոգևորված արտասանեց՝ շրջապատված իր համադասարանցիներով: Վերջին տողերը արտասվախառն էին, որ հուզեցին անգամ հանդիսատեսին: Հարութ Բաղրյանին բուռն ծափահարություններով ուղեկցեցին, իսկ նա անզոր էր թաքցնելու արցունքները, որ ալեկոծեցին մեզ:
Ես բեմահարթակին հայացքս հառել էի այն բոլոր ուսուցիչներին ու աշակերտներին, ովքեր Դավիթ Պետրոսյանի հիշատակի լուռ ունկնդիրներն էին, բայց հայացքս փնտրում էր նաև նրանց, ովքեր չկային, ու նրանց փոխարեն կարծես դահլիճի այն դատարկ նստատեղերի աղմկոտ ձայնն էի լսում, որ աղաղակում էին նահատակներին հիշելու պատգամի մասին, որ ապրողներս չմոռանանք երբեք այն հողին ձուլված հայորդիներին, երբ նրանք էլ ապրելու ծարավ ունեին իրենց հոգում, բայց հողի գիրկն ընկան:
Ու խոսքս հնչում է բարձրաձայն, որ հիշողության արթնացումը բոլորիս սրբազան պարտքը պիտի դառնա, նոր սերնդի համար՝ հայրենասիրության դաս, ապրողներիս համար՝ արյան կանչ՝ հայրենի հողի ու նրա գրկում անմահացած քաջերի հիշողությամբ, մեր կողքին ապրող նվիրյալների անցած ճանապարհով:
Միջոցառումն ավարտվեց Անժելա Պետրոսյանի՝ ինձ նվիրած ծաղիկներով, որ ամուսնու՝ Դավիթ Պետրոսյանի հիշատակը հարգելու՝ իր որդու դասղեկին ուղղված ակնածանքի արտահայտություն էր: Շնորհակալությունս ուղղված էր բոլորին, որ ուղեկցվեց՝ հուշ-ցերեկույթի մասնակիցների հետ լուսանկարվելով:
Նատաշա Պողոսյան

Այս նյութը դիտել են - 12486 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook