USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 25 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Այստեղ գալու առիթը կար, բայց երազի մեջ էինք տեսնում Մարտակերտը
2017-10-20 13:59:00
Տպել Տպել

Վարդենիսի Վ. Համբարձումյանի անվան մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Նիկողոս Գասպարյանի հետ էի զրուցում, ով օրեր առաջ իր տեղակալ Վարուժ Ավետիսյանի հետ մեր դպրոցում էր: Նրանց մատուցածն անակնկալ էր այնքանով, որ որոշել էին այցի գալ դպրոցի տնօրեն Լիդիա Պետրոսյանին, ով հիվանդանալուց հետո ապաքինվել էր, բայց նախընտրել էին այդ հանդիպումն իրականացնել դպրոցում բոլոր ուսուցիչների մասնակցությամբ, այն էլ՝ իրենց կողմից մեզ հյուրասիրած ճոխ սեղանի շուրջ, ինչպես իրենք ներկայացրին՝ մատաղի տեսքով:
«Երազի մեջ տեսնում էինք Մարտակերտը, այստեղ գալու առիթը Պետրոսյանի հիվանդանալն ու ապաքինվելն էր, որ ցանկացանք առիթն օգտագործել և գալ ձեզ բոլորիդ՝ ուսուցիչներիդ էլ տեսության: Այն էլ մատաղի տեսքով եկանք՝ նշելու դպրոցի տնօրենի ապաքինվելն ու վերադարձը, որոշեցինք իրեն տեսնել մանկավարժական կոլեկտիվում»:
Հնարավոր չէր նման նախաձեռնության համար շնորհակալություն չհայտնել մարդկանց, իսկ նրանց տարիների հեռվից էի ճանաչում, երբ 1998-ին դպրոցի ուսուցչուհուս հայոց լեզվի դասաժամեր տրամադրեցին Մարտակերտի մեր դպրոցում գործող Վարդենիսի մանկավարժական ինստիտուտի մասնաճյուղում, այն դեպքում, երբ այդտեղ դասախոսում էին Հայաստանից հրավիրված բարձրակարգ դասախոսներ:
Իմ զրույցը Գասպարյանի հետ ինստիտուտի գործունեության մասին էր: Այն Վարդենիսում բացվել էր դեռևս 1994 թվականից, իսկ Մարտակերտի մասնաճյուղը գործել էր 1995-2001 թվականներին: Մեր դպրոցի տնօրեն Լիդիա Պետրոսյանը եղել է պետական որակավորման հանձնաժողովի նախագահը, Սուսաննա Պետրոսյանը, ով այդ օրը ներկա էր հանդիպմանը, ինստիտուտի գործավարն էր:
Այդ օրերի հիշողությանս մեջ ամենևին չեմ մոռանում շրջանային կրթության բաժնի նախկին վարիչներից մեկին ուղղված իմ դժգոհությունը, որ Վարդենիսից եկած անծանոթ մարդը, նկատի ունեի Գասպարյանին, ինձ առաջարկեց իրենց բուհում դասավանդելու, սակայն բարձրագույնը գերազանց ավարտելուց հետո՝ խորհրդային տարիներին, շարունակ աղաչում էի, որ ինձ գոնե նվազագույն մի քանի դասաժամ տրամադրվի դպրոցում, բայց միշտ մերժվում էր խնդրանքս, այնինչ դպրոցներում լավագույն մասնագետների կողքին, ծանոթ-բարեկամ հիմունքերով, Շուշիի մանկավարժական ուսումնարանն ավարտածներին էին տեղավորում:
Վարդենիսի մանկավարժական ինստիտուտի գործունեությունն եմ արձանագրում ռեկտոր Գասպարյանի խոսքերով. «2004 թ.-ին ինստիտուտը հավատարմագրվել է, որը տալիս է պետական նմուշի դիպլոմ: Այն չուներ հեռակա բաժին, բայց բացվեց ՀՀ կրթության և գիտության նախարարության համաձայնությամբ, որի նպատակն էր՝ տարածաշրջանի գյուղական դպրոցներում միջին մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչներն ստանային բարձրագույն կրթություն:
Այսօրվա դրությամբ 315 ուսանող ունենք, գործում են երեք տարբեր մասնագիտության բաժիններ՝ մանկավարժություն և մեթոդիկա, հայոց լեզու և գրականություն, պատմություն: Դասախոսական բարձրակարգ կազմ հրավիրվում է Երևանի Աբովյանի անվան մանկավարժական համալսարանից: Պարապմունքներն ընթանում են Վարդենիսում, ունենք սեփական շենք, հանրակացարան, որտեղ տեղավորվում են հրավիրված դասախոսները: Նրանց տրվում է օրապահիկ, ճանապարհածախս: Տասնութ տեղացի դասախոսներ ունենք, հրավիրվում են նաև մոտ երեսուն դասախոս: Ուսանողությունը հիմնականում ոչ թե քաղաքներից, այլ գյուղերից են, որի համար էլ երեք երթուղով ինստիտուտը ավտոբուս է տրամադրում, որ ապահովի նրանց ճանապարհային հարցերը»:

Մեծագույն հարգանքս Գասպարյան մարդու հանդեպ, որ տարիներ առաջ իր հիմնադրած ինստիտուտի Մարտակերտի մասնաճյուղում ինձ դասաժամեր էր տրամադրել և վստահել այդ բուհի ընդունելության քննություններն անցկացնելու, արտահայտեցի՝ վերջերս իմ հրատարակված գրքերը նրան նվիրելով ու լավագույն ցանկություններով: Շնորհակալական խոսքս ուղղված էր մարդկանց, ովքեր արցախցիներին հատուկ հյուրընկալության ավանդույթն այդ օրը վերափոխեցին իրենց հյուրասիրությամբ, բայց մեր օջախում՝ մեր հարազատ դպրոցում, տնօրենի և բոլոր մասնակիցների ջերմ մթնոլորտում:
Նատաշա Պողոսյան

Այս նյութը դիտել են - 12448 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook