USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Ուրբաթ, 26 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Նման ուսուցիչների շնորհիվ առողջ է տրոփում կրթության համակարգի սիրտը
2017-10-16 10:29:00
Տպել Տպել


Եթե ասեն՝ հորինի՛ր հրաշալի մարդու կերպար, ապա հորինելու կարիք չկա, երբ այդ «հորինվածքն» իրական է, իմ կողքին, երբեմն՝ հեռվում, բայց իմ հոգում՝ իր ազնվությամբ, մարդկային գեղեցիկ բնավորության գծերով, ժպտերես ու համեստության մեջ սքողված, որ երբեմն ես ինքս եմ ուզում նրան այդ հեզությունից հանել, երբ մեր շուրջը արտաքուստ համեստությամբ շպարված մարդիկ կան, բայց չգիտեն համեստությունն ինչ է:Ինչու՞ է մարդն ամաչում, երբ ասում ենք՝ հրաշալիք եք Դուք: Բայց ամաչելը հատուկ է մարդկանց, իսկ նրա առավել շատ ամաչելուց ենք զարմանում: Երբ նրան հրավիրում եմ բեմ, այստեղ էլ նա համեստություն է ցուցաբերում, ձգտում խուսափել երևալուց, իսկ երբ բարձրաձայնում եմ մեր նախարարությունում նրա զբաղեցրած մասնագիտական կրթության ու գիտության բաժնի վարիչ լինելու մասին, այդ կերպարն այստեղ էլ երևում է իր համեստության մեջ, բայց նույնպես՝ շրջապատին տեսանելի չլինելու ձգտումով: Ինչու՞ եմ իր անվան-ազգանվան դիմաց նրա գրած այն համեստ համառոտ գրությունը՝ հ.գ.թ.դ, ես փորձում բացել, որ ընթերցողին տեսանելի լինի իմ երեք գրքերի խմբագրի անցած գիտական ճանապարհը, երբ հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ է, բայց համեստորեն ձգտում է տեսանելի չդարձնել այն:
Լինու՞մ է այսպես, երբ վերջին մի քանի տարիների մեր մտերմության արդյունքում ուզում ես անցնել Դու-ի, բայց նորից այն հմայիչ Դու-ն իր տեղը զիջում է Դուք-ին, և հասկանում ես, որ այդ Դուք-ն այնքան սեր, հարգանք ու հմայք ունի իր ներսում, որ չես ուզում նրանից կտրվել, ու նորից այդ ազնիվ ու համեստ կերպարի մեջ տեսանելի է դառնում մի հրաշալի աշխարհ...Եվ հասկանում ես, որ հորինելու կարիք չկա, երբ զգում ես, որ այդ «հորինվածքը» կողքիդ է իսկապես, այն էլ՝ համեստությամբ ու ամաչելու հակումով, մտերմական ու շատ սիրալիր Դուք-ի մեջ ամփոփված:

Շնորհանդեսի օրվա նրա ելույթի խոսքերը դեռ արձագանք են տալիս իմ հոգում, և Լուսինե Ղարախանյանի հանդեպ ունեցած շնորհակալական զգացումով այն հրապարակում եմ սիրով. «Ասում են՝ բոլոր ճանապարհները տանում են դեպի դպրոց: Տարածության ու ժամանակի բոլոր հանգուցակետերում ծագող խնդիրները բեկվում են դպրոցի և ուսուցչի աշխատանքի միջով: Եթե դիվանագիտության ու քաղաքականության մեջ հաղթանակներ են կերտվում, եթե սահմանում կանգնած զինվորը հաղթել է, եթե տնտեսությունը շահեկան վիճակում է, եթե մշակույթը տեսակ է պահպանում, ուրեմն դպրոցի ուսուցիչը հաղթել է:
Ցավոք, այսօր հաղթող և իշխանավոր ուսուցիչներ քիչ ունենք, և հաղթող ու իշխանավոր ուսուցիչների կարիք շատ ունենք, այնպիսիններ, ովքեր ունեն ստրատեգիական մտածողություն, ովքեր ունեն գերակա նպատակ, ովքեր արդարամիտ են, անկողմնակալ են, պատեհապաշտ են...Այս իշխանավոր ուսուցիչներից է Նատաշա Պողոսյանը, ում հետ, իսկապես, երջանկություն է, որ շփվում եմ, նրա նման ուսուցիչների շնորհիվ է, որ մենք հաղթում ենք:

Ժամանակը, դրանից ածանցվող դեպքերն ու իրադարձությունները բեկվում են մանկավարժի մասնագիտության, համոզմունքների ու աշխարհայացքի, նրա գործունեության արդյունքների՝ աշակերտների բոլոր ստեղծագործությունների միջով և դառնում մանկավարժի օրագիր:
Մարտակերտի Վլ. Բալայանի անվան միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի, ԼՂՀ վաստակավոր մանկավարժ Նատաշա Պողոսյանը վաղուց հասցրել է նվաճել Արցախի, ինչու չէ, նաև հայկական ուսուցչական հանրույթի սերն ու հարգանքը: Ես ուզում եմ խոսել ոչ թե խմբագրի, այլ կրթության համակարգի լիազոր մարմնի աշխատողի բերանով: Շարադրությունների ու ստեղծագործական աշխատանքերի մրցույթներում ու առարկայական օլիմպիադաներում հաղթող աշակերտների միջոցով եմ դեռևս նրան ճանաչել՝ հեռվից, տարածության վրա, ու համոզվել, որ գործ ունենք իշխանավոր ուսուցչի կերպարի հետ, չափանմուշային մարդու, ով մինչև ողն ու ծուծը նվիրված է համակարգին:
Երջանիկ եմ, որ ճանաչել ու շփվում եմ Նատաշա Պողոսյանի հետ, ումից մեծ եռանդ, ոգևորություն եմ ստանում: Սիրելի՛ Պողոսյան, Ձեզ նման ուսուցիչների շնորհիվ առողջ է տրոփում կրթության համակարգի սիրտը: Առողջություն Ձեզ ու երկար տարիների կյանք, ինչից կշահենք բոլորս՝ Արցախի դպրոցը, կրթության համակարգը, ուսուցչությունը, աշակերտությունը, հասարակությունն ու մեր երկիրը: Սիրով կսպասենք Ձեր մանկավարժական տարեգրության հերթական նյութերին: Համոզված ենք, որ «Մանկավարժի օրագրի» հերթական հատորները կշարունակեն հաճելիորեն զարմացնել մեզ Ձեր մտքի ու երևակայության փայլատակումներով»:

Նատաշա Պողոսյան

Այս նյութը դիտել են - 14105 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook