USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 28 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Շնորհանդես...Գրքերի օծում գինով և իմ աշակերտների խոսքով
2017-10-01 11:16:00
Տպել Տպել

Սովորաբար ասում են՝ նոր ծնված գիրքը պետք է օծել գինով: Դա մի փոքրիկ արարողություն էր, որ ուսուցչուհուս գրքերի շնորհանդեսին իրականացվեց գիտության երևելիների՝ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսորների՝ Արցախի գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանի և Արցախի պետական համալսարանի, նաև ուսանողական տարիների իմ դասախոս Սոկրատ Խանյանի կողմից:
Շնորհանդեսի բացման իմ խոսքից հետո բեմահարթակը հանձնվեց աշակերտներին: Իմ դասղեկական 8-րդ ա դասարանի աշակերտների հայրենասիրական երգերը, ապրիլյան պատերազմական օրերի նրանց սարսափելի ապրումները, որ հիշողություն էին դարձել ու կոփել նրանց այս հողին, եկան ազդարարելու, որ այս դեռահասներն իզուր չեն իրենց մտորումներով դարձել իմ գրքերի իրական կերպարները: Անի Մկրտչյանի ասմունքն ընկածների հիշատակին էր, բայց շարժական նկարները, որ ցուցադրվում էին միջոցառման մասնակիցներին տեսանելի, երբեմն արտասվելու առիթ էին տալիս հանդիսատեսին, իսկ այնտեղ վշտամորմոք ծնողներ կային՝ Լևոն և Էլմիրա Ադյանները, հայացքները հառած իրենց զավակների՝ Մհերի ու Զորայրի նկարներին, որտեղ կսկիծ կար, անսահման մեծ ցավ:
Հիացմունքի էր արժանի Մերի Հովհաննիսյանի ասմունքը, որ գերեց շատերին: Այս փոքրիկ երկծամ ութերորդցին զարմացրեց շատերին իր ասմունքով: Ծավալուն խոսք էր այն, որ ոգեղեն զգացողությամբ, հնչերանգային նուրբ շեշտադրությամբ արտասանեց նա՝ արժանանալով բուռն ծափահարությունների: Որքան զգայացունց էր Գերտրուդա Բեգլարյանի խոսքը՝ որպես ապրիլյան պատերազմի փոքրիկ ականատեսի, նույնքան գերող էր նրա հմայիչ ձայնը, որ երգեց ու իր հետ տարավ իր համադասարանցիներին, ովքեր նրան ոգի առած ձայնակցում էին:
12-րդ դասարանից Լուսինե Հակոբյանի խոսքն ուղղված էր Լևոն Ադյան արձակագրին, նրա տիկնոջը՝ Էլմիրա Ադյանին, և բանաստեղծուհի Նելլի Ավակովային: Գրողի մասին անցած օրերի հիշողություններով իրենց սրտի խոսքն ասացին նաև իններորդցիներ Կարինե Պետրոսյանն ու Մերի Հակոբջանյանը: Ուսուցչուհուս ուղղված՝ առանձին-առանձին երախտիքի խոսք հնչեցրին 12-րդ դասարանից Սեդա Գրիգորյանն ու Քրիստինե Մարդոյանը, 8-րդ ա դասարանից Էլինա Սարգսյանը, Մերի Հովհանիսյանն ու Նարեկ Բաղրյանը: Առանձնակի ուշադրության արժանացավ 11-րդ գ դասարանի աշակերտուհի Տաթևիկ Ղահրամանյանի՝ մանկավարժիս ուղղված մեծարանքի խոսքը, աշակերտուհի, ում դեռ այս նոր ուսումնականից էի դասավանդում, բայց դարձել էի նրա համար ուսուցչուհու իդեալ կերպար:
Զինվորական արտահագուստով աղջիկների «Մարտակերտ» պարը հիացրեց ներկաներին: Ոգի կար այնտեղ, հստակ շարժումներ, իսկ ուսուցչուհուս խոսքում պարուսույց Նաիրի Ազատյանի մասին գնահատանք կար, ում դասավանդել էի դեռևս 5-րդ դասարանում, իսկ ամիսներ առաջ արձանագրել այդ պարով հանրապետական փառատոնի անվանակարգում նրա հաղթանակը:

Դպրոցականներին ուղղված շնորհակալական խոսքս անկեղծ էր, սրտաբաց: Իմ գրքերի իրական կերպարներն էին նրանք, որ իրենց երգերով, սրտի խոսքով, ասմունքով ու պարով գոհացրին ներկաներին: Բեմահարթակում առերեսված էին ուսուցիչն ու նրա դասավանդելիք դասարանների աշակերտները, չնայած ոչ բոլորը տեսանելի եղան, բայց դա նաև անկեղծության ժամ էր՝ ի տես հանդիսատեսի, որ պիտի ավարտվեր ութերորդցիների ներողություն հայցող խոսքով և իրենց ուսուցչուհուն նվիրած ծաղիկներով:
Բեմահարթակն ազատված էր, շնորհանդեսի մասնակիցների բուռն ծափահարություններով ավարտվեց առաջին մասը, որ բեմը հանձնվի արվեստի մարդկանց՝ այն գրողական աշխարհին, ովքեր իրենց խոսքը պետք է ասեին իմ նոր ծնված գրքերի մասին:
Նատաշա Պողոսյան
/Շարունակելի/

Այս նյութը դիտել են - 14550 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook