USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Ուրբաթ, 19 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Սիրում ենք ուսուցչուհու Ձեր անթերի կերպարը
2017-09-21 11:10:00
Տպել Տպել

11-րդ գ դասարանում այս ուսումնականից սկսեցի դասավանդել: Տպավորությունս բարձր է ոչ այնքան աշակերտների սովորելուց, որքան նրանց ուշադիր հայացքներից, որ կլանում են իմ ամեն մի խոսքը: Դասանյութը պատմելու պատրաստակամություն հայտնած աշակերտուհուն՝ Տաթևիկ Ղահրամանյանին, հիացմունքով լսեցի, ամենաբարձր գերազանց «10» գնահատականը, որ նշանակեցի, զարմանալի էր թե՛ դասանյութը պատմողի և թե՛ մնացած աշակերտների համար: Րոպեներ հետո նա ցանկություն հայտնեց կարդալու տետրի թերթերի վրա ինչ-որ շարադրանք, որ գրել էր տանը: Ես չէի կարողանում ընդհատել նրան, բայց նաև չկարողացա թաքցնել հուզմունքս, որ պարուրել էին հոգիս նրա անկեղծ խոսքերը:
«Ես այսօր, հակառակ իմ սովորության, ուզում եմ խոսել ոչ թե իմ մասին, այլ տիկին Պողոսյանի, ով մեզ նույնպես դասավանդում է և գրքերի հեղինակ է: Երբ ամեն անգամ իր խոսուն հայացքով մտնում է դասարան, անկախ ինձանից՝ սիրտս լցվում է բերկրանքով, ու ամեն մի ժամը հեքիաթ է թվում ինձ, չավարտվող հեքիաթ: Մի անկեղծ, անբացատրելի սիրով նա կապված է բոլորիս հետ, նա չի տարբերակում լավ թե վատ սովորողներին, նա առ աշակերտները տածում է մի անկեղծ սեր, որտեղ չկա երկմտանք, չկա տարակուսանք, այլ կա լոկ սրտաբուխ սեր: Իր անկեղծությամբ նա նույն անկեղծությունն էլ տարածում է մեզ վրա և համարձակություն է սերմանում մեր մեջ ազատ ու անկաշկանդ արտահայտվելու համար:
Ես կարծում եմ՝ նա հասկանում է բնության լեզուն, գիտի զգալ ամեն մի արտասովոր երևույթ, նաև կարողանում է թափանցել աշակերտի ներաշխարհը: Նրա ուշադրությունից ոչինչ չի վրիպում, ոչի՛նչ, անգամ ամենասովորական երևույթների մեջ նա կարողանում է նշմարել արտասովոր գծեր: Այո՛, ես կասեի՝ նա ընկալում է աշխարհն այլ տեսանկյունից, ընկալում է այնպես, ինչպես կընկալեն միայն բնության լեզուն հասկացողները: Կարծես միայն նրան է տրված հազարավոր խճճված ճանապարհների միջից գտնել աշակերտի հոգին տանող ճանապարհը:
Թափանցելով մեր հոգու հորձանուտները՝ նա փորձում է գտնել այն տարաբնույթ հարցերի պատասխանները, որոնց մասին նույնիսկ չգիտենք մենք: Անգամ կզարմանաք՝ իմանալով, որ ինձ չդասավանդելով հանդերձ՝ ես էլ հայտնվել եմ նրա կերպարների շարքում, և ի՞նչը կարող է ավելի մեծ երջանկություն բերել աշակերտին, քան ուսուցչի կողմից ուշադրության արժանանալը, քան ջերմ ու անքակտելի սիրով պարուրված լինելը:
Երբեմն ինձ թվում է, թե նա մեզ ավելի լավ է հասկանում, քան մենք, և երևի հենց դա է պատճառը, որ միշտ արդարացումներ է գտնում մեր սխալների համար: Գեղեցիկ ու լուսավոր սերունդ տեսնելու ակնկալիքով նա իր ամբողջ ջերմությունն ու լույսը տարածում է ամենուր՝ անգամ առանց տարակուսելու, որ կգտնվեն այնպիսինները, ովքեր կարող են չգնահատել, քանի որ նա անգամ չարությամբ ու դառնությամբ լեցուն օվկիանոսի մեջ կարող է գտնել բարության ու սփոփանքի կաթիլներ:
«Ես ձեզ սիրում եմ»,-սա մի սրտաբուխ խոստովանություն էր, որ անկեղծորեն հնչեցրել է նա օրեր առաջ: Մենք էլ Ձեզ ենք սիրում, տիկի՛ն Պողոսյան, սիրում ենք Ձեզ և ուսուցչուհու Ձեր անթերի կերպարը: Միշտ ասում եք, որ իդեալներ չկան, որ ոչ ոք իդեալ չէ, բայց Դուք իդեալ եք ինձ համար, և ես անթաքույց խոստովանում եմ դա»:
Ես կարկամել էի, առավելապես նրա վերջին խոսքերը հուզել էին ինձ, ինչպե՞ս կարող էի անթերի լինել....Շնորհակալական խոսքեր էի մրմնջում ու անհամբեր սպասում զանգի ձայնին, որ աչքերիս արտացոլանքի այն մշուշե քողն այս դեռահասները չնկատեին:
Նատաշա Պողոսյան

 

Այս նյութը դիտել են - 14232 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook