USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 28 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Ուսուցչուհի, ում գուցե տարիների հեռվից ավելի գնահատենք
2017-09-19 19:40:00
Տպել Տպել

«Ուսուցչուհի, ում գուցե տարիների հեռվից ավելի գնահատենք»,- նորից եմ ընթերցում տողը... Սա անակնկալ էր, մեծագույն ճշմարտություն, որ մատուցեց ինձ 12-րդ դասարանում սովորող իմ աշակերտուհին՝ Սեդա Գրիգորյանը: Այս սիրուն, համեստ ու խելոք արցախադստեր մոտ միշտ էլ լսել եմ ճշմարտության ճիչը, որ երբեմն բարձրակոչ աղաղակի է վերածվել՝ որպես դեռահասի խոսք՝ ուղղված աշխարհին: Դա սահմանին մոտիկ ապրող մարդու կոչ էր, երբեմն հույզերի շղթա, որ թղթին հանձնած տողերը նա երբեմն մեկնել է ինձ, որ իր ուսուցչուհին մասնակիցը դառնա իր և նրա սերնդակիցների հոգու ընդվզումներին, և դրանք արժանվույն տեղ են գտել «Մանկավարժի օրագրում»:
Չասված խոսքեր կան այս օրերին, որ երբեմն չեմ կարողանում բարձրաձայնել, բայց պատահում է, որ լավագույն որակումների ու ազնիվ արարումների կողքին թևածում են նաև անտարբերությունն ու խեթ հայացքները: Թվում էր՝ պիտի թևաթափ լինեի, բայց տարիների տառապալից ու ոգևին ապրած օրերից հետո զգում եմ, որ հիասթափությունն ինձ համար չէ: Ու կարծես իմ հոգու ալեվետումներին էր ընդառաջել աշակերտուհիս, ում տողերում գտնում եմ ինձ՝ մանկավարժիս:
«Որոնող, անհանգիստ, անարդարությունը մերժող, լավն ու լուսավորը գնահատող, բազմաթիվ դժվարություններ հաղթահարած իմ ուսուցչուհին, իր պրպտող տեսակին հարիր, մի մեծածավալ գործ է կատարել: Այսօր երևի ամենադժվարն իմ սերնդակիցներին գիրք կարդալ սովորեցնելն է: Գրավիչ ու հասանելի համացանցն իր բազմաբնույթ տեղեկատվությամբ կլանել է մեզ ու մեր ժամանակը: Նա կարողացավ մեզ կարդալ, մտածել, վերլուծել սովորեցնել: Նրա պահանջկոտությունը, հետաքրքրություն առաջացնելու կարողությունը մեզ մտածող ու ստեղծագործող անհատներ դարձրին:
Յուրաքանչյուր հայ, առավել ևս՝ արցախցի, պետք է կարողանա դասեր քաղել պատմությունից և վերլուծություն անել: Պիտի կարողանա սիրել ու գնահատել իր երկիրն ու հողը: Պիտի կարողանա արժևորել ընկերոջը, մերձավորին, հայրենակցին ու դրացուն: Պիտի կարողանա գնահատել ամեն խաղաղ բացվող առավոտը ու միաժամանակ ձգտի կատարելության: Հենց այսպիսին է մեր ուսուցչուհին, ում գուցե տարիների հեռվից ավելի գնահատենք:
Շնորհակալություն Ձեզ, տիկի՛ն Պողոսյան, այն ամենի համար, ինչ տվել եք մեզ, մտածելու այն կերպի համար, որ կյանք ենք տանելու... Նրա համար, որ այսօր նաև՝ երևի անսխալ ու անկաշկանդ, կարողանում եմ շարադրել մտքերս»:
Իմ սիրելի՛ աշակերտուհի Սեդա Գրիգորյան, տողերդ հուզել են ինձ, նորից բարձրաձայնեցիր դու մի մեծագույն ճշմարտություն: Մեր շրջապատում երբեմն լավը չտեսնելու միտումը տեսանելի է դառնում մեզ, բայց դու ուսուցչուհուդ ուղղված գնահատանքի խոսքերով ինձ լսելի դարձրիր իմ ներկան, նաև տեսանելի դարձրիր այն գալիքը, որտեղ իմ լինելությունն է կասկածի տակ, բայց համոզված եմ, որ թումանյանական լավ գործի անմահության գաղափարով դու և քո հասակակիցները կշարունակեք առաջնորդվել և ձեր հնչեցրած անունների մեջ կլինի նաև ուսուցչուհուդ անունը:
Նատաշա Պողոսյան

Այս նյութը դիտել են - 15458 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook