USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Ուրբաթ, 26 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Իմ առաջին դասաժամը տասնմեկերորդցիների հետ
2017-09-04 21:26:00
Տպել Տպել

Ամեն անգամ նոր ուսումնական տարին նոր զգացողություն է բերում, որ ծնվում է նոր դասարաններ մտնելիս, նոր ծանոթությունների, նոր ապրումների թրթիռներով, ու մտորում ես, թե ինչպես կընդունվես այդ դեռահասների կողմից՝ մի նոր դասարան մտնելով: Անհամբեր սպասում էի այդ դասաժամին, դասամիջոցի այն մի քանի րոպեները կարծես շատ դանդաղ էին անցնում, անգամ օրվա հերթապահ ուսուցչին չեմ սպասում, հնչեցնում եմ զանգը ու հաստատուն քայլերով բարձրանում երրորդ հարկ: Մտորումներս անցած ուստարվա հետ են, երբ դասամիջոցներին աղմկելու համար երբեմն նրանց դիտողություն էի անում, նույնիսկ նրանցից մի քանիսի մտապատկերը հիշում եմ:
11-րդ ա դասարանում եմ, աշակերտները հոտնկայս ողջունում են ինձ: Դասղեկ Ռուզաննա Հարությունյանն է այդտեղ, բայց նաև ինձ հառած բազմաթիվ հայացքներ կան: Այդ դասարանում իմ առաջին դասն ամենևին չի խանգարվում, երբ դասաժամի մուտքն սկսվում է աշակերտներից մեկի ծննդյան օրվա շնորհավորանքով: Թվում է՝ կարիք չկար ինձ ներկայացնելու, երբ դպրոցում բոլոր ուսուցիչներս էլ տեսանելի ենք, բայց ես ինքս էլ ցանկություն չունեցա առանձին-առանձին ծանոթանալու նրանց հետ, երբ ուշադիր հայացքների շղարշում սպասելիք տեսա, որ անհագուրդ ցանկությամբ սպասում էին իմ խոսքին:
Ասելիքս շատ էր, չգիտեի որտեղից սկսել, բայց զգացի, որ այդ մտերմական միջավայրում զրուցում եմ նրանց հետ, ու իմ անկեղծությունը դուրեկան է նրանց: Ու այդ դուրալի դասաժամն անցավ նրանց մեղմ ապրումների տակ, որ քարացած ինձ լսում էին, երբ նրանց էի պարզել իմ կերպարը ուսուցչուհու, որ ազատ է իր մանկավարժության մեջ ու ցանկանում է այս դեռահասներին էլ մի նոր ազատության մեջ տեսնել: Չհոգնեցին նրանք այդ սահուն անցած դասաժամի րոպեների ընթացքում, երբ ուսուցչի ու աշակերտների միջև մի գեղեցիկ մտերմական հարաբերություն էր ի ցույց դրվել:
Հաջորդ դասաժամին 11-րդ գ դասարանում եմ, առաջին անգամ եմ մտնում այդ դասարան: Դասղեկ Անահիտ Ներսիսյանը հասցրել էր տեղեկացնել ինձ, որ այդ աշակերտներն անհամբեր սպասում են ինձ, նաև իմացա, որ անակնկալ կա նրանց կողմից, որ գոհունակության արտահայտություն պիտի դառնար այդ դասարան մտնող ուսուցչուհուս համար:
Չեմ հասցնում նրանց հետ ծանոթանալ, երբ երգելու շնորհքով օժտված այն առաջին նստարանին նստած աշակերտի՝ երգի խրոխտ ձայնով սկսվեց իմ դասի մուտքը: Լսողություն էինք դարձել բոլորս, երբ պատերազմ գնացող զինվորի հետ էինք, ու մտովի երգի հնչյունները մեզ տարան հայրենյաց սահմանները: Հիշողությանս մեջ այն անցած օրերն էին, երբ մեզ հասնող կրակոցների արձագանքների տակ մեկ ուրիշ դասարանում աշակերտուհու ծննդյան օրվա շնորհավորանք կար և արտասվախառն աչքերով նրա կողմից մեկ ուրիշ երգի կատարում:
Այստեղ էլ մտերմական էր իմ զրույցը. հիացական զգացողություն կար ու անցած օրերի հիշողության պատառիկներ...Անկեղծության դասաժամ էր, որ ամրագրեց մի նոր հարաբերություն, որտեղ ուսուցչի ու աշակերտների միջև փոխադարձ հասկացվածություն կար, լռության մեջ թևածող անսքող ջերմություն:
Նատաշա Պողոսյան

Այս նյութը դիտել են - 15982 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook