USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Չորեքշաբթի, 24 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Մեր դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցչուհին
2017-06-22 13:50:00
Տպել Տպել

Մարտակերտի Վլ. Բալայանի անվան միջնակարգ դպրոցի շրջանավարտ Մելինե Մամունցը մոտ մեկ տասնյակ տարի է, ինչ բարձրագույնն ավարտելուց հետո նույն դպրոցում դասավանդում է «ֆիզկուլտուրա» առարկան: Ֆիզիկական դաստիարակության լավագույն որակ է ապահովել այս տարիներին՝ մարմնակրթության ուսուցման իր յուրահատուկ մոտեցմամբ, որն ուղեկցվել է բազմաթիվ հաջողություններով:
Դպրոցի անմխիթար վիճակը, առավելապես մարզադահլիճը, որ ձմռան սառնամանիքին հնարավոր չի լինում մտնել, թվում է՝ այդ օրերին պետք է կանգնեցներ նրա դասագործընթացը, բայց ինչպես ինքն է ասում. «Հաղթահարում ենք՝ ելնելով մեր աշխատանքի նկատմամբ ունեցած պատասխանատվությունից: Ոչ բարվոք պայմանները խանգարում են մեզ, որոշ մարզաձևերի հնարավոր չի լինում ուշադրություն դարձնել, բայց հուսով եմ՝ ժամանակի ընթացքում կվերանորոգվի այն, և ընթացք կտանք մեր բացթողումներին»:
Միշտ էլ բոլորիս համար տեսանելի է եղել, որ նրա սաները փայլել են տարբեր մրցույթներում: Դրա վառ վկայությունն այն բոլոր գավաթներն ու պատվոգրերն են, որ ձեռք են բերվել նրա նվիրական աշխատանքի արդյունքում: Ու մեր զրույցի ժամանակ պատմում է նա այն ձեռքբերումների մասին, որ դպրոցի թիմն ունեցել է այս տարիների ընթացքում: Հպարտություն կա նրա խոսքում և մասնագիտության հանդեպ անկեղծ սեր, երբ ուշադիր լսում եմ իր գործին նվիրված ուսուցչուհուն:
«Մեր առաջին հաղթանակը տարիներ առաջ մարմնամարզությունից էր /թեթև ատլետիկա/, հանրապետությունում մի քանի անգամ առաջնակարգ տեղեր զբաղեցրինք: Դպրոցի թիմը Հայաստանում կայացած Ազգային ժողովի գավաթի խաղարկությունում գրավեց առաջին տեղը, հետո թիմի անդամները և ուսուցչուհիս ԼՂՀ Ազգային ժողովի նախագահի կողմից արժանացանք դրամական պարգևի: Դեռևս 2015 թ-ին իմ նախաձեռնությամբ կազմակերպվեց հին ավանդական խաղերի մրցույթ՝ «Հին ու նոր Մարտակերտ» խորագրի տակ, որտեղ հիմնականում մեծահասակներ էին խաղում: Մասնակիցները ներկայացան մեր պապերից եկած մի շարք հին խաղերով՝ լախտի, քաշոցի, յոթքարանի, աթոռակռիվ...
Տարիներ առաջ հանդբոլից ունեցել ենք լավագույն խաղացող՝ Վալերիկ Պողոսյանը, ով Հայաստանի թիմում մասնակցել է Ֆրանսիայում կայացած մրցումներին և արժանացել «Լավագույն դարպասապահ» պատվոգրին: Վերջերս վոլեյբոլի հանրապետական մրցույթի ժամանակ մրցավարների կողմից խաղացողների մեջ ուշադրության արժանացավ մեր թիմի խաղացողներից տարիքով ամենափոքրը՝ 6-րդ դասարանի աշակերտուհի Նաիրա Նասիբյանը, ով ընդգրկվեց հանրապետական թիմում: Շրջանի ղեկավարության կողմից ես էլ պարգևատրվել եմ դիպլոմով՝ որպես ֆիզկուլտուրայի լավագույն ուսուցչուհի»:
Իմ հարցին, թե ինչ առաջարկներ ունի, որոնց մասին կարող է բարձրաձայնել, նա անվարան ասաց, որ պետք է սպորտի հանդեպ սեր ներարկել սերնդի մւտ, բայց դպրոցի աշխատանքը միակողմանի կլինի, եթե ամուր համագործակցություն չլինի մարզադպրոցի հետ, միայն այդ դեպքում նորանոր հաջողություններ կարձանագրվեն:

Նատաշա Պողոսյան

Այս նյութը դիտել են - 35601 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook