USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Երեքշաբթի, 16 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Մինչ այս պահը H1N1 տեսակի գրիպից մահվան 18 դեպք է գրանցվել
2016-01-20 12:32:00
Տպել Տպել

Մինչ այս պահը H1N1 տեսակի գրիպից մահվան 18 դեպք է գրանցվել: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Նախարարը հավելեց, թե այս պահին կտրուկ բարելավվում է նկատվում, հիվանդների մոտ 99 տոկոսն ապաքինված է, առանց որևէ առողջական խնդրի դուրս են գրվում հիվանդանոցներից:

Պոլիկլինիկական ցանցում այցելությունների բարելավվում է նկատվում: Ինչ վերաբերում է դպրոցներում արձակուրդները երկարացնելուն, նախարարն ասաց, թե հարցը դեռևս քննարկվում է: Նախարարն ասաց, որ այս պահին արհեստական շնչառական ապարատին է միացված թոքաբորբով 7 հիվանդ: «124 հղիներից այս պահին 94-ն են մնացել հսկողության ներքո, սուր շնչառական վարակներով 1230 դեպքերից՝ այս պահին 982-ը, երեխաների թիվը նվազել է շուրջ 170-ով:

Կա կտրուկ նվազում, մարդիկ առանց որևէ առողջական խնդրի դուրս են գրվում: Նվազել են նաև շտապօգնության կանչերի թիվը, հատկապես պայմանավորված սուր շնչառական հիվանդացությամբ: Կարծում եմ, որ այդ բարելավումը կարող ենք համարել որպես օրինաչափություն»,-հավելեց նա։

Արմեն Մուրադյանը նշեց, որ յուրաքանչյուր տարի թոքաբորբով հիվանդացություն լինում է, այն պայմանավորված է գրիպի առանձին տեսակներով. «Ունենում ենք ծանր թոքաբորբեր, նրանցից որոշ մասը վերակենդանացման բաժիններում են կարողանում բուժում ստանալ: Կան դեպքեր նաև, որ թոքաբորբից մահանում են»: Հիշեցնենք, որ հունվարի 18-ի դրությամբ գրանցվել էր H1N1 վարակից մահացության 16-րդ դեպքը։

Այս նյութը դիտել են - 1608 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook