USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 28 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Խորոված սոխի 6 ամենաօգտակար հատկությունները
2016-10-27 19:58:00
Տպել Տպել


Այն, որ սոխը ունի  հզոր հակաբակտերիալ ազդեցություն, գիտեն բոլորը: Թարմ սոխի հյութի ու մեղրի օգնությամբ հնարավոր է բուժել բրոնխիտն ու թոքաբորբը, ինչպես նաև ազատվել հազի նոպաներից: Քերած սոխով կոմպրեսները օգնում են ականջի ցավերի դեպքում, անգամ կարող են իջեցնել մարմնի ջերմությունը, եթե նրանք դնել ոտքերի վրա:

Սակայն շատ քչերը գիտեն, որ օգտակար է ոչ միայն թարմ, այլ նաև խորոված սոխը: Ջերմային մշակման ժամանակ այն չի կորցնում իր օգտակար հատկությունները:
Խորոված սոխ
1. Խորոված  սոխը օգնում է բուժել խոցերն ու երկար չապաքինող վերքերը: Խորովեք սոխը կեղևով ու  դրեք այն ախտահարված հատվածների վրա այնքան, մինչև որ նկատելի լինի  վիճակի բարելավում:

2. Խորոված սոխը կարող եք օգտագործել մկնոռի (չիբանների) բուժման համար: Օրական 20 րոպե տաք սոխով կոպրեսը պահեք վնասված հատվածի վրա և շատ շուտով չիբանը կանհետանա:

3. Խորոված սոխի միջոցով հնարավոր է անգամ բուժել թութքը:Սոխով կոմպրեսը պանունակում է ախտահանող հատկություններ և օգնում է մաշկի հյուսվածքներին արագ վերականգնվել:

4. Խորոված սոխը խորհուրդ է տրվում հաճախակի օգտագործել սննդի մեջ բոլոր նրանց, ում մոտ նկատվում է արյան մակարդելիության հետ կապված խնդիրներ: Ինֆարկտից կամ ինսուլտից հետո խորհուրդ է տրվում ամեն օր օգտագործել խորոված սոխ:
5. Այն խորհուրդ է տրվում ամեն օր օգտագործել նաև նրանց, ովքեր տառապում են շաքարային դիաբետով, կամ արյան մեջ շաքարի մակարդակի կտրուկ տատանումնեով: Խորոված սոխի մեջ առկա ծծումբն ու երկաթը օգնում են կարգավորել արյան մեջ գլյուկոզայի մակարդակը ու օգնում են ենթաստամոքսային գեղձին ու լյարդին նորմալ աշխատել:
6. Խորոված սոխի օգտագործման դեպքում բարելավվում է հիպերտոնիայով  ու  աթերոսկլերոզով հիվանդների վիճակը: Սոխը օգնում է անոթներին մաքրվել՝ ազատվելով խոլեստերինային  կուտակումներից, և կանխում է արյան ճնշման կտրուկ տատանումները:
Խորովելու արդյունքում, ինչպես նշեցինք, սոխը չի կորցնում իր օգտակարությունը, նրանից միայն «անհետանում» են եթերայուղերը, որոնք թարմ սոխին հաղորդում են յուրօրինակ համ ու հոտ: Խորովելու համար ցանկալի է ընտրել միջին չափսի սոխ:

med.tert.am

Այս նյութը դիտել են - 120743 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook