USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Ուրբաթ, 26 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Մտերմիկ զրույց ուստարվա ավարտին
2017-05-24 10:07:00
Տպել Տպել

Ինչպես մնացած կրթօջախներում, մեզ մոտ էլ` Մարտակերտում, ուսումնական տարվա վերջին օրերն են` կիսամյակային և տարեկան գնահատականների ամփոփում, «Վերջին զանգի» նախապատրաստություն: Յուրաքանչյուր դասարանում տարբեր է աշակերտների ընդհանուր տրամադրվածությունը, միջին օղակում անհանգստություն կա գնահատականների, տարեվերջի կազմակերպվելիք էքսկուրսիայի շուրջը` հակառակ բարձր դասարանցիների:
Այստեղ այլ է պատկերը: 11-րդ դասարանում ամենաթույլ սովորող աշակերտը ինչու՞ է համոզված, որ ինքը մինչև մի քանի տարի կհարստանա, կունենա բարձրագույն կրթության դիպլոմ, ապահովված կլինի մեքենայով, և հիշեցնում է, որ ոտքով քայլող իր նախկին ուսուցչուհուն անպայման իր մեքենայով տուն կհասցնի: Բայց դա քիչ է դեռ, կունենա ամենաշքեղ տունը, կօգնի իր ուսուցչուհուն` դպրոցականների մասին գրած գիրքը հրատարակելու:
Ժամանակնե՞րն են փոխվել, թե՞ մենք, որ չենք հարմարվում նոր սերնդի մեծամիտ կեցվածքին, բայց չէ՞ որ ճշմարտություն կա նրա խոսքերում, և մեր առջև նստած ամենաթույլ կարողությունների տեր աշակերտներն են հետագայում ավելի նորմալ ու բարեկեցիկ կյանք ստեղծում, և օրինակները բազմաթիվ են, ու նրանք էլ անուններով են խոսում:
Այն մյուսը օրեր է հաշվում ավարտի դպրոցը, որ մեկնի զինվորական ծառայության, բայց ամենևին նպատակ չունի հետո ընտանիք ստեղծելու...Մտավախությու՞ն ունի այդ նոր կյանքի հանդեպ, թե՞ իր ազատությունից զրկվելու վտանգ է տեսնում, ում ցանկանում եմ հակադարձել: Իսկ ոմանց համար հոգնեցուցիչ է դարձել 12-ամյա կրթությունը, նորի ձգտում կա, ուսանողական կյանքի մեծ ցանկություն:
Որոշ դպրոցականների մոտ անհանգիստ ապրումներ կան` պետական քննությունների հետ կապված, վերջին օրերի անսովոր զգացողություն, նոր կյանքի շեմին հուզական տրամադրություն կա, անցած օրերի հանդեպ երազելի հիշողության արթնացում:
Մեր մտերմիկ զրույցում ես էլ երբեմն երևում եմ իմ դպրոցական և ուսանողական տարիներին, նրանց հետ տեղի ունեցած զրույցը ինձ տանում է երբեմն այն օրերը, որ ամեն ուստարվա ավարտին մի նոր հիշողություն է դառնում, մի նոր կարոտ անցած երիտասարդական տարիների հանդեպ:
Դպրոցից վերադառնում եմ տուն, ձեռքիս վարդերի փունջ է, որ ինձ են նվիրել 12-րդ դասարանում: Կեսճանապարհին հանկարծակի կողքիս արգելակած մեքենայի ղեկին իմ նախկին աշակերտներից է...Այս անգամ ես մտքերով նրանց հետ եմ` անցած տարիների մեր շրջանավարտների, իսկ հայացքս վարդերի շիկացած այտերին է: Թոռնիկս ինձ հետ է. մեքենայից իջնում ենք, նա զարմացած ինձ է նայում. «Տատի՛, այդ ո՞վ էր, որքա~ն բարի է...»: Խանութից խանութ եմ մտնում` վարդերի մի փունջ ձեռքիս, մտքերով ես նրա հետ եմ, ով այնքան բարի է...

Նատաշա Պողոսյան

Այս նյութը դիտել են - 33235 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook