USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Շաբաթ, 20 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Վլադիմիր Գասպարյանի շնորհավորական բոց ուղերձը ....
2017-03-08 21:50:00
Տպել Տպել

Աշխարհում ու, մասնավորապես, Հայաստանում, մի գեղեցիկ ավանդույթ կա: Պետական այրերն ու պետության կյանքում կարևոր դերակատարում ունեցող մարդիկ այս կամ այն տոնի առթիվ հաճախ հանդես են գալիս շնորհավորական ուղերձներով:
Մարտի 8-ն այս առումով ևս բացառություն չէ:
Սովորաբար, Կանանց միջազգային օրվա առթիվ հայրենի պաշտոնյաների կողմից հնչող շնորհավորական ուղերձները դրական լիցքերով են հագեցած լինում:

Որպես կանոն շնորհավորական ուղերձները կազմվում են այնպես, որպեսզի տեքստում կոնկրետ ասելիք ու ուղերձ պարունակվի, որպեսզի, ուղերձի հասցեատերերին լսելի ու հասկանալի լինի այն, թե հատկապես որն է շնորհավորանքի բուն ասելիքն ու նպատակը:
Պարզվում է` ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, փորձելով հետ չմնալ համընդհանուր տենդենցերից, ևս մի շնորհավորական ուղերձ է հղել Կանանց` Մարտի 8-ի կապակցությամբ:
Խնդիրն այն է, սակայն,որ երբ ընթերցում ես այդ տեքստը, հակասական տպավարություններ են մոտդ առաջանում: Չես հասկանում` Գասպարյանը միայն իր ենթակա կանա՞նց է փորձում հաճոյանալ ու արժանին մատուցել, թե՞ բոլոր հայ կանանց`անկախ նրանց մասնագիտությունից ու ծավալած գործունեության տեսակից:
Հաջորդ հարցը, որ առաջ է գալիս` կապված այս շնորհավորանքի հետ, այն է, թե որքանով է ուղերձում տեղ գտած նկարագիրը, որ իբր վերագրվում է կին ոստիկաններին, համապատասխանում իրականությանը:
Գաղտնիք չէ, որ շատ ու շատ կին ոստիկաններ, ավելի ճիշտ` ոստիկանի համազգեստ կրող շատ կանայք, այսօր իրականում այնքան էլ չեն համապատասխանում այն կոչմանը, որն իբր կրում են:
Այսինքն` սրանցից շատերը, հատկապես ցածր օղակներում ծառայություն իրականացնողները, քաղաքացիների հետ շփման իրենց ցածր կուլտուրայով վաղուց իսկական պատուհաս են դարձել ժողովրդի գլխին ու, ի գիտություն ոստիկանապետ Գասպարյանի՝ բացահայտորեն պախարակում են ոստիկանական համազգեստն ու արժեզրկում այն լիովին:
Եթե բարեմաղթանքի հասցեատերերի մեջ մտնում են նաև նման կանայք,ապա այստեղ արդեն բազմաթիվ այլաբովանդակ հարցեր են առաջ գալիս, որոնց պատասխանել Գասպարյանը, կամ սույն շնորհավորական ուղերձի անմիջական գրող հեղինակը՝ չեն կարող:
Եվ հետո` չմոռանանք, որ կանանց ուղերձ է հղում ղեկավարը ուժային մի կառույցի, որի բարձրաստիճան աշխատակիցներից շատերը` հենց Վլադիմիր Գասպարյանի մերձավոր շրջաապատից` ի դեպ, մեղմ ասած`այնքան էլ չեն փայլում կանանց հանդեպ իրենց ունեցած պատկառանքով ու տարրական կուլտուրայով:
Ոստիկանության մի խումբ աշխատակիցների կողմից հատկապես վերջին շրջանում սոցիալական ցանցերում աղմուկ հանած ապօրինի հրապարակումներն`ասվածի վառ ու անգերազանցելի ապացույց են:
Այնպես որ` ուղերձն այս պետք է տարրական կեղծավորություն համարել, որպես վառ օրինակ այն բանի, թե ինչպես են ոմանք` որոշ հայրենի չինովնիկներ, սեփական PR-ը լավ կազմակերպելու անհագուրդ ցանկությունից դրդված, «գեղեցիկ» տեքստեր են գրել տալիս ու հետո դրանց տակ իրենցից գոհ-գոհ ստորագրում, կարծելով եզակի շնորհավորական մաղթանք են հղել, այնինչ՝ իրականում այդ կոնտեքստով խայտառակում են իրենց վերադասին:
ՀՀ ոստիկանապետի շնորհավորանքն էլ ասածիս վառ օրինակն է:
Պարոն Գասպարյան, շնորհավորական ուղերձներով չէ, որ որոշվում է կանանց ու աղջիկների նկատմամբ ունեցած հարգանքն ու երախտիքի չափն, այլ` ամենօրյա գործունեությամբ, որը, պետք է նկատել, որ Ձեր իսկ ղեկավարած համակարգում ավելի շատ արատավոր բնույթ է կրում…

Հ.Գ. Կից ներկայացնում ենք ՀՀ ոստիկանապետի շնորհավորական բոց ուղերձը՝ որը մասնավորապես հղել է միայն իր գործընկերուհիներին, «հրեշտակներին», ովքեր արժանապատվորեն կրում են ոստիկանի պատվավոր կոչումը, անմնացորդ իրագործում իրենց մարդակենտրոն ու մարդասեր առաքելությունը՝ պրոֆեսիոնալիզմով ու պատասխանատվությամբ բնավ չզիջելով տղամարդկանց:
Վերցնելով այս պարբերությունը շնորհավորական ուղերձից անմիջապես աչքիդ առաջ է գալիս, ոստիկանության «հրեշտակների» պահվածքը՝ զոհված զինվորի մորը, տատիկին, փողոցում նրանց թևից քաշքշելու պահը:

Պարոն Ոստիկանապետ, սխալված չենք լինի ասելու, որ Ձեր ուղերձ բոցի գաղափարը գրի էր առել զրոյական կետից մի ինչ-որ Զրո, որն էլ այսօր իր անմիտ բովանդակությամբ համացանցում հիթ է դարձել:

«Հարգանքներով»՝ վերջին ժամանակներս Ձեր անձը հանրության ուշադրության կենտրոնում պահող՝ Գայանե Մանուկյան

Ոստիկանապետի ուղերձը

Այս նյութը դիտել են - 6493 անգամ
Թողնել մեկնաբանություն
2018-03-07 13:50:00 Իրականություն   vs   PR
Իրականություն vs PR
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook