USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 28 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Ըստ հաղորդման` ոստիկանության մի խումբ պաշտոնատար անձինք բռնություն են գործադրել քաղաքացու նկատմամբ
2017-08-25 23:22:00
Տպել Տպել

ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի բնակիչ Սևակ Ոսկանյանի հաղորդման վերաբերյալ նախապատրաստված նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ:

Այսպես, Սևակ Ոսկանյանը հաղորդում է տվել, որ 2017 թվականի օգոստոսի 18-ին ոստիկանության մի խումբ աշխատակիցների կողմից բռնի ուժով բերման է ենթարկվել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչություն, որտեղ հանցագործության կատարման վերաբերյալ խոստովանություն կորզելու նպատակով նույն պաշտոնատար անձինք խոշտանգել են իրեն` 10-11 ժամ ապօրինի զրկել են ազատությունից,  վախեցրել` սպառնալով կիրառել այլ բռնի գործողություններ և իրեն մեղսագրել մեկ այլ հանցանքի կատարում: Հետաքննության մարմնի պաշտոնատար անձանց կողմից գործադրված բռնության, սպառնալիքների և այլ ապօրինի գործողությունների հետևանքով ինքը տվել է կեղծ խոստովանական ցուցմունք, որով հանցագործության կատարման մեջ անհիմն մեղադրել է այլ անձանց:

Այսպիսով, պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար մի խումբ անձանց կողմից խոշտանգում կատարելու, ինչպես նաև հետաքննության մարմնի կողմից բռնության գործադրմամբ և այլ ապօրինի գործողություններով դատավարությանը մասնակցող անձին ցուցմունք տալուն հարկադրելու դեպքերի կապակցությամբ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 341-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի`օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Այս նյութը դիտել են - 84846 անգամ
Թողնել մեկնաբանություն
2018-03-07 13:50:00 Իրականություն   vs   PR
Իրականություն vs PR
Բոլորը ›››
Facebook