USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Շաբաթ, 12 Հոկտեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Պարոն Ոստիկանապե՛տ հայտնի դեպքերից հետո, ձեզ հարգելի չեմ կարող անվանել... Նուբար Ասլանյան
2017-07-20 12:48:00
Տպել Տպել

 Նուբար Ասլանյանը ՖԲ իր էջում գրում է.

ՀՀ Ոստիկանապետ պրն Վ.Գասպարյանին.
Ես այս նյութը գրել եմ հունիս 04.2017թվին, բայց վստահ չէի,որ Դանիել Բեկ Փիրումյանը փոխգնդապետ Դավիթ Փերիխանյանն է, ով հանդիսանում է ՀՀ ոստիկանության ներքին զորքերի N զորամասի հրթիռահրետանային ծառայության պետը,մի գայլ,որ թաքնված էր գառան մորթու տակ:

Այսօր,երբ ՖԲ-ում կարդացի ԱՄՆ-ից Գայանե Մանուկյանի հոդվածը, եւ հենվելով նրա հայտարարության վրա,որ Դանիել Բեկ Փիրումյանն ու Դավիթ Փերիխանյանը նույն անձն է, որոշեցի` այնուամենայնիվ, տեղադրել նյութս:

ՀՀ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏ պրն ՎՈՎԱ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ

ԲԱՑ ՆԱՄԱԿ
Պարոն Ոստիկանապետ( ես չեմ կարող պահպանել նամակ գրելու ընդունված կարգերը եւ անվանել ձեզ հարգելի, քանզի հայտնի դեպքերից հետո դուք չեք կարող լինել ինձ համար այդպիսին):
Ես և բոլորս գիտենք և հասկանում ենք, թե ինչու Եղիշե Սողոմոնյանը դարձավ Չարենց, Օնիկ Կարապետյանը՝ Շիրազ, Պարույր Ղազարյանը՝ Սեւակ, Ալեքսանդր Մովսիսյանը՝ Շիրվանզադե, Մինաս Ավետիսյանը՝ ուղղակի Մինաս , Խաչիկ Տոնոյանն էլ՝ Խաչիկ Դաշտենց,.. ցուցակը չերկարացնեմ, անտարակույս ուսյալ կրթյան անձ եք՝ գիտեք,ծանոթ եք:

Էս բոլորը հասկացանք:

Բայց թե ինչու ՀՀ Ոստիկանության զորքերի N զորամասի հրթիռահրետանային ծառայության պետ, փոխգնդապետ դավիթ փերիխանյանը դարձավ Դանիել Բեկ Փիրումյան՝ այ սա երեւաց երեկվա իմ եւ իր ֆբ-յան մենամարտից (դրանից առաջ էլ կայացավ մենամարտ,բայց համեմատաբար կարճ...փրկեցին նրան,ջնջեցին գրածները...):

Իսկ ամեն ինչ սկսվեց դրանից,որ վարկաբեկված ոստիկանությունը (մի շտապեք բարկանալ՝ կապացուցեմ) որոշել էր «առնել ժողովրդի խաթերը» ,ու պուպուշ երեւալ նրա աչքին, եւ ըստ այդմ «Ազատության հրապարակում»՝ ԱՅՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ, ՈՐՏԵՂ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՋԱՐԻ ԶԱՎԱԿՆԵՐԸ ՋԱՐԴ ՈՒ ԽՈՒՐԹ ԱՐԵՑԻՆ ԻՐ ԻՍԿ ԺՈՂՈՎՐԴԻՆ...կազմակերպել էին գեղարվեստի միջոցառումներ , թե տեսե՞ք, Моя милиция меня бережёт(գիտեմ՝ գիտեք ,սովետի ժամանակվա լոզունգներից էր...),էլ չեմ ասում մի խայտառակ հնչողությամբ Փողային նվագախումբ՝ ի դեպ, հենց ոստիկանության Փողային նվագախմբի հնչողության մասին արտահայտած իմ կարծիքից էլ սկսվեց գառան դմակի՝ Դանիել Բեկ Փիրումյան անվան տակ,իրականում փոխգնդապետ դավիթ փերիխանյանի, մասնագիտական հրթիռներով ռմբակոծումը իմ մասնագիտական դո,ռե,մի ֆա սոլին...ԲԱ՞...
Ես բնականաբար ըմբոստացա եւ նշեցի(ՖԲ-ում),որ մեղքերի թողությունը չի անցնի , որ այն, ինչ կատարվեց «Ազատության Հրապարակում»,Սարի թաղում,էլ չեմ ասում տղամարդ ոստիկանների ԲԱՐԲԱՐՈՍ քաշքշուկն ու ուժի գործադրում թեկուզ եւ ընդիադիր,բայց ՀԱՅ ԿՆՈՋ վրա՝ ԽԱՅ-ՏԱ-ՌԱ-ԿՒՈԹ-ՅՈՒՆ Է՝ աննամուս,անթասիբ, անպատիվ հայ տղամարդու արարք(տնաշեններ,կին ընդդիմադիր խեղդելու համար մի երկու «բուղա»կին ոստիկան պահեք՝ ԱՄՈԹ Է,Ա-ՄՈԹ ...կամ էլ չասեք հայ ենք...):
Չեմ ուզում ձեզ ծանրաբեռնել եւ պատմել,թե իմ քննադատական խոսքերի փոխարեն ինչ ստոր միջոցների դիմեց փոխգնդապետ «Դանիել Բեկ Փիրումյան»ը՝ էլ ճիճվի նկարից մինչ մեյմունի պատկեր...
Բայց...քարը , էն բոստանը չէր գցել, պարոն ոստիկանապետ.

Ի հաստատումն ասածներիս, պատասխաններիցս հետո շուտ շուտ ջնջվում էին իր, իմ հասցեին ներկայացրած ճիճու միճու նկարները իր իսկ մեկնաբանությամբ...ՄԵՂՔ ԷՐ ՈՂՈՐՄԵԼԻՆ...ՊԱՏԵ ՊԱՏ ԸՆԿԱԾ ՄՈՆՏԱԺՆԵՐ ԷՐ ԱՆՈՒՄ...

Միայն վախկոտը կարող է հանդես գալ ուրիշի անվան տակ՝ ՎԱԽ-ԿՈ-ՏԸ...Իսկ գուցե էտ փերիխանյանը ձեր Շտիրլի՞ցն է...Ես ի՞մ.

Պարոն Ոստիկանապետ.
Ես խստագույնս դատապարտում եմ ՀՀ Ոստիկանության բռիությունը սեփական ժողովրդի հանդեպ,այն ժողովրդի, որի, պետության գանձարանը մուծված պետական տուրքերի գումարից աշխատավարձ է ստանում եւ սնվում իրեն ծնող ու սնող ժողովրդին քացու տակ գցող հայ ոստիկանը...:Այն,ինչ ես տեսա «Ազատության հրապարակ» ում,Սարի թաղում, վեր էր ամեն ինչից եւ , թող սենթիմեմտալ չթվա,մեկ շաբաթ ես ստանում էի բժշկի կողմից նշանակված հաբերը...Իսկ ,Զարուհի Փոստանջյանի վրա գազանային ուժի ներդնումը կարղ է մտնել Գինեսի գրքի մեջ,որպես տղամարդ (ՀԱՅ) ոստիկանների հարձակումը Միայնակ կնոջ վրա,կին,որ դեռ երեկ ՀՀ ԱԺ-ի ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԷՐ,բայց «իր բախտից»՝ ընդիմադիր:
Պարոն Ոստիկանապետ 21-րդ դարն է եւ եթե ուզում եք Հայաստանը դնել Մոզամբիկի կամ Չադի հանրապետության կողքին,ապա շնորհավորում եմ ձեզ,դուք հասել եք դրան...գուցե եւ անցել:
Եւ վերջում.
Կուզեի ձեր քողարկված,գառան մորթու տակ թաքնված փոխգնդապետին հայտնել,որ ես չեմ վախենում նրանից, եւ ոչ թե որ ապրում եմ 2000կմ- հեռու եւ նրա հրթիռները չեն կարող հասնել ինձ,այլ հենց դրա համար,որ իմ «դո,ռե,մի,ֆա,սոլը»ավելի ժողովրդամետ է,քան ձեր ղեկավարած ոստիկանությունը:
Ես շատ կուզեմ հուսալ,որ դուք կասեք «ձեր «տղամարդու խոսքը»(«Հարսնացուն հյուսիսից» հայտնի ֆրազ)եւ որ հասկացնեք փոխգնդապետին,որ «նրա նմանները խայտառակում են ռեսպուբլիկան»(սա էլ «Միմինո»ից Անտառամիջի նվերը ձեր ոստիկանությանը):
Նուբար Ասլանյան.Հայֆա,Իսրայել

Այս նյութը դիտել են - 81482 անգամ
Թողնել մեկնաբանություն
2019-10-08 22:46:00 Ցռան Վերգոն
Ցռան Վերգոն
2018-04-21 22:32:00 Հարազատներ, Հայեր
Հարազատներ, Հայեր
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook